Չնայած արդեն աշուն է, բայց մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արեւադարձային կղզիների եւ գեղեցիկ լողափերի լավագույն տասնյակը:
1. Բորո Բորո (Թահիթի)
Բորո Բորո զվարճալի անունը կրող այս կղզին գտնվում է Թահիթիի մոտ։ Այս յուրահատուկ կղզին հայտնի է իր շրջանաձեւ ծովածոցով, գեղեցիկ ստորջրյա աշխարհով եւ մեծ քանակությամբ արեւադարձային ձկներով։ Իսկ այս ամենն ավելի են գեղեցկացնում տեղի շքեղ առանձնատները, որոնք հիանալիորեն համադրվում են շրջակա միջավայրի հետ։
2. Բորակայ (Ֆիլիպիններ)
Բորակայ կղզին հենց Ձեր երազանքների կղզին է՝ 7կմ երկարությամբ, անզուգական ծովափով, որն իսկական դրախտ է ռոմանտիկ հադիպումների եւ դայվինգի (սուզալող) սիրահարների մասին։ Ըստ «Звезда Travel.ru»-ի կայքի անցկացրած քվեարկության՝ Բորակայ կղզին ճանաչվել է աշխարհի լավագույն արեւադարձային կղզին։ Կղզում Ձեզ սպասվում է հիանալի ու ձյունաճերմակ ավազ, արեւադարձային եղանակ, գեղեցիկ ծով եւ 12-ից ավելի դայվինգի համար նախատեսված կենտրոններ, ինչպես նաեւ ակումբներ, սրճարաններ, գիշերային բարեր.. այն ամենը, ինչ անհրաժեշտ է կատարյալ հանգիստ վայելելու համար։
3. Սեյշելյան կղզիներ
Սեյշելյան կղզիները115 կղզիների միություն է եւ գտնվում է Աֆրիկայի արեւելյան հատվածում՝ Հնդկական օվկիանոսի ափերի մոտ: Եթե մտածում եք, թե որտեղ կարելի է անցկացնել ձեր մեղրամիսը, ապա միանշանակ գնացեք Սեյշելյան կղզիներ, որտեղ ձեզ «կդիմավորեն» արմավենիները, գեղեցիկ կորալները, հսկա կրիաները եւ հիանալի լողափը. իհարկե, այս ամենը ձեզ համար հաճելի ու անմոռանալի մեղրամիս կապահովեն: Հենց այստեղ է աճում Սեյշելյան արմավենին՝ իր 20կգ. քաշ ունեցող պտուղներով: Ի դեպ, տեղի բնակիչները հավատում են, որ հենց այս պտուղն է կերել Եվան:
4. Ֆիջի
Ֆիջին 333 կղզիների միություն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում: Ֆիջին հիանալի վայր է ժամադրությունների ու արկածների համար, որտեղ սկսում ես հավատալ, որ դրախտն իսկապես գոյություն ունի: Կապույտ ծովածոց, կորալային լողափ, մաքուր գետակներ, անտառածածկ բլուրներ... բոլոր սիրահար եւ ամուսնական զույգերը հենց այս կղզիներն են ընտրում իրենց հանգստի եւ վայելքների համար:
5. Մալդիվյան կղզիներ
Ձեր երազանքների վայրը, որոնք կազմված են մոտ 1190 աննկարագրելի գեղեցիկ կղզիներից: Ինչպես կատակում են տեղի բնակիչները՝ Մալդիվյան կղզիների լավագույն տեսարժան վայրերը Հնդկական օվկիանոսի խորքերում են: Այդ պատճառով այս կղզիները հիանալի են դայվինգի սիրահարների համար: Մալդիվյան կղզիներ հիմնականում գնում են նրանք, ովքեր նախընտրում են պասիվ հանգիստ, գնահատում են լռությունն ու խաղաղությունը, ցանկանում են մոռանալ քաղաքի աղմուկն ու փոշին, առօրյա խնդիրները եւ այլն:
6. Զանզիբար
Աֆրիկայի արեւելյան շրջանում տեղակայված են Զանզիբար կղզին՝ լի բանանի արմավենիներով, սաղարթախիտ անտառներով, ձյունաճերմակ լողափերով, գեղեցիկ տեսարժան վայրերով եւ այլն: Այստեղ կարող եք ինքներդ զբաղվել դայվինգով կամ հմայվել տեղի ձկնորսներով: Ի դեպ, Զանգիբարը հայտնի է իր մշակութային ժառանգությամբ եւ յուրահատուկ ձկնատեսակներով: Ձմռանն այստեղ ջերմաստիճանը 35С-ից ավել չի լինում, իսկ ամռանը՝ 26-ց պակաս: Այստեղ կարելի է հանգստանալ տարվա բոլոր ամիսներին՝ բացառությամբ ապրիլին, քանի որ ապրիլը անձրեւներով լի է:
7. Կո Լիպե (Թայլանդ)
Շատ փոքրիկ, բայց միեւնույն ժամանակ շատ հայտնի կղզի, որը գտնվում է Անդամանյան ծովում՝ Մալայզիայի եւ Թայլանդի մոտակայքում: Սա հակադրությունների կղզի է եւ իսկական դրախտ էկզոտիկ հանգիստը գնահատողների համար: Ի դեպ, Կո Լիպեն ունի երկու կիլոմետր երկարություն եւ 700 մետր լայնություն: Այն 2-3 ժամում կարելի է ամբողջությամբ շրջել: Այստեղ կարելի է տեսնել եւ խրճիթներ, եւ ժամանակակից ու թանկարժեք հյուրանոցներ: Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ էր զգում Ռոբինզոն Կրուզոն՝ հայտնվելով անմարդաբնակ կղզում, ապա անպայման գնացեք Կո Լիպե կղզի:
8. Մաուի՝ Հավայան կղզիներ
Հավայան կղզիների մասին բոլորն են լսել. գեղեցիկ լողափերով, ջրվեժներով եւ խոլորձներով հարուստ մի վայր, որը հիանալի ընտրություն կլինի հատկապես մեղրամիսն անցկացնելու համար: Ամենահայտնի զբաղմունքը Հավայան կղզիներում հանգիստն ու ոչինչ չանելն է: Հավատացեք, խոսքերը չեն կարող նկարագրել այս կղզիների գեղեցկությունը. դրանք պետք է տեսնել սեփական աչքերով:
9. Լանգկավի (Մալայզիա)
Ադամանյան ծովի գեղեցիկ, 99 մեծ կղզիների միասնությունն է Լանգկավի կղզին, որը ձգվում է մոտ 30կմ: Լանգկավին առաջին հերթին մաքուր ու հարմարավետ լողափերով լի մի վայր է, որտեղ դուք հաստատ չեք ձանձրանա: Այստեղ կարող եք անգամ օգտվել Լանգկավիի ճոպանուղուց, տեսնել մրգի պլանտացիաներ, ջրվեժներ, զբոսնել ջունգլիներով եւ ալն: Շոփինգի սիրահարների համար այն նույնպես նպաստավոր մի վայր է, քանի որ այստեղ առեւտրի մի շարք կենտրոններ կան:
10. Բոնայրե (Կարիբյան ծով)
Բոնայրե կղզին գտնվում է Կարիբյան ծովում: Այս կղզին հայտնի է իր «մաքուր օդով»: Ամբողջ Բոնայրե կղզին վերահսկվում է Ազգային ծովային պարկի կողմից, որը1979թ-ից հիանալի վայր է դայվինգի սիրահարների համար: Զբոսաշրջիկները հանգստանալու եւ նոր տեսարժան վայրեր բացահայտելու համար ընտրում են հենց Բոնայրեն՝ իր մեղմ կլիմայի (ջերմաստիճանը տատանվում է +25 до +28°С), գեղեցիկ բուսական եւ կենդանական աշխարհի եւ հանգստության համար: Բայց եթե նախընտրում եք ակտիվ հանգիստ, ապա ձեզ «գրկաբաց կընդունի» Բոնայրո կղզին:
Աղբյուրը՝ Krabov
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:20, 1 հուլիսի
Apple TV+-ի նոր սերիալը ոգեշնչված է նորաձեւության ոլորտի ամենամեծ միլիարդատերերի միջեւ վեճից20:34, 1 հուլիսի
Բայդենի եւ Թրամփի կողմնակիցները համակարծիք են մեկ հարցում. սեքս առաջին հանդիպման ժամանակ19:23, 1 հուլիսի
Մարինա Աբրամովիչի նոր կատարումը. նա երաժշտական փառատոնի 200.000 հանդիսատեսին 7 րոպե ստիպել է լուռ մնալ16:17, 1 հուլիսի
«Գլուխկոտրուկ-2»-ն առաջին մուլտֆիլմն է, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային ժամկետում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար15:10, 1 հուլիսի
Նիքոլ Շերզինգերը իր 46-րդ տարեդարձի օրը սեւ բիկինիով ցուցադրել է շլացնող կազմվածքը14:20, 1 հուլիսի
Մորգան Ֆրիմանը քննադատել է իր ձայնի նմանակումը արհեստական բանականության կողմից13:31, 1 հուլիսի
Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ13:15, 1 հուլիսի
Ալսուն իր նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու հետ «հաշիվներ է պարզում» սոցիալական ցանցերի միջոցով12:23, 1 հուլիսի
Քլոե Քարդաշյանը 40-ամյակը նշել է Վայրի արեւմուտքի ոճով՝ ջինսով, ադամանդներով եւ Snoop Dog-ի հետ11:20, 1 հուլիսի
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց10:55, 1 հուլիսի
Քիմ Քարդաշյանը աչք է դրել իրենից 22 տարով փոքր ֆուտբոլիստի վրա10:26, 1 հուլիսի
Քանյե Ուեսթի դեմ նոր հայցում նշվում է, որ Բիանկա Սենսորին պոռնո ֆայլեր է ուղարկել աշխատակիցներին