Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Պենելոպա Քրուզ՝ աշխարհի ամենասեքսուալ կինն ըստ Esquire պարբերականի

15:08, 13 հոկտեմբերի

40-ամյա Պենելոպա Քրուզը Esquire պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին։ Ամսագրի նոյեմբերյան համարի դեմքը կլինի հենց Պենելոպա Քրուզը։ Ի դեպ, հոկտեմբեր ամսին հայտնի դերասանուհին հայտնվել էր բրիտանական InStyle ամսագրի շապիկին։

Քրուզն արդեն տասնմեկերորդ կինն է, ով այս պարբերականի կողմից արժանացել է այս պատվին։ Նրանից առաջ այս նույն տիտղոսն են ստացել նաեւ Անջելինա Ջոլին, Հոլի Բերին, Ռիհանան, Շերլիզ Թերոնը եւ Սքարլեթ Յոհանսոնը։

Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Քրուզը նշել է, թե որքան մեծանում է, այնքան ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր առողջությանը։

«Փորձում եմ ճիշտ սնվել, չեմ ծխում, շատ չեմ ուտում։ Չեմ սիրում վազել. շատ ձանձրալի է։ Վազելու փոխարեն նախընտրում եմ պարել, քանի որ ի տարբերություն վազքի՝  պարելը երբեք չի հոգնեցնում քեզ։ Ես արդեն 17 տարի է պարի դասերի եմ գնում։ Սիրում եմ նաեւ յոգայով զբաղվել, քանի որ այդ ընթացքում մարզվում են բոլոր մկաններդ եւ կարգավորում ներքին վիճակդ»,- նշել է դերասանուհին։

Այս նույն հարցազրույցի ժամանակ Քրուզը նաեւ նշել է, որ նրան հետաքրքիր են դրամատիկ դերեր խաղալը, բայց կտրականապես հրաժարվել է խոսել իր անձնական կյանքի մասին։

Հիշեցնենք, որ 2010թ-ին Քրուզը գաղտնի ամուսնացել է դերասան Խավիեր Բարդեմի հետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել