Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր նշում է իր ծննդյան 34-րդ տարեդարձը։ NEWS.am STYLE-ը փորձել է առանձնացնել ու ներկայացնել նրա բոլոր նվաճումները. ի դեպ դրանք այնքան էլ քիչ չեն։ Ուզում ենք խոստովանել, թե ոչ, բայց այժմ Քիմն ամենահայտնի հայուհին է ամբողջ աշխարհում։
2013թ-ի նոյեմբերին Քանիեն ներկայացրեց իր Bound 2 երգի տեսահոլովակը, որտեղ նկարահանվեց նաեւ նրա ընտրյալը՝ Քիմ Քարդաշյանը։ Տեսահոլովակը պարզապես ցնցեց ողջ համացանցը, քանի որ Քիմը մերկ էր նկարահանվել հոլովակում։
Փետրվարին Քիմը հայտնվեց սկանդալային մի պատմության կենտրոնում։ Վիեննայի օպերային թատրոնի շենքում (Ավստրիա) կազմակերպվել էր ավանդական պարահանդես, որին ներկա էր նաեւ Քիմը։ Սակայն հայուհին Ավստրիայի մայրաքաղաք էր ժամանել ոչ թե հանուն արվեստի հանդեպ մեծ սիրո, այլ այն պատճառով, որ նրան վճարել են ուղեկցորդի ծառայության համար։

81-ամյա միլիոնատեր Ռիչարդ Լագները կես միլիոն դոլար էր առաջարկել Քիմին՝ իրեն ուղեկցելու համար։ Սակայն Քիմն անսպասելիորեն լքել էր պարահանդեսը՝ ավելի ուշ մամուլին հայտարարելով, որ միլիոնատերն իրենից սեռական բնույթի ծառայություններ էր ցանկացել: Բացի այդ, Քիմի խոսքով, պարահանդեսի ժամանակ անծանոթ մի տղամարդ հայտնվել էր սեւ դիմակով եւ սկսել նմանակել Քիմի ապագա ամուսնուն՝ ռեփեր Քանիե Ուեսթին:
Գարնանը Քիմը հայտնվեց Vogue ամսագրի էջերին, ինչը բավականին անսպասելի արձագանք է առաջացրել ընթերցողների շրջանում. վերջիններս չէին կարողանում հասկանալ, թե հանուն ինչի է հայուհին հայտնվել համաշխարհային նորաձեւության ասպարեզում մեծ կարեւորություն ունեցող այս ամսագրի էջերին։

Նման մարդկանցից մեկն էլ Նաոմի Քեմփբել էր։
Ի դեպ, այս ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ Քիմի դուստրը միզել էր Քանիե Ուեսթի վրա։
Քիմ Քարդաշյանի նկարով Vogue-ը գերազանցեց Բեյոնսեի եւ Միշել Օբամայի նկարներով թողարկումների վաճառքի ցուցանիշը։

Ապրիլի մեկին Քիմը հայտարարել էր, որ գալու է Հայաստան եւ իր հարսանիքն այստեղ է անելու։
Մայիսին Քիմ Քարդաշյանը ընդգրկվեց FHM պարբերականի կողմից հայտարարված 50 ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակում՝ հայտնվելով 38-րդ հորիզոնականում։

Մայիսին Քիմ Քարդաշյանն իր բաց զգեստով ցնցել էր Met Gala-2014-ի բոլոր հյուրերին։

Մայիսի վերջին Քիմն ամուսնացավ Քանիե Ուեսթի հետ։ Ֆլորենցիայում կայացած հարսանիքին երգել էր Լանա Դել Ռեյը (ի դեպ, անվճար), իսկ հյուրերի ցանկում էին Բեյոնսեն, Ջեյ Զին, Բարաք Օբաման իր կնոջ հետ եւ այլն։

Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարն ամենատարածվածն ու հայտնին դարձավ Instagram-ի պատմության մեջ։

Հունիսին Քիմը դարձավ Կաննում Daily Mail-ի կազմակերպած երեկույթի թագուհին։

GQ ամսագիրը ճանաչեց նրան որպես տարվա կին։
Քիմն իր ծննդյան երեկոն տոնելու է Լաս Վեգասի TAO գիշերային ակումբում։ Թե ինչ անակնկալներ են սպասվում հյուրերին, դեռ հայտնի չէ, բայց արդեն լուրեր են պտտվում, որ ծննդյան տոնին մասնակցելու տոմսը կարժենա 30 մինչեւ 5000 դոլար։ Այդ օրը Լաս Վեգասում Foo Fighters եւ Outcast համերգային ծրագրի շրջանակներում ելույթ կունենա նաեւ Քիմի ամուսինը՝ Քանիե Ուեսթը (ի դեպ, Քանիեն ծնվել է նոյեմբերի 5-ին)։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 նոյեմբերի
Կրիշտիանու Ռոնալդուի որդին պատրաստվում է զբաղեցնել հոր տեղը. նրան արգելված է նույնիսկ կոլա խմել22:38, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 1970-ականներից ի վեր սովորական ջուր չի խմել. նրա սննդակարգում օրական հինգ շիշ Կոկա-Կոլա է և ֆասթֆուդ21:22, 9 նոյեմբերի
Քնելու պարզ սովորությունը կարող է օգնել ձեզ նիհարել20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ