«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Միլա Կունիս` Տարվա ամենասեքսուալ կինը

12:40, 9 հոկտեմբերի

Ուկրաինական ծագում ունեցող ամերիկյան դերասանուհի Միլա Կունիսը Esquire ամսագրի կողմից ճանաչվել է այս տարվա մոլորակի ամենասեքսուալ կինը: Հենց այս 29-ամյա հոլիվուդյան գեղեցկուհին է զարդարում ամսագրի սեպտեմբերյան թողարկման շապիկը: Նրա հետաքրքիր արտաքինը վաղուց էր հայտնի, բայց ինչպես հարկն է նրա արտաքին արժանիքները գնահատեցին այն բանից հետո, երբ սկսվեց նրա աղմկհարույց սիրավեպը Էշթոն Քատչերի հետ:

Լուրերը նրանց արագ հարսանիքի ու նույնիսկ ընտանիքում համալրման մասին շրջանառվում են վաղուց, բայց լրագրողներին այդպես էլ չի հաջողվում հավաստի տեղեկություններ ստանալ այդ լուրերի մասին: Իր անձնական կյանքի մասին Միլան տեղեկություններ չի հաղորդում: Նա իր համար ընտրել է հանգիստ, աշխատասեր, բայց գլամուրային գեղեցկուհու կերպարը:

Իր հարցազրույցներից մեկում նա հայտնել է. «Խառնվածքով ես գլամուր աղջիկ չեմ, աշխարհիկ կյանք չեմ վարում, հավաքույթները ինձ չեն հետաքրքրում»: Իսկ, որ նա աշխատասեր է` դա փաստ է: Նա սկսել է աշխատել վաղ տարիքից, 14 տարեկանում հնչունավորել Մեգիին` «Գրիֆինները» սերիալից: 2001թ.-ին նա նկարահանվել է կինոյում` բայց անհաջող: Աշխատասիրությունը տվել է իր պտուղները: 2008թ.-ին նրա մասնակցությամբ ցուցադրվել է «Մոռանալով՝ Սառա Մարշալին» (Forgetting Sarah Marshall) ֆիլմը: Իսկ ահա 2010-ին նա նկարահանվել է «Սեւ Կարապ» (Black Swan) ֆիլմում, որի շնորհիվ նա արժանացավ հեղինակավոր «Սատուրն» մրցանակին ու հնարավորություն ստացավ հավակնելու «Ոսկե գլոբուսի»: Այդ նույն տարում էկրանին հայտնվեց «Երրորդն ավելորդ է» կոմեդիան, որտեղ Կունիսի խաղընկերն էր Մարկ Ուոլբերգը:

«Ինձ թվում է` ես մի փոքր հետ եմ մնում ծիծաղելի կերպարներ մարմնավորելիս ու ավելացնեմ, որ ես ծիծաղելի չեմ: Ես ուղղակի գիտեմ, ինչպես կարելի է մատուցել կատակը: Դա կարելի է սովորել: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է` դա ռիթմն է: Պետք է հասկանալ կատակի ռիթմը: Իմ կարծիքով, այն պահին, երբ սկսում ես որոշել, թե որն է ծիծաղելի, դու դադարում ես այդպիսին լինել»,- ասում է դերասանուհին:

Բացի այդ, նա նկարահանվել է ոչ միայն կոմեդիաներում: 2013-ին կցուցադրվի «Օզ. Մեծ ու սարսա3ելի» (Oz: The Great and Powerful) ֆիլմը, որտեղ Կունիսը կատարում է վհուկի դեր: Մյուս տարի մենք կարող ենք գնահատել նրա խաղը նաեւ «Արյունոտ կապանքներ» (Blood Ties) ֆիլմում, որում դերասանուհին կխաղա երկրորդ պլանի դեր, իսկ նրա խաղընկերները կլինինեն Քլայվ Օուենը, Բիլի Կուրդապն ու Մարիոն Քոտիյարը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search