Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Ռուսաստանում հասարակաց տան հաճախորդներին կարող են ստիպել ամուսնանալ մարմնավաճառների հետ

12:03, 28 հոկտեմբերի

Սանկտ Պետերբուրգում օրենսդրական ժողովի ժամանակ բոլորը սատարել են պատգամավոր Վիտալի Միլոնովի նախաձեռնությանը, համաձայն որի՝ գիշերային թիթեռնիկներին պետք է ուղարկել ուղղիչ աշխատանքներ կատարելու։

Ինչպես հայտնել է KP.ru-ը՝ անուղղելի մարմնավաճառներին մեկ տարով պետք է ստիպել ուղղիչ աշխատանքներ կատարել, իսկ կավատներին՝ տասնհինգ տարով ազատազրկել։  Իսկ ի՞նչ պետք է անել գիշերային թիթեռնիկների հաճախորդների հետ։Այս հարցի պատասխանը նույնպես մտածված է. կա երկու առաջարկ՝ կամ զագս, կամ արագ-սննդի արդյունաբերության մեջ աշխատելու։

«Մեկ տարի ուղղիչ աշխատանքներ կատարելու հնարավորություն ոչ բոլոր գիշերային թիթեռնիկներին է տրվում. միայն նրանց, ովքեր ռուսական անձնագիր ունեն եւ առաջին անգամ չէ, որ կհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Իսկ ռուսական անձնագիր չունեցող, եկվոր մարմնավաճառներին երկրորդ հնարավորություն չի տրվում, նրանց միանգամից պետք է վտարել երկրից։ Այլ երկրի քաղաքացիներին, ովքեր կրկին այս գործով կզբաղվեն, պետք է ուղարկել Եվրոմայդանը պաշտպանելու»,- նշել է Միլոնովը։

Միլոնովի բարեփոխման այս ծրագիրը հավանության է արժանացել ոչ միայն Օրեսնդրական ժողովի իր գործընկերների, այլեւ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզերի ՆԳՆ-ի կողմից։

«Ես ոստիկանության փոխարեն ամենուր տեսախցիկներ կտեղադրեի, որոնք կնկարահանեին բոլոր հաճախորդներին եւ լուսանկարները կհրապարակեի կայքում, որպեսզի նրանց կանայք տեղյակ լինեին, թե ինչով է զբաղվում իրենց ամուսինը ազատ ժամանակ կամ գործուղման ընթացքում։ Իսկ բոլոր պաշտոնյաներին, ովքեր կօգտնվեն մարմնավաճառների ծառայություններից, պետք է անհապաղ հեռացնել աշխատանքից. թող գնան արագ-սննդի արդյունաբերության մեջ աշխատեն»։

Իր հերթին պատգամավոր Օլգա Գալկինան առաջարկել է, որ մարմնավաճառների հաճախորդներին պետք է տուգանել՝ մինչեւ տասը հազար ռուբլի գումարի չափով, եթե մարմնավաճառուհին ցանկացել է անկողին մտնել նրա հետ, իսկ եթե ոչ՝ մինչեւ հարյուր հազար ռուբլի։ Ի դեպ, այս տուգանքից հաճախորդը կարող է խուսափել, եթե նա ամուսնանա մարմնավաճառի հետ։

«Այժմ սեռական ծառայությունների շուկան շատ «մոխրագույն» է, իսկ Միլոնովի նախաձեռնությունն այն կդարձնի «սեւ»։ Մարմնավաճառության օրինականացման մասին արդեն շատ է խոսվել. միգուցե Ռուսաստանը վաղուց պետք է օրինականացներ մարմնավաճառությունը, բայց ոչ թե այն ավելի հասանելի դարձնելու, այլ դրա բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Բացի այդ, տուրքերն էլ կուղղվեն պետական բյուջե»,- նշել է պատգամավորը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել