Լուրերն այն մասին, որ Ռուսաստանում հասարակաց տների հաճախորդները պետք է ամուսնանան մարմնավաճառների հետ, նոր զարգացումներ են ստացել, բայց այս անգամ խոսքը մերկապարուհիների մասին է։
Ինչպես հայտնել է «Собеседник»-ը՝ Ռուսաստանում մերկապարուհիները ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները։ Golden Girls գիշերային ակումբի սեփականատերը՝ Լակի Լին (չնայած նրա անունը Սերգեյ է) մտադիր է օրինականացնել մերկապարուհիների աշխատանքը՝ ստեղծելով մերկապարուհիների արհմիություն։
«Այս գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ։ Ես միշտ աշխատել եմ աղջիկների հետ եւ գիտեմ, թե ինչ է նրանց հարկավոր։Վերջերս ես ներկա էի Ամերիկյան գիշերային ակումբների ասոցիացիայի համագումարին, որտեղ նրանք քննարկում էին տարիքային սահմանափակումների ու խտրականությունների մասին։
Լինում է ոչ կոռեկտ, լկտի պահվածք աղջիկների նկատմամբ. պետք է վերացնել այդ անհարգալից վերաբերմունքն աղջիկների մասնագիտության հանդեպ։ Բացի այդ, օրինականացնելով այս աշխատանքը՝ աղջիկները նաեւ հարկեր կվճարեն, իսկ հետո թոշակ կստանան։ Մենք մի մերկապարուհի ունենք, ում 15 աշխատելու դիմաց աստղ եմ նվիրել, բայց ես չեմ կարող աշխատանքային գրքույկի մեջ գրել, քանի որ հստակ սահմանված պաշտոններ չկան։
Ի դեպ, պարոն Լին համոզված է, որ աղջիկներին դուր չի գա, որ իրենց մասնագիտությունն անվանվի «մերկապարուհի»։ Նա մտադիր է պահանջել, որպեսզի ռեգիստրում գրանցվի որպես «ֆլիրտ-actress»։
Իսկ այն հարցին, թե արդյոք տարօրինակ չէ, որ այս ամենը հենց նա՝ գործատուն է ցանկանում կազմակերպել, պրն. Լին պատասխանել է. «մեր երկրում շատ մարդիկ ակտիվ ու նախաձեռնող չեն»։
Բացի մերկապարուհիների արհմիությունից, ակտիվիստը ցանկանում է նաեւ ռուսական գիշերային ակումբների ասոցիացիա ստեղծել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 29 հունիսի
19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը