Լոս Անջելեսում կայացել է amfAR հիմնադրամի բարեգործական երեկոն, որին ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր՝ Գվինեթ Փելթրոուն, Շարոն Սթոունը, Քելի Օսբորնը, Դիտա ֆոն Տիզը, Ջասթին Թիմբերլեյքը եւ ուրիշներ։
Ընթրիքը նվիրված էր Թոմ Ֆորդին, ով մեծ ներդրում ունի նորաձեւության ասպարեզում, ինչպես նաեւ մշտապես աջակցում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարող բարեգործական միջոցառումերին։
Գվինեթ Փելթրոու եւ Թոմ Ֆորդ
Դիտա ֆոն Տիզ
Ալեքսանդրա Ամբրոսիո
Միլա Յովովիչ
Շարոն Սթոուն
Սակայն բոլոր լրագրողների եւ լուսանկարիչների ուշադրությունը գրավել են Ռիհանան եւ Մայլի Սայրուսը, ովքեր կիսամերկ են ներկայացել այս միջոցառմանը։
Ռիհանան կարմիր գորգով անցել է մի գայթակղիչ զգեստով, որը ցուցադրել է նրա կուրծքը։
Հայտնի աստղի կուրծքը ծածկել են միայն մանուշակագույն ցոլքերը։
Մայլի Սայրուսը նույնպես «ետ չի մնացել» իր գործընկերուհուց։
21-ամյա երգչուհին այս իրադարձության համար ընտրել էր սադո-մազո ոճով կարված սեւ զգեստ։
Նրա բարեմասնությունները ծածկում էին միայն կաշվե սեւ գոտիները։
Նշենք, որ amfAR Inspiration հիմնադրամը բարեգործական երեկոներ է կազմակերպում 2010թ-ից ի վեր։ Ավելի վաղ նման ընթրիքներն ու երեկույթները տեղի են ունեցել Փարիզում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Մայամիում, Ռիո դե Ժանեյրոյում եւ Սան Պաուլոյում։ Այս բոլոր միջացառումների շնորհիվ ՝ հիմնադրամն արդեն 16 միլիոն դոլար է կարողացել հավաքել։
Երեկ նույնպես հիմնադրամին հաջողվել է որոշակի գումար հավաքել։ Միայն Ռիհանան բարեգործական աճուրդի ժամանակ գնել է 35 հազար դոլար արժողությամբ ականջոօղեր՝ Harry Winston-ից, ինչպես նաեւ 100 հազար դոլար է վճարել՝ Էլիզաբեթ Թեյլորի հազվադեպ լուսանկարներից մեկը ձեռք բերելու համար։
Աղբյուրը՝ Metro, Fashion Gone Rogue
Լուսանկարները՝ Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել