Թեփը շատ տհաճ երեւույթ է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր մշտապես հետեւում են իրենց արտաքին տեսքին։ Հարց է ծագում՝«իսկ ինչու՞ է այն առաջանում»։ Բժիշկների պնդմամբ՝ դա հարուցիչ սունկ է, որի պատճառով գլխամաշկի բջիջներն իրենց ցիկլն ավելի արագ են անցկացնում. 30 օրվա փոխարեն, դրանք 7-10 օր հետո մահանում են։ Հետեւաբար, բջիջները չեն հասցնում չորանալ, միաձուլվում են եւ առաջացնում թեփ, որը կարող է տարածվել ամբողջ գլխամաշկով մեկ՝ խաթարելով թթվածնի մուտքը գլխամաշկ։
Այսպիսով, թեփից ազատվելու համար նախ եւ առաջ պետք է հասկանալ դրա առաջացման պատճառը, քանի որ բացի բջիջների ցիկլի արագ կատարվելուց, գլխամաշկի թեփը կարող է պայմանավորված լինել սթրեսային վիճակով, նյութափոխանակության խանգարումներով, հորմոնալ դիսբալանսով եւ այլն։ Բացի այդ, թեփի առաջացման պատճառ կարող է դառնալ սխալ սնունդը, վիտամինների եւ հանքային աղերի պակասը կամ պարզապես մազերի ոչ ճիշտ խնամքը։ Իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ միանգամից մի քանի պատճառ կարող է թեփ առաջացնել։
Նախ եւ առաջ պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել մեկ ուրիշի սանրը կամ անձնական հիգիենայի այլ պարագաները։ Ճիշտ սնվեք. փորձեք ավելի քիչ քաղցր, թթու, աղի եւ յուղալի սնունդ ուտել, ինչպես նաեւ չչարաշահել ալկոհոլի եւ գազավորված ըմպելիքների օգտագործումը։ Մաքուր ջուր խմեք, թարմ միրգ ու բանջարեղեն, ոչ յուղալի ձուկ, միս եւ կաթնամթերք օգտագործեք։ Դրական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ամենօրյա խնամք եւ մեծ ուշադրություն։
Գլխամաշկի թեփից ազատվելու համար առաջարկում ենք կիրառել նշված երկու մեթոդները։
Մեթոդ 1
Մազերի համար շատ օգտակար է ծովի աղը, քանի որ այն հարուստ է յոդով եւ հանքային աղերով։ Եթե չեք կարող գտնել ծովի աղ, ապա կարող եք անգամ սովորական կերակրի աղ օգտագործել։ Ի դեպ, կարելի է անգամ աղը խառնել կեֆիրի կամ յոգուրտի մեջ եւ պարզապես քսել մազարմատներին՝ տարածելով ողջ գլխամաշկով մեկ։ Այս ամենից հետո անհրաժեշտ է գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով եւ թողնել 20-30րոպե։ Կես ժամ անց կարելի է արդեն տաք ջրով եւ շամպունով լվանալ գլուխը։
Մեթոդ 2
Շամպունի փոխարեն կարելի է օգտագործել հետեւյալ լուծույթը. 100գր. եղինջի տերեւները անհրաժեշտ է մանրացնել, կաթսայի մեջ լցնել կես լիտր ջուր ու կես լիտր քացախ (6%) եւ ավելացնել եղինջի մանրացված տերեւները։ Կես ժամ մարմանդ կրակի վրա եփելուց հետո, լուծույթը պատրաստ է։ Շամպունի փոխարեն10 օր կարելի է օգտագործել այս լուծույթը. արդյունքում գլխամաշկն ավելի առողջ տեսք կստանա։
Աղբյուրը՝ ladyeva.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը