ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է պատմության մեջ առաջին հիփ-հոփ երաժիշտ, լեգենդար Big Bank Hank-ը։
Ինչպես տեղեկացրել է USA Today-ը՝ կատարողը, ում իսկական անունը Հենրի Ջեքսոն է, հայտնի ռեփերներ Wonder Mike եւ Master Gee-ի հետ աշխարհահռչակ The Sugarhill Gang խմբի հիմնադիրներից մեկն է եղել։ 1979թ-ին նրանք ձայնագրել են Rapper's Delight երգը, որը նրանց մեծ ճանաչում եւ փառք է բերել ամբողջ աշխարհում։
Ի դեպ ռեփերներ Wonder Mike եւ Master Gee մինչ օրս շարունակում են իրենց գործունեությունը ծավալել The Sugarhill Gang խմբում։
«Մենք շատ ենք տխրել, որ մեր ընկերը մահացել է»,- գրել են Wonder Mike-ն ու Master Gee-ն Rolling Stone ամսագրում։
Հենրի Ջեքսոնի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Էնգլվուդում:
Նշենք, որ առաջին ռեփ հիթը երգել են Նյու Յորքի Բրոնքս շրջանում 1970-ականներին։ Սկզբում պրիմիտիվ երաժշտության ներքո կատարել են շատ հասարակ, հանգավոր քառյակներ։Հետո ռադիոյի սիրահարները օգնել են ռեփերներին իրենց մատուցած երաժշտությունը տարածել այդ ժամանակ դիսկո եւ ֆանկ ժանրերի երաժշտասերների շրջանում։
Այնուհետեւ մեծ իրարանցում եւ սենսացիա է առաջացրել The Sugarhill Gang խմբի Rapper's Delight («Ռեփերի հաճույքը») ձայնապնակը, որը համարվում է առաջին ռեփ երգն ու ռեփ կատարումների նախնին։ Չնայած այն հանգամանքին, որ շատերն այն համարել են երաժշտական խեղկատակություն, որը ոչ մի ապագա չի ունենա, սինգլը վաճառվել է 8 միլիոն օրինակով եւ համաշխարհային ճանաչում բերել կատարողներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ