«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կամուրջ» մշակութային կենտրոնի հերթական մեգա նախագիծը` «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոն

14:05, 14 ապրիլի

Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, ինչի առթիվ «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպել է նախադեպը չունեցող մեգա նախագիծ:

Ապիլի 27-ին տեղի կունենա «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը կկայանա  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ  թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես  էլ Հայաստանի սահմաններից դուրս:

IMG_3878.jpeg (210 KB)

Փառատոնի նպատակն է մեկ միասնական հարթակում միավորելով՝  ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան և երիտասարդական խմբերի միջոցով։

Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ և երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաև սիրված և ճանաչված երգիչներ Հայաստանից:

IMG_3879.jpeg (323 KB)

«Կամուրջ» մշակութային կենտրոնը մշտապես միտում ունի նպաստել պարարվեստի հանրայնացմանը:

Պարը մշակութային հաղորդակցման լեզու է, ազգային մշակութային արժեք:  Այն արվեստների յուրօրինակ համադրում է։ Պարի միջոցով մարդիկ փոխանցում են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ոգին, նաև ազգի մտածողությունն ու  մշակույթը, մղում ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝  կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Այն արվեստի միասնական ձև է, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման: Պարը զորեղ միջոցներից է`  ներաշխարհի հարստացման, ինքնաճանաչման և ազգը  համախմբելու առումով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել