Որոշ իրեր կան, որոնք դժվար թե հայտնվեն քիչ թե շատ պարկեշտ աղջկա զգեստապահարանում։ Հագուստի այդ դետալներն այնքան են վարկաբեկված, որ դրանց հետ զուգորդումը միայն բացասական է։ Դրանց թվին են պատկանում հաստ տակերով բոթֆորտ երկարաճիտները, խոշոր ցանցավոր սեւ զուգագուլպաները, խոշոր կապերով կորսետները եւ այլն։ Գիտակցելով այդ հագուստի անարդար զրպարտությունը՝ NEWS.am STYLE - ը «Ատեքս» մոդայի կենտրոնի ոճաբան-դիզայներ Սեդա Մանուկյանի հետ որոշեց ցույց տալ, թե որքան ոճային ու առանց գռեհկության նշույլի կարող են լինել բարձրակրունկ կամ հաստ տակերով բոթֆորտ երկարաճիտները.
«Կարող եմ բոթֆորտի երկու կերպար առաջարկել։ Առաջինն անվանենք պայծառ աղջիկ. փխրուն կազմվածքով աղջիկը հաստ տակերով կամ բարձրակրունկ բոթֆորտով, կարճ ջինսե շորտով եւ ջինսե կարճ բոլերոով։ Կերպարը լրացնում են պայուսակը, ծաղկային տպագրությամբ հաստ զուգագուլպան, գործած շարֆն ու գլխարկը։
Ձեզ առաջարկվող երկրորդ կերպարն ավելի կոպիտ է։ Այն կարելի է անվանել «վայրի». նույն հաստ տակերով բոթֆորտները, սակայն ճարմանդ շղթան վերվեւից մի փոքր բաց է։ Եթե այն կապերով է, ապա ամենավերվեւի մասը կապած չէ։ Նույն ջինսե շորտը՝ բայց մաշված ու ծոպերով։ Վերեւում՝ «Rock» գրությամբ կամ թեմանտիկ պատկերներով մայկա։ Արեւային ակնոցը, փայլերով կամ մետաղական այլ հավելումներով պայուսակ, կաշվե կարճ բոլերո բաճկոն։ Ինչպես տեսնում եք, կերպարները շատ տարբեր են, սակայն դրանցից եւ ոչ մեկը գռեհիկ ու «էժանագին» տեսք չունի։
Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով