Պարզվում է՝ հայտնի ռեփեր Ջեյ Զին ոգեշնչման աղբյուր է դարձել նորաձեւության ասպարեզի շատ գործիչների համար, ովքեր նրա երգի տեքստերի պատկերներով շապիկներ են թողարկել։
Քեթրին Բերնարը, ով նորաձեւության եւ մշակույթի մասին հոդվածներ է գրում Vogue եւ Dazed & Confused պարբերականների համար, խորապես ուսումնասիրել է Բեյոնսեի ամուսնու տեքստերը։
Հավաքելով ռեփերի բոլոր ալբոմները՝ նա դուրս է գրել նորաձեւության ապրանքանիշների անուններ պարունակող տողերը եւ տպագրել շապիկների վրա։

«Art As Wrench շապիկներ ստեղծելու միտքն ինձ մոտ առաջացավ դեռեւս ժամանակ, երբ Ջեյ Զին թողարկեց իր Picasso Baby երգը։ Այդ ընթացքում շատ էին խոսում նրա ճաշակի ու առաջընթացի մասին, եւ ես՝ որպես լրագրող, սկսեցի ռեփերի աշխատանքներն անցկացնել նորաձեւության պրիզմայով։ Ինձ համար ամենազարմանալին այն է, որ նրա թվարկած ապրանքանիշերը բարձրաձայն կրկնելու դեպքում մի գեղեցիկ պատմություն է ստացվում»,-ասել է աղջիկը։
Հետաքրքիր է, որ Ջեյ Զիի երգերում հնչած նորաձեւ ապրանքանիշերի անուններն առաջին անգամը չէ, որ ուսումնասիրության առարկա են դառնում։ Անցյալ տարի Vanity Fair ամսագիրն ընտրել է 15 սպորտային, մեքենաների եւ նորաձեւության ապրանքանիշների անուններ, որոնք առավել հաճախ են հնչել ռեփերի երգերում։
Աղբյուրը՝ NYMag
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է15:36, 29 սեպտեմբերի
Բրեդ Փիթի երրորդ երեխան հրաժարվել է իր ազգանունից15:18, 29 սեպտեմբերի
Վլադիմիր Կլիչկոն տագնապ է հնչեցրել Հեյդեն Պանետիերից իր դստեր ժառանգության վերաբերյալ. «Անծանոթները կարող են ամեն ինչ վերցնել»14:37, 29 սեպտեմբերի
Էմիլի Ռատակովսկին խելքահան է արել երկրպագուներին իր էքսրեմալ կտրվածքներով. նրա զգեստը բացահայտում էր գրեթե ամեն ինչ14:16, 29 սեպտեմբերի

13:23, 29 սեպտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոյի երկրպագուները ուխտագնացություն են կատարել սուպերմարկետ՝ մի հեռախոսի համար, որը երբեք այնտեղ չի եղել12:29, 29 սեպտեմբերի
Netflix-ի աստղը մեղադրել է Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ12:17, 29 սեպտեմբերի
80-ամյա Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է. «Ես իսկական սերը հասկացա միայն 70 տարեկանում»11:42, 29 սեպտեմբերի
Նախնադարյան կիրք և հիպնոսացնող նրբագեղություն. Էրվե Կուբիի «Բարբարոս գիշերներ» ներկայացումը ցուցադրվել է Հայաստանում «Théâtrons» փառատոնում11:19, 29 սեպտեմբերի
Բրիտանացի դերասանուհուն մեղադրել են թմրանյութերի առևտրի ֆինանսավորման, սեքս-երեկույթների և եղբոր համար զենք գնելու մեջ10:53, 29 սեպտեմբերի
«Թող այդ տականքին նստացնեն». Ջիգանի 15-ամյա դուստրը բացահայտ խոսել է հոր կախվածության մասին