ԱՄՆ-ում հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստացել։ Նոյեմբերի վերջին հայտնի է դարձել, որ հաքերները հարձակվել են Sony Pictures studio-ի սերվերի վրա եւ գողացել Անջելինա Ջոլիի եւ Քամերոն Դիասի անձնական տվյալները Սիլվեսթեր Սթալոնեի, սոց. ապահովագրության համարները։
Պարզվել է, որ այս ընկերության սերվերը ջարդել են հյուսիսկորեական հաքերները, ովքեր պահանջում են ետ կանչել ու չցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին։
Այս ամենից բացի, հաքերների հրապարակած տեղեկատվության մեջ վիրավորական խոսքեր կան Անջլինա Ջոլիի մասին։
Ինչպես տեղեկացրել է Variety-ին՝ կինոպրոդյուսեր Սքոթ Ռուդինը Sony Pictures ընկերության ներկայացուցչի՝ Էմի Պասկալի հետ խոսելիս Անջելինա Ջոլիին անտաղանդ եւ շփացած դերասանուհի է անվանել։
Հարձակման արդյունքում հաքերները կարողացել են կարդալ Sony ընկերության բոլոր նամակագրությունները։ Դրանցից մեկում Ռուդինը գրել է Պասկալին, որ նա չի ցանկանում համագործակցել Ջոլիի հետ իր նոր «Կլեոպատրա» ֆիլմի շրջանականերում։
Անջելինա Ջոլին դեմ է եղել, որ ֆիլմի ռեժիսորը Դեւիդ Ֆինչերը լինի։ Այդ պատճառով Պասկալը դիմել է Ռուդինին, որպեսզի նա խոսի Ջոլիի հետ, ինչին նա պատասխանել է, որ «չի ցանկանում անիմաստ ժամանակ վատնել»։
«Դուք ավելի լավ կլինի խնդրեք նրան լռել, մինչ նա Ֆինչերի աշխատանքը չի աղավաղել»,-գրել է Ռուդինը։
Դե ինչ, սպասենք Ջոլիի պատասխանին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ