Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Ձայնի» աստղ Էդվարդ Խաչատրյան. «Դա կարելի է արյան կանչ անվանել…»

22:35, 18 դեկտեմբերի

Էդվարդ Խաչատրյանի ձայնն առաջին նոտաներից ապշեցնում է՝ ստիպելով ուղեւորվել երաժշտության անծանոթ ու հեռավոր աշխարհ։ Շատերն այս տաղանդի մասին իմացան «Ռուսական առաջինի» ամենահայտնի երաժշտական նախագծի՝ «Ձայնի» նախընտրական փուլում նրա ելույթից հետո։ Այդ պահից ի վեր միլիոնավոր հեռուստադիտողներ երկրպագում ու անհամբեր սպասում են Խաչատրյանի նոր ելույթին։ Չնայած ծանրաբեռնված ժամանակացույցին, Էդվարդն, այնուամենայնիվ, ժամանակ գտավ NEWS.am STYLE-ի համար։

Քո ծագման մասին հայ հանդիսատեսը կռահում է միայն ազգանունից։ Համարյա ոչինչ չգիտենք քո մասին։ Պատմիր քո, ընտանիքիդ, արմատներիդ մասին…

Իմ արմատները սկիզբ են առնում Արեւմտյան Հայաստանի տարբեր անկյուններից, իսկ ավելի ճիշտ՝ Բայբուրից, Երզնկայից, Օրդուից։ 1915 թվի ցեղասպանությունից հետո ճակատագիրը նրանց Երկրի տարբեր կողմեր ցրեց։ Ախլցխա, Բաթումի, Գագրա, Մայկոպ, Սուխումի, Սոչի՝ իմ նախնիների ծագման ամենեւին էլ ոչ լրիվ աշխահարգրությունը։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ծնվել եմ 1984 թվականի հուլիսի 18-ին Սոչիում։ Ինժեների եւ ռուսերեն լեզվի ու գրականության ուսուցչուհու ընտանիքում։ Ի դեպ, մայրս ավարտել է Բրյուսովի անվան ԵՊԼՈՒ –ն։

Մանկո՞ւց ես ցանկացել երգել։ Ինչպե՞ս է սկսվել ստեղծագործական ճանապարհդ եւ ո՞ւր է քեզ տարել։

Վաղ մանկուց ավագ եղբորս՝ Հակոբի հետ երաժշտությամբ ենք զբաղվել։ Նա, ի դեպ, հայտնի երաժիշտ է դարձել։ Իսկ ես 1991-ին ընդունվել եմ Շվելյովի անվան մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան։ Ապա 1995-ին՝ Սոչիի արվեստների ուսումնարանի Վ.Վ.Լյուբիմովի դասարան՝ վոկալի բաժին։ Արդեն 1996-ից մասնակցում էի մրցույթների։ Շատ մրցանակներ ունեմ. երեք միջազգային մրցույթի (Հույսի, Եվրոպայի, Քամիների վարդի) առաջին մրցանակակիր եմ, Մահմուդ Էսամբաեւի անվան առաջին համառուսաստանյան մրցույթի գլխավոր մրցանակակիրն եմ… Ռուսաստանի մշակույթի նախարարության դիպլոմ ու հատուկ մրցանակ եմ ստացել, Բյուրեղյա ձայն – Մոսկվա 2004 համառուսաստանյան մրցույթի հաղթող եմ, Ֆեստոս-Մոսկվա 2004 ջազային փառատոնի մրցանակակիր եմ… Ցանկը կարելի է երկար շարունակել։

Պատմիր կարիերայիդ մասին։

Հիշում եմ իմ առաջին մենահամերգը Սոչիի ձմեռային թատրոնի բեմում։ 2001-ին էր։ Դրանից հետո ինձ տեղափոխեցին Գնեսինի ուսումնարանի 3-րդ կուրս։ 2003-ին ընդունվեցի Ժամանակակից արվեստի ինստիտուտ, 2010-ին ավարտեցի հենց այդ բուհի ասպիրանտուրան։


Այժմ ակտիվորեն մասնակցում եմ քաղաքի մշակութային կյանքին (համերգներ, մասնակցություն «Ճայերի հասանիքը», «Վարպետի ձեռագիրը» մյուզիքլներում)։ Դրանից բացի, ներգրավված եմ Օլեգ Ռոյի նովելի հիման վրա բեմադրվող «Ճակատագրի կրկես» ապագա ներկայացման մեջ։

Ուզում եմ նշել, որ մշտապես աշխատում եմ մասնագիտական մակարդակիս բարելավման համար, քանի որ կատարելությունը սահման չունի։

Հայաստանում եղե՞լ ես։

Ցավոք, պատմական հայրենիքում լինելու բախտ ունեցել եմ միայն մեկ անգամ՝ մանուկ հասակում, սակայն, հույս ունեմ, շուտով նորից հնարավորություն կունենամ։ 

Հայերեն գիտե՞ս։

Մեր ավագ սերունդը, մեր ծնողներն ազատ տիրապետում են մայրենի լեզվին։ Իսկ ես ու եղբայրս՝ ոչ։ Հանգիստ հասկանում ենք, սակայն ազատ չենք տիրապետում։ Ճիշտ է, իմ երգացանկում հայերեն երգեր կան, որոնք մեծ հաճույքով եմ կատարում։ Դա կարելի է արյան կանչ անվանել։

Անձնական կյանքիդ մասին կարելի՞ է իմանալ։ Հավանականություն կա՞, որ հայուհու հետ կկապես կյանքդ։

Անկեղծ ասած, անձնականի մասին նախընտրում եմ չխոսել։ Ուզում եմ նշել, որ իմ անձը կայացել է բազմազգ քաղաքում, այդ պատճառով էլ մեծ հաշվով նշանակություն չունի, թե որտեղից է Նա, կարեւորը՝ լավ մարդ լինելն է։

Նշիր հայերի այն գծերը, որոնք քեզ նյարդայնացնում եւ հակառակը՝ դուր են գալիս։

Բացասկան գծերը բացասական են բոլոր ազգերի մոտ։ Դրանց վրա կանգ չեմ առնի։ Ինչ վերաբերում է դրականներին… Հայերը ջերմ, բարեհամբույր, հյուրընկալ ազգ են՝ հայրենասիրության բարձ զգացումով։ Շատ օժտված են. տաղանդը սահման չունի։

Այս հարցը հավանաբար կհետաքրքրի աղջիկ երկրպագուներին. ի՞նչ տիպի աղջիկներ են քեզ դուր գալիս։

Նախընտրում եմ խելացի եւ իմաստուն աղջիկներին։ Ավելի լավ, եթե նաեւ գեղեցիկ ու կանացի լինեն։

Կյանքի հավատամքդ։

Եթե ամեն դժվարության առաջ գլուխ կախես, պետք է, արդյո՞ք, այն ընդհանրապես բարձրացնել։ Ես ցանկանում եմ կյանքս ապրել բարձր պահած գլխով, արժանավայել ու պատվով կրել իմ ազգանունը։

Ի՞նչ կասեիր քեզ շատ սիրող հայ հանդիսատեսին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայ ժողովրդին, ում սերը զգացել եւ զգում եմ «Ձայն» նախագծում լինելով։ Երախտապարտ եմ ունկնդրին ջերմ խոսքի, իմ հանդեպ ուշադրության, սրտացավ վերաբերմունքի ու աջակցության համար։ Շատ շնորհակալ եմ։

Զրուցեց Մարինա Ադուլյանը

 

 

 



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության