Երեկ` դեկտեմբերի 10-ին, Արմավիրի ՔԿՀ-ում տեղի է ունեցել նկարիչ Սամվել Սաղաթելյանի «Սահմանային Իրականություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված մարդու իրավունքների օրվան։ Այս իրադարձությանը ներկա են եղել Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը եւ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։
Բացմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարության Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրենը, Արմավիրի ՔԿՀ-ի ղեկավար անձնակազմը, Եվրոպական հանձնաժողովի եւ PH International- ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, նկարիչներ, Սամվել Սաղաթելյանի ընկերները, ինչպես նաեւ բանտարկյալներն ու նրանց ընտանիքի անդամները։
«Որեւէ ՔԿՀ-ում ցուցահանդես կազմակերպելու ցանկություն վաղուց կար։ Այդ հարցում ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել Ջոնի Քեշի համերգը ամերիկյան «Ֆոլսոմ» բանտում։ Կար նաև անձնական պատճառ՝ 1982թ․ անարդարացիորեն բանտարկվեց հայրս, և դա մեծ հարված էր մեր ընտանիքի համար։ Կարեւոր էր նաեւ այն հանգամանք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է։ Ես իհարկե, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ իրականացնել իմ ծրագիրը, որով ես ցանկանում եմ ցույց տալ, որ բանտի պատերի ներսում հայտնված մարդիկ նույնպես կարող են օգտագործել իրենց ռեսուրսները եւ ստեղծագործել։Նրանք ինձ հետ պատրաստել են «Կարտոֆիլե երջանկություն» ինստալացիան, ինչպես նաեւ ներկայացրել իրենց աշխատանքները։
Ծրագրի անվանումը լիովին համընկնում է իրականության հետ. ի վերջո, մենք «խախտել ենք» կարծրատիպերն ու սահմանները։ Ի դեպ, ցուցահանդեսը նաեւ բանտարկյալների համար իրենց ընտանիքի անդամներին հանդիպելու լավ հնավորություն էր»,- NEWS.am STYLE-ի թղթակցին ասել է Սամվել Սաղաթելյանը։
Եվա Նավասարդյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է