Մայրիկիս ամանորյա նվեր-զգեստ գնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն ավարտել։ Խնդիրն անգամ այն չէ, որ իմ մայրիկը մեծ չափսերի տեր կին է («plus size») եւ ոչ էլ զգեստի արժեքը, այլ հայ առեւտրականների՝ սպառողների իրավունքներին յուրահատուկ մոտեցում ցուցաբերելը։ Իմ այն հարցին, թե կարող եմ ես ետ վերադարձնել գնված ապրանքը, եթե չափսը չհամապատասխանի, գրեթե ամենուր ինձ բացասական պատասխան էին տալիս։ Մի շարք խանութներում ինձ ասում էին, որ կարող են փոխել ապրանքը կամ ետ վերցնել, միայն նույն օրը ետ բերելու դեպքում՝ ոչ ուշ։ Իմ ծանոթներից շատերն են հայտնվել նման իրավիճակում, երբ խանութում հրաժարվում են ետ վերցնել վաճառված ապրանքը։ Ի դեպ, խոսքը ներքնազգեստի մասին չէ, որն ըստ օրենքով չի կարելի վերադարձնել, այլ հագուստի։ Իսկ երբ խանութներից մեկում սկսեցի պնդել, որ օրենքը թույլատրում է ինձ ապրանքը ետ բերել երկու շաբաթվա ընթացքում, վաճառողներից մեկը քմծիծաղով ասաց. «Մի՞թե մեր երկրում օրենքները գործում են, որ եկել ես այստեղ ու օրենքներից ես խոսում»։ Եվ ես հասկացա, որ մեր երկրում օրենքների նկատմամբ նման տրամաբանության, մոտեցման եւ վերաբերմունքի պարագայում ես երբեք ոչ մի արդյունքի չեմ հասնի։ Իհարկե, կարելի է մշտապես այս հարցում մեղադրել իշխանություններին, բայց մյուս կողմից մենք էլ մեր բաժին մեղքն ունենք։ Հետեւաբար ստացվում է, որ մենք մեզ արժանի ղեկավարություն ունենք։
Ընդհանուր առմամբ Ամանորը զեղչերի շրջան է, սակայն սա կեղծիք է։ Այսպես միշտ է եղել, սակայն այս տարի դոլարի «անսպասելի» տատանումների պատճառով, այս խաբեբայությունները աղետալի չափերի հասան։ Գները բարձրացան, ինչի հետո մեր խորամանկ գործարարները որոշեցին արդեն իսկ բարձրացած գներին զեղչեր սահմանել, եւ արդյունքում ստացվում է, որ իրականում զեղչեր չկան։ Իմ հեռախոսն այդ օրերին ուղղակի «պայթում էր» այն ՍՄՍ հաղորդագրություններից, որոնք հավաստիացնում էին, որ այս կամ այն խանութում զեղչեր են գործում։ Մի հավատացեք, հարգելիներս, մեզ նենգաբար խաբում են։ Բացի այդ, այսպես կոչված զեղչված ապրանքի մեջ հայտնվում են «մնացած հագուստներ»։ Շատ խանութների ցանցերում ապրանքները տվյալ սեզոնի վերջում հավաքում են եւ հետո դնում «Նոր տեսականի» բաժնում։ Դրանից բացի, մեզ մոտ առկա այդ նոր տեսականին եվրոպական երկրների նվազագույնը 2-3 տարի առաջ վաճառված հագուստներ են։ Նրանք, ովքեր եղել են Հայաստանի սահմաններից դուրս եւ մտել են այդ նույն «ZARA», «Mango», «Mexx» բրենդային խանութները, ապա արդեն հավաստիացել են, որ այնտեղ վաճառվում է եւ ավելի բարձրորակ, եւ ավելի նորացված տեսականի։ Ընդ որում, դրանք անգամ շատ ավելի էժան են՝ նույնիսկ առանց զեղչի։ Ես իհարկե, հասկանում եմ, որ սա բիզնես է, ոչ թե բարեգործություն, բայց ամեն ինչն իր սահմաններն ունի, եւ այն ինչ մեզ մոտ է կատարվում, ուղղակի «բեսպրեդել» է։ Անձամբ ես պատրաստ եմ որոշակի գումար ծախսել, բայց ինձ համար անտանելի է, որ ինձ, կոպիտ ասած, փորձում են «լոխի» տեղ դնել եւ անգամ նենգաբար հայտարարում են. «գնա այստեղից՝ քո կանոններով եւ օրենքներով հանդերձ»։ Եվրոպայի շատ քաղաքներում այս շրջանում 100 եվրոյով կարելի է ոտքից գլուխ հագնվել եւ անգամ աքսեսուարներ գնել։ Իհարկե խոսքը թանկարժեք ապրանքանիշերի մասին չէ, բայց դրանց որակը ոչնչով չի զիջում։ Եվրոպայում զեղչերն իրական են եւ անհրաժեշտության դեպքում ապրանքները ետ են վերցնում ու ներողություն խնդրում։
Իբրեւ թե համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների առաջարկած հագուստները վաճառվում են միայն քաղաքի կենտրոնում գտնվող փոքր խանութներում, իսկ դրանց արժեքը սկսում է մոտ 50 հազար դրամից։ Սակայն իրականում այս հագուստները թուրքական ապրանքներ են, որոնք լավագույն դեպքում արժեն 30, լավ 50 դոլար։ Իսկ ամենազարմանալին Դիսնեյի մուլտհերոսների տիկնիկներն են, որոնք արժեն 40000 հազար դրամ։ Իսկ դուք գիտեք, որ ԱՄՆ-ում դրանք ընդամենը 15-25 դոլար են։ Իսկ հիմա հաշվեք...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում