Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

«Ծխող փոքրիկը», մարմնավաճառուհիներ կամ հայկական ողբերգություն

22:08, 25 դեկտեմբերի

Անկեղծ ասած՝ Նոր տարվա նախաշեմին չէի ցանկանում վատ հոդված գրել, բայց դժբախտաբար կյանքն իր օրենքներն է թելադրում եւ եթե խնդիրների մասին չբարձրաձայնես, ապա դրանք հաստատ չեն լուծվի, այլ ընդհակառակը՝ ավելի ու ավելի կբարդանան։ Վերջին շրջանում հայ օգտատերերը շատ ակտիվ քննարկում են երկու տեսանյութ, որոնք կրկին խոցել են մեր հիվանդ հասարակությանը։ Եվ ես որոշեցի խոսել դրանց մասին։ Առաջին հայացքից այս իրադարձությունները ոչ մի կապ չունեն միմյանց հետ, սակայն դրանք երկուսն էլ ցույց են տալիս, թե ուր է գնում մեր հասարակությունը. հավաստիացնում եմ, որ այն այնքան էլ հաճելի տեղ չէ...սակայն ամեն ինչ հերթով...

Այսպիսով, «Ծխող փոքրիկի» հոլովակը մեծ վրդովմունք է առաջացրել ոչ միայն մեր հասարակության, այլեւ պետական մարմինների՝ մասնավորապես Օմբուսմենի եւ Առողջապահության նախարարության շրջանում։ Այսպիսով, ինչ-որ մի սրիկա իր փոքրիկ երեխային, ով հավանաբար երկու տարեկան կլինի, ծխախոտ է տալիս եւ ցնծություն է ապրում դրանից։ Իսկ երբ միամիտ երեխան փորձում է  ծուխը ներս քաշել, սկսում է հռհռալ։ Լսելով նրա ձայնը՝ ենթադրում եմ, որ այդ դեգեներատը երեխայի հայրն է, ով կանգնած է նրա կողքին։ Այնուհետեւ փորձում է վերցնել ծխախոտը՝ երեխային ասելով «այ, դեբիլ»։ Այս ամբողջ ընթացքում երեխայի շուրջը հավաքվածները պարզապես հրճվում են։ Եթե ինձ թողնեին, ապա ես կկտրեի այդ «հայրիկի» ձեռքը կամ չգիտեմ, ով է նա իրականացում։ Բայց ողբերգությունն այն է, որ այդ նեանդերթալյան մարդը չի հասկանում, թե ինչ է անում իր երեխայի հետ եւ վախենամ, որ նա այդպես էլ չի հասկանա։ Այս ամբողջ տեսարանը պարզապես գարշանք է առաջացնում դիտողի մոտ։ Եվ փաստորեն այդ երեխան՝ այդ անմեղ ու խեղճ արարածը, ով կամ ավելի ճիշտ`ինչ կարող է մեծանալ նման մարդու դաստիարակության արդյունքում։ Նույնիսկ եթե սա այնքան էլ տարածված երեւույթ չէ Հայաստանում, ապա այս մի դեպքն արդեն շատ է։ Ավելին, սա աղետ է, եւ ես սա ասում եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ։ Հիշենք՝ նախկինում անգամ չափահասներն էին ամաչում (եւ անգամ վախենում) իրենց հոր ներկայությամբ ծխել։ Իմ 50-ամյա հայրը սենյակից դուրս էր գալիս, որպեսզի իմ պապիկը չտեսներ նրա ծխելը։ Եվ սա բնական երեւույթ էր, որը բնորոշ էր հայերին, հետեւաբար եւ մեր մտածելակերպին ու ընտանեկան ավանդույթներին։ Եվ այդ դեպքում պատկերացրեք, որ անհնար է հավատալ մի բանի, որը նկարագրված է վերեւում...

Երկրորդ իրադարձությունը. տեղական ինտերնետ պորտալներից մեկը հրապարակել է Հայաստանի «էլիտար մարմնավաճառուհիների» լուսանկարները։ Ինձ այդքան չէր ապշեցրել այն փաստը, որ նրանք խախտել էին «լրագրողական էթիկան» կամ ցածրորակ ու «դեղին» հոդվածն ու դրա ցինիզմը, եւ անգամ ոչ էլ այն, որ Հայաստանում մարմնավաճառուհիներ կան (որովհետեւ դատելով մեկնաբանություններից՝ կային մարդիկ, ում համար բացահայտում էր այս հանգամանքը), այլ նյութի լայքեր քանակը։ Ես զարմացել էի, որ լրագրողներն իրենց վարկանիշի համար պատրաստ են անգամ մարմնավաճառուհիներին «փիառ» անել։ Համաձայնեք, սա քննադատելու տեղիք է տալիս, բայց մյուս կողմից ավելի քան 50 հազար դիտում, եւ այս թիվը կարող է դեռ աճել։ Իսկ արդյոք լրագրողները մեղավոր են, որ մեր հասկացությունը տառապում է վուայերիզմով.  զայրանում են, վիրավորում, կոչ են անում «այրել այդ բոլոր անասուններին», դժգոհում են բարոյական արժեքների կորստից, բայց դիտում են, կարդում եւ ենթագիտակցաբար, մոլեգնած ձեռնաշարժությամբ զբաղվում։ Իսկ ինչով ենք մենք ավելի լավը այդ նույն մարմնավաճառուհիներից կամ լրագրողներից, ովքեր տեղադրել են այդ նյութը. չէ որ պահանջակն է ծնում առաջարկը...

Հավանաբար կհարցնեք, թե ինչ կապ կա «ծխող փոքրիկի» եւ մարմնավաճառուհիների մասին այս երկու նյութերի միջեւ։ Ասեմ՝ շատ անմիջական։ Հենց նման «հայրիկներն են» իրենց երեխաներին դեգեներատ մեծացնում, ովքեր մեծանալով կամովին այցելում են այդ նույն «էլիտար» սիրո քրմուհիների մոտ, իսկ հետո փրփուրը բերանին աղաղակում են, որ պետք է նման մարդկանց այրել խարույկի վրա։ Որովհետեւ հենց այդ նույն «հայրիկներն» են քմծիծաղը դեմքին առաջինը ցույց տալիս այդ «նկարները»։ Որովհետեւ մենք բոլորս պետք է այլեւս չբողոքենք եւ նախքան ուրիշի աչքի փուշը տեսնելը, նկատենք մեր աչքի գերանը...

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search