Որոշել եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ, քանի որ կարծում եմ՝ միգուցե իմ փորձով կկարողանամ ինչ-որ մեկին օգնել։ Հավանաբար կա եւս մեկը, ով հայտնվել է նման իրավիճակում եւ իմ պատմությունը կօգնի նրան ճիշտ որոշում կայացնել։ Այս տարի ես դարձա 42 տարեկան։ Ինքս երբեք չէի մտածել, որ սիրային հարաբերություններ կսկսեմ ինձանից ավելի երիտասարդ մի տղամարդու հետ, բայց կյանքը լի է անակնկալներով։ Ցանկացած երկրում հասարակությունը կասկածանքով է վերաբերում եւ հավանություն չի տալիս նման կապերին։ Իսկ պահպանողական Հայաստանում... Չնայած կարծում եմ, որ անարդար է այն փաստը, որ եթե տղամարդն ավելի մեծ է, ապա սա նորմալ է եւ նման հարաբերությունները քննադատության եւ քննարկման առարկա չեն դառնում։ Բայց ես ստիպված էի անցնել դժոխքի միջով եւ մեծ դժվարություններ հաղթահարել։
Մեր հանդիպման առաջին պահից ես արդեն վաղուց բաժանված էի։ Անկեղծ ասած՝ ես երբեք չէի մտածեցի, որ այդ տարիքում կարելի է սիրային հարաբերություններ սկսել, առավել եւս՝ 10 տարի երիտասարդ տղամարդու հետ։ Նա մեր ընդհանուր ծանոթներից մեկի տղան էր, ում հետ մի քանի անգամ հանդիպել էինք ծննդյան եւ նմանատիպ այլ երեկոների ժամանակ։ Ես նրան որպես տղամարդու երբեք ուշադրություն չէի դարձրել, մինչեւ պատահաբար հանդիպեցինք սրճարաններից մեկում։ Սովորական առօրյա խոսակցությունը դարձավ ավելին, եւ ես նրան սկսեցի այլ աչքով նայել։ Չնայած նույնիսկ այս հանդիպումից հետո ես չէի ցանկանում մտածել այն մասին, որ մեր միջեւ կարող են այլ հարաբերություններ սկսվել։ Բայց նա զանգեց ինձ եւ պնդեց, որ հանդիպենք։ Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց եւ անսպասելիորեն ես հասկացա, որ սիրահարվել եմ նրան։ Մենք երկար ժամանակ փորձում էինք ընկերներից, հարազատներից եւ ծնողներից գաղտնի պահել մեր կապի մասին, սակայն Երեւանը փոքր քաղաք է։ Բամբասանքները տարածվեցին։ Երբ նրա ծնողները հարցրել էին այս մասին, նա առանց խուսափելու, անկեղծորեն ամեն ինչ պատմել էր։ Եվ ահա սկսվեց դժոխքը։ Նրա ծնողները մոբիլիզացնում էին իրենց բոլոր ծանոթներին, հարազատ ընկերներին այն հույսով, որ վերջիններս կհամոզեն իրենց որդուն դադարեցնել մեր հարաբերություններ հետագա ընթացքը։ Նրանք զանգում էին ինձ, սպառնում եւ վիրավորում։ Անգամ ընկերներիցս շատերը երես թեքեցին ինձանից։ Ես ծայրահեղ հուսահատության շեմին էի. այդքան ցեխ երբեք ինձ վրա չէին շպրտել. սարսափելի էր։ Ի վերջո ես կոտրվեցի եւ առաջարկեցի բաժանվել։ Չէի պատասխանում նրա զանգերին եւ փորձում էի խուսափել հանդիպումներից, բայց նա չէր հանձնվում։ Մի երեկո նա իր իրերով եկավ ու ասաց, որ այլեւս ոչ մի տեղ չի գնա։ Ես արտասվում էի, փորձում էի հակառակը համոզել, բացատրում էի, որ մենք երկուսով ապագա չունենք եւ ես չեմ ցանկանում կանգնել նրա եւ իր ընտանիքի միջեւ։ Բայց նա անդրդվելի էր։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուն ու ճակատագրին իմ կյանքի վերջին սիրո համար։ Կարեւոր չէ, թե այն ինչքան կշարունակվի, կարեւոր չէ, որ մենք միասին դեռ շատ դժվարություններ պետք է հաղթահարենք։ Այժմ ես երջանիկ եմ... թեկուզ այդ երջանկությունը երկար չշարունակվի, եւ մենք մեկ բարձի չծերանանք, բայց այն, ինչ ես հիմա զգում եմ, ամեն ինչից առավել է...
Նշեմ, որ ժամանակի ընթացքում նրա ծնողները համակերպվեցին նրա ընտրության հետ։ Իհարկե, չեմ կարող ասել, որ այժմ շատ ջերմ հարաբերություններ ունենք, բայց նրանք այլեւս չեն խառնվում եւ թաքուն հույս են փայփայում, որ իրենց որդին կզղջա։ Իսկ նրանց վիրավորական ու խոցելի ակնարկները ես ուղղակի արհամարհում եմ։ Ընդհանուր առմամբ այս ամենը ոչ մի նշանակություն չունի. չէ՞ որ իմ կյանքում այժմ գլխավորը սերն է, փոխըմբռնումն ու երջանկությունը։ Իսկ մնացած ամեն ինչ կարելի է հաղթահարել...
Կարինա Ա.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի