Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Ո՞վքեր են Բարձր հասարակության ժամանակակից աղջիկները

15:34, 3 փետրվարի

Կար ժամանակ, որ ազնվակիրթ կանայք եւ գումար, եւ ազդեցություն ունեին հասարակության մեջ։ Սակայն այժմ նրանք դատարկ տեղ են զբաղեցնում այդ նույն հասարակության մեջ, քանի որ հիմա ժամանակակից աղջիկները մտածում են միայն ռեալիթի –շոուների միջոցով մեծ ճանաչում ձեռք բերելու մասին։ Իսկ ովքե՞ր են նրանք։

Հարուստ եւ հաջողակ մարդկանց աղջիկները

Արդեն լայն տարածում է գտել այն միտքը, որ եթե ինչ-որ մեկի հայրն ու մայրը հայտնի են կամ հարուստ, ուրեմն իրենց երեխան պետք է լավ կրթություն ու շրջապատ ունենա, գտնի հիանալի աշխատանք եւ հարուստ ամուսին։ Սակայն շատ հաճախ նման հարուստ ծնողների ունենալու պատճառով երեխաների մոտ դեգրադացիա է սկսվում, քանի որ մշտապես խնջույքներին մասնակցող աղջիկը չի կարող օրինակ հանդիսանալ իսկական աղջկա կերպար ստանալու հարցում։

Հայտնի աստղեր

Հայտնի աստղերը, ովքեր ամեն օր Ինստագրամում նոր լուսանկար են հրապարակում, թե ինչպես են անցկացրել նախորդ գիշերը, մշտապես ուշադրության կենտրոնում են լինում, ինչպես նաեւ եւ նախանձի առարկա են դառնում։  Սակայն նրանք իրենց ամբողջ օրը գեղեցկության սրահում անցկացնելուց զատ, ոչինչ չեն կարող անել, եւ պարկեշտ ու ազնվակիրթ կին լինելուց շատ հեռու են։

Ինտելեկտուալ կանայք

Նրանք խելացի ու բազմակողմանի զարգացած են, համալսարանն ավարտել են կարմիր դիպլոմով, ունեն դոկտորի կոչում եւ այլն։

Սակայն շատ հաճախ նման նպատակաուղղված եւ ինքնահաստատված կանայք կորցնում են իրենց հմայքն ու գայթակղությունը, իսկ առանց դրա նրանք չեն կարող համարվել Բարձր հասարակության ներկայացուցիչ։

Հարուստ ամուսին ունեցող կանայք

Մինչ ամուսնանալը կինը, ով եղել է իրենից ոչինչ չներկայացնող մեկը, հաջող ամուսնությունից հետո դառնում են արքայադստեր։ Բարձրագույն կրթություն չունեցող նման տգետները իրենց ամուսինների շնորհիվ սկսում են ամեն ինչ թույլ տալ իրենց։ Սակայն այն, որ նա անկողնինը կիսում է հարուստ մարդու հետ, ոչ մի լավ բան չի կարող ասել նրա մասին։

Հանրային մարդիկ

Հաղորդավարուհիները, գեղեցկության մրցույթների մասնակիցները, դերասանները, երգչուհիները... այո, հենց նրանք են կազմում են հայտնի, եւ հարուստ մարդկանց ցուցակը։ Իհարկե, սեփական ուժերով հաջողության հասնելը շատ գովելի է, սակայն հաճախ նրանց դիմակի տակ թաքնված է մի հիմար ու անգրագետ անձնավորություն։

Սակայն իրականում Բարձր է այն կինը, ով ոչ միայն երգել, պարել ու նվագել գիտի, այլ մի քանի օտար լեզու եւ շփման կուլտուրա։

Արդյունքում. Բարձրաշխարհիկ համարվելու համար ժամանակակից կնոջը պետք է        ընդամենը գեղեցիկ արտաքին, հարուստ հովանավոր եւ մի փոքր էլ խելք, որ կարողանա ճիշտ «մատուցել» իրեն։ Իսկ ծագումն ու կրթությունը երկրորդական արժեքներ են։

 

 

Աղբյուրը՝ ourcosywoman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search