«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ֆաթիհ Աքըն. «Հայոց ցեղասպանության թեման ամբողջ կյանքում հուզել է ինձ»

14:04, 6 փետրվարի

Թուրքական ծագմամբ գերմանացի հայտնի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընը եւ Հայաստանում, եւ Մոսկվայում ներկայացրել է իր «Սպի» ֆիլմը։ Մոսկվայում նա նաեւ հարցազրույց է տվել  Snob.ru  պորտալին, որի մի մասը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

- Ինչու՞ եւ ու՞մ համար եք նկարահանել «Սպի» ֆիլմը։

- Ֆիլմը նկարահանել եմ, որովհետեւ 1915թ-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության թեման ամբողջ կյանքում հուզել է ինձ։ Ես թուրք եմ, իմ երկիրը հանցագործություն է կատարել եւ չի խորհել դրա մասին։ Յուրաքանչյուր մշակույթ եւ յուրաքանչյուր ազգ հանցագործություն կատարել է, խնդիրն այն ճանաչելու եւ ներողություն խնդրելու մեջ է։

- Բայց դուք մեծացել եք Համբուրգում։ Դուք չեք հաճախել թուրքական դպրոց, որտեղ ձեզ կսովորեցնեին, որ Ցեղասպանություն չի եղել։ Ի՞նչ մոտեցում եք ցուցաբերել այս թեմային։

- Այո, ես մեծացել եմ Գերմանիայում, բայց միեւնույնն է, ես սերտորեն կապված եմ Թուրքիայի հետ՝ իմ ծնողները, շրջապատող մարդիկ թուրք են։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես են թուրքերը վախենում խոսել Ցեղասպանության մասին։ Իսկ ինչու՞ եմ նկարահանել այս ֆիլմը։ Սա մարտահրավեր է նրանց լռությանը։ Ես մի քաղաքացիական շարժման մասն եմ, որի նպատակը Հայոց ցեղասպանությունն արգելված թեմաների ցուցակից հանելն է։

- Կարո՞ղ եք հիշել, թե երբ եք առաջին անգամ լսել հայերի ցեղասպանության մասին։

- Շատ ուշ, արդեն պատանի էի։ Չեմ հիշում, թե որտեղից եմ լսել։ Չէի հավատում, որ թուրքերը կարող էին նման բան անել։ Մենք շատ սրտագին, ջերմ ու անկեղծ մարդիկ չե՞նք։ Մենք այդքան նմա՞ն ենք գերմանացիներին, ովքեր սպանել են հրեաներին։ Բայց երբ տեսա ինձ շրջապատող մարդկանց արձագանքն իմ այս հարցերին, հասկացա, որ այստեղ ինչ-որ դավ է թաքնված...

- Եվ անգամ ձեր ծնո՞ղները։

- Այո, անգամ նրանք. սակայն ֆիլմից հետո նրանք չեն ժխտում Ցեղասպանության փաստը։

- Ֆիլմն արդեն ցուցադրվե՞լ է Թուրքիայում։

- Այո, ֆիլմը վարձույթում կար, բայց խիստ սահմանափակ էր։ Իշխանություններն այն պատճառաբանեցին այսպես. «Մենք կցուցադրենք ֆիլմը, քանի որ եթե արգելենք, ապա միջազգային սկանդալ կբարձրանա, իսկ մեզ դա պետք չէ»։ Բայց դիստրիբյուտորները շատ տանջվեցին, քանի որ ոչ մեկը չէր ցանկանում վերցնել ֆիլմը։ Արդյունքում այն ոչ մի գովազդ, պաստառ չունեցավ։ Ֆիլմը, որը շատ հուզական է ու մեծ տպավորություն է թողնում հանդիսատեսի վրա եւ կարող էր լավ եկամուտ ապահովել, այդպես էլ չցուցադրվեց հասարակության լայն զանգվածների համար։ Այժմ շատ թուրքեր անգամ չգիտեն, որ դա ես եմ նկարահանել. սա այն դեպքում, որ Թուրքիայում ինձ բոլորը ճանաչում են։ Գիտեն ու սիրում են։ Նախկինում ես չէի կարողանում քայլել Ստամբուլի փողոցներով, քանի որ կանգնեցնում եւ լուսանկարվում էին ինձ հետ։ Իսկ «Սպի» ֆիլմի թողարկվելուց հետո իրավիճակը փոխվեց. այժմ ես կարող եմ հանգիստ շրջել փողոցներով (ծիծաղում է)։

- Այսինքն դուք այժմ պերսոնա նոն-գրա՞տա (անցանկալի անձ) եք համարվում։

- Նման մի բան։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ամենից շատ ինձ չսիրեցին նրանք, ովքեր իմ ֆիլմերից ոչ մեկը չեն դիտել։ Պարզապես լսել են ինչ-որ «Սպի» ֆիլմի մասին եւ սկսել են չսիրել։ Եթե նախկինում, նրանց կարծիքով, ես եվրոպացիներին ցույց էի տալիս, թե ինչ լավն է Թուրքիան, ապա այժմ ես արատավորում եմ այն։ Ես թքած ունեմ։ Նման մարդկանց սերը նրանց ատելությունից էլ ավելի քիչ է հարկավոր ինձ։ Նրանք մեծամասնություն, ստվար զանգված են կազմում, իսկ ես երբեք մեծամասնության հետ չեմ եղել. այդպիսին է իմ ճակատագիրը։

- Արդյունքում, ու՞մ համար եք նկարահանել այս ֆիլմը։

- Հավանաբար նրանց համար, ում վրա ֆիլմն ազդեցություն է թողել, ում կարծիքը կարողացել է փոխել. այնպես, ինչպես իմ ծնողների կարծիքը փոխվեց։ Մեկը հավանաբար խոստովանել է. «Այո, Հայոց ցեղասպանությունը եղել է»։ Սա արդեն շատ կարեւոր է։ Իսկ ֆիլմն ավելին կարող է անել։ Եթե ֆիլմը գովազդեին որպես բլոքբաստեր, ապա այն կարող էր լիովին փոխել երկրում տիրող իրավիճակը։ Ես փորձել եմ փոխել աշխարհը։ Պարզվեց, որ դա շատ դժվար է, քանի որ աշխարհը չի ցանկանում փոխվել։

- Բայց մյուս կողմից, դուք ամբողջ աշխարհի հայության սերն եք վայելում։

- Հայերից նույնպես քննադատական խոսքեր եմ լսել։ Ոմանց համար ինչ-որ մի բան պակաս էր, ինձ ծանոթ հայերից շատերը հարցնում էին. «Իսկ ինչու չեք հիշատակել այս կամ այն հատվածը»։ Չգիտեմ, թե ինչպես բացատրեմ մարդկանց, որ ֆիլմը փաստագրական չէ եւ չի նկարահանվել այնպես, որպեսզի նպաստի 1915թ-ին կատարված Հայոց ցեղասպանության  ուսումնասիրությանը։

- Իսկ տեղյա՞կ եք հայերի այժմյան խնդիրների մասին։

- Չեմ կարող այդպես ասել։ Իհարկե, ես հայ ընկերներ, թուրք ընկերներ, գերմանացի ընկերներ ունեմ, եւ ես հայերին չեմ առանձնացնում՝ որպես հատուկ մի կատեգորիա։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search