«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Օսկար -2015. «Լավագույն ֆիլմ»՝ NEWS.am STYLE-ի կանխատեսումը

21:27, 18 փետրվարի

Այս կիրակի հայտնի կդառնան Կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխության՝ «Օսկարի» հաղթողների անունները։ Ինչպես միշտ այդ հանդիսավոր արարողությունը կայանալու է Լոս Անջելեսում։

NEWS.am STYLE-ը որոշել է անդրադառնալ մրցանակաբաշխության ամենակարեւոր «Լավագույն ֆիլմ» անվանակարգին, որին առաջադրված են «Ամերիկյան դիպուկահար», «Մոլեգնություն», «Իմիտացիոն խաղ», «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց», «Birdman», «Պատանեկություն», «Սելմա» եւ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմերը։

Հաշվի առնելով այն փաստը, որ նյութը բավականին ծավալուն է՝ մենք այն բաժանել ենք երկու մասին՝ ֆիլմեր, որոնք իսկապես մեծ շանսեր ունեն ստանալ այդ մրցանակը, եւ ֆիլմեր, որոնք զիջում են մյուսներին։

Նշենք, որ այս տարի Հոլիվուդը ուրախացել է անվանակարգերում ներկայացված իր ֆիլմերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի բարդ ու խրթին է դառնում ընտրություն կատարելն այն աղբից, որը արտադրում եւ ներկայացնում են օվկիանոսից այն կողմ. հին ֆիլմերի նորացված, բայց անհաջող տարբերակներ, Marvel ընկերության հիմար կոմիքսները՝ չարիքին մշտապես հաղթող սուպերհերոսներով։ Սակայն այս տարի խոնարհվում ենք, քանի որ ներկայացված ֆիլմերը շատ լավն են։ «Օսկար-2015»-ի գրեթե բոլոր ֆիլմերը հիմնված են իրական պատմությունների ու դեպքերի վրա։ Առաջարկում ենք սկսել առավել թույլ ֆիլմերից եւ աստիճանաբար անցում կատարել լավագույն եռյակին։

«Իմիտացիոն խաղ» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է Բենդիկտ Քամբերբեթչը, ում հաջողվել է հիանալիորեն ներկայացնել անգլիացի մաթեմատիկոս, ծածակագրության հանճար եւ ժամանակակից ինֆորմատիկայի հիմնադիր Ալան Թյուրինգի կերպարը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր թիմի հետ Բլեթչլի Պարկում գտնվող Կոդերի եւ ծածկագրերի գաղտնազերծման բրիտանական կենտրոնում կարողանում է հայտնաբերել գերմանական Էնիգմա մեքենայի գաղտնագրերը։ Սակայն հետագայում Թյունինգին քրեական պատասխանատվության են ենթարկում՝ մեղադրելով նրան նույնասեռականության մեջ։ 2013թ-ի դեկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը հետմահու ներում է շնորհում նրան։

Բենեդիկտը (ի դեպ, շնորհավորում ենք նրան ամուսնության կապակցությամբ) ֆիլմի գլխավոր դեմքն է եւ հենց նրա խաղի վրա է հիմնված ամբողջ ֆիլմը։ Սակայն ավաղ, նույնը չենք կարող ասել Կիրա Նայթլիի մասին, քանի որ նրան բաժին ընկած դերը իր համար չէր. լիարժեք ձախողում։ Նշենք, որ ֆիլմը «Օսկարի» համար թույլ է, սակայն «մեղավոր» է ոչ թե ֆիլմի սյուժեն, այլ դերասանական խաղը. ասես մեր ազգային հավաքականը լինի՝ Հենրիխ Մխիթարյանը խաղում է, սակայն մյուսները չեն համապատասխանում նրա խաղային մակարդակին։ 100 բալանոց համակարգով դիտարկելիս այս ֆիլմն արժանի է 50-ի։

Քլինթ Իսթվուդի «Ամերիկյան դիպուկահարը» ֆիլմը ԱՄՆ-ում անհավանական մեծ գումարներ է աշխատել տոմսերի վաճառքից ստացված հասույթի շնորհիվ, սակայն ֆիլմը մեծապես զիջում է «Միլիոն դոլարանոց փոքրիկ»-ին։ Ամերիկյան դիպուկահարին մարմանվորել է Բրեդլի Քուպերը, ում աշխատանքը, անկեղծ ասած, այնքան էլ տպավորիչ չէր։ Եվ մինչ կինոքննադատները օվկիանոսից այն կողմ գովում են այս կինոնկարը, պատմենք թե ինչի մասին է ֆիլմը, որը հիմնված է ԱՄՆ-ի ռազմական պատմության ամենահաջողակ դիպուկահարի՝ Քրիս Քայլի հուշագրությունների վրա (ի դեպ, տեխասցի Քրիս Քայլին կատարել է 255 սպանություն, որոնցից 160 պաշտոնապես ապացուցված են)։ Նրան իրաքցիները անվանել են «Ռամադիից Սատանա»։ Քեյլին մահացել է 2013թ-ի փետրվարի 2-ին։ Նրան սպանել է «Աֆղանստանի եւ Իրաքի վետերան», նախկին զինվորական Էդի Ռաեմ Ռութը։

Եթե ֆիլմն արժանանա «Օսկարի», ապա դա հիմարություն կլինի եւ այս քայլով կազմակերպիչները պարզապես կթքեն համաշխարային հանրության երեսին, քանի որ միայն բարոյական հրեշը կարող էր մարդասպանին հերոս դարձնել եւ ցույց տալ հուղարկավորության տեսարան, որտեղ սգացող ամերիկացիները, դրոշներ ծածանելով եւ գովասանքի խոսքեր փակցնելով դիպուկահարի դիակառքի ճանապարհին, ուղեկցում եւ հրաժեշտ են տալիս իրենց հերոսին։ Ֆիլմում մեր շատ սիրելի Քլինթ Իսթվուդը մոռացել էր անգամ նշել, թե ինչու էին ամերիկյան զորքերը ներխուժել Իրաք։

Անկեղծ ասած՝ ֆիլմը փոքր-ինչ երկարաձգված եւ հոգնեցնող էր։ Մեր գնահատականը՝ 30 միավոր։

Խորհուրդ ենք տալիս անտեղի ժամանակ չվատնել «Մոլեգնություն» ֆիլմի վրա եւ չդիտել այն, քանի որ չնայած հիանալի սյուժեին՝ այն շատ ձանձրալի եւ կանխատեսելի ֆիլմ է ստացվել։ Գլխավոր դերերում խաղում են Մայլզ Թելլերն ու Ջ.Կ. Սիմոնսը։ Ի դեպ, դերասանական խաղը հրաշալի է, բայց կարծում ենք, որ Սիմոնսը փոքր-ինչ «չափն անցել է»։

Ֆիլմի սյուժեն. Կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող Էնդրյու Նիմանը (Մայլզ Թելլեր) հայտնվել է խիստ եւ բռնապետական հայացքներ ունեցող դիրիժոր Թերենս Ֆլետչերի (Ջ.Կ. Սիմոնս) ենթակայության տակ։ Էնդրյուն հիանալի թմբկահար է, ով ցանկանում է ավելի կատարելագործվել, սակայն Ֆլեթչերը  մտադիր է Էնդրյուին ջազ երաժիշտ դարձնել եւ տեսնել նրան մեծանուն երաժիշտներ Չառլի Պարկերի, Բադդի Ռիչի կամ Լուի Արմսթրոնգի կողքին։ Եվ նա վստահ է, որ այս ամենին հասնելու համար իր աշակերտը պետք է անցնի դաժան փորձությունների եւ նվաստացումների միջով։ Ֆլեթչերի մեթոդները շատ սարսափելի ու բռնատիրական են, ինչի պատճառով ֆիլմի ամբողջ ընթացքում հերոսները վիճում են միմյանց հետ։ Դիրիժորը չի ցանկանում գովել Էնդրյուին. նա տեսնում է տղայի պոտենցիալը, սակայն կարծում է, որ եթե գովի նրան, ապա վերջինս ոչնչի չի հասնի։ Բազմաթիվ վիճաբանություններից, նվագախմբից մի քանի անգամ դուրս գալուց եւ հոգեբանական երկարաձգված պահերից հետո, ֆիլմն ավարտվում է այն տեսարանով, որ Էնդրյուն համերգ է տալիս Քարնեգի-հոլում եւ ցնցում բոլորին։

Մեր գնահատականը՝ 50 միավոր։ 

«Սթիվեն Հոքինգի տիեզերքը». կրկին կենսագրական ֆիլմ՝ նվիրված ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, ով դեռեւս ողջ է՝ չնայած գամված է հաշմանդամի սայլակին։ Հիանալի գաղափար, սարսափելի վատ դերասանական խաղ, ֆիլմի անհասկանալի ավարտ եւ կրկին կինոնկարի կեսից ցանկանում ես քնել եւ չդիտել այն մինչեւ վերջ։ Ֆիլմի հիմքում Ջեյն Հոքինգի «Travelling to Infinity: My life with Stephen» հուշագրություններն են, որոնք պատմում են իր եւ նախկին ամուսնու հարաբերությունների մասին։ 

Ռեժիսոր Ջեյմս Մարշը փոքր-ինչ ապականել է ֆիլմը՝ երկարաձգելով եւ ավելի հոգնեցնող դարձնելով այն։ Էդի Ռեդմեյնի դերասանական խաղին ոչ մի խոսք չենք կարող ասել, քանի որ հիանալի աշխատանք է կատարել, ինչը ցավոք, չի կարելի նշել ֆիլմի մասին։ Կան տեսարաններ, որոնք գրեթե ամբողջովին փոխառված են Ռոն Հովարդի «Գեղեցիկ միտք» ֆիլմից։ Ոչ մի ինտրիգա, հետաքրքրություն։ Ֆիզիկայի աշխարհում գլխավոր հերոսի մոտ ամեն ինչ շատ լավ է, սակայն նույնիսկ նրա սարսափելի հիվանդությունը չի խոչընդոտում, որ նա մի քանի կին ու երեխաներ ունենա։ Յուրահատուկ ինտելեկտի տեր գիտնականի փոխարեն, Սթիվեն Հոքինգին ռեժիսորը ներկայացրել է խելացի եւ հարմարվող մի մարդու կերպարով, ով իր հետ թոհ ու բոհի միջով անցած առաջին կնոջը առանց երկար մտածելու փոխում է մի գեղեցկադեմ հիվանդապահուհու հետ, ում միակ արժանիքն այն է, որ  ճիշտ ժամանակին հերոսին մեծերի համար նախատեսված ամսագրեր է հասցնում...

Այսպիսով, 30 միավոր. չենք հավատում, որ այս ֆիլմը կարող է «Օսկարի» արժանանալ։

 

«Սելմա»՝ երկու ժամ տեւողությամբ ֆիլմ Մարտին Լյութեր Քինգի եւ 1965թ-ին Սելմա քաղաքից մինչեւ Մոնտգոմերի (Ալաբամա նահանգ) սեւամորթ ամերիկացիների հայտնի շքերթի մասին։ Նման շքերթներից մեկը ստացել է «Արյունոտ կիրակի» անունը՝ ցուցարարներին շատ դաժանորեն ցրելու համար։ Այս միջադեպերը բողոքի լայնածավալ ակցիաների տեղիք են տվել։

Ֆիլմում Մարտին Լյութեր Քինգի դերը խաղում է Դեւիդ Օյելոուոն։ Ֆիլմն «Օսկար» ստանալու ավելի մեծ արժանիքներ ունի, քան «Ամերիկյան դիպուկահարը», բայց անկեղծ ասած՝ եթե չլիներ դերասանական հիանալի կազմը, ապա ֆիլմը տապալված կարելի էր համարել։ Ֆիլմում նկարահանվել են Թիմ Ռոթը, Ջովանի Ռիբիզին, Դեւիդ Օյելոուոն, Ալեսանդրո Նիվոլան, Տեսսա Թոմսոնը։ Ֆիլմը, որը գնահատում ենք 50 միավոր, խորհուրդ ենք տալիս դիտել, սակայն կասկածում ենք, որ այն կհաղթի այս պատվավոր մրցանակը։

 

Միշտ ձեր՝ Վուդի Ալեն 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search