Երբեմն աքսեսուարներով կարելի է ավելի վառ ընդգծել կանացիությունն ու նրբագեղությունը, քան միայն զգեստով։ Այսօր աքսեսուարներն անպակաս են ժամանակակից ու նորաձեւ աղջիկների զգեստապահարանից։ Տեսնենք, թե 2015 թվականի գարնան համար ոճաբաններն ինչ «must have»-ներ են առաջարկում։
1. Լայնեզր գլխարկ

Չգիտես ինչու, անչափ էլեգանտ եւ արեւոտ եղանակների համար անհրաժեշտ այս աքսեսուարը շատ աղջիկներ նախընտրում են կրել միայն ամռանը՝ լողափում, մինչդեռ արեւից պաշտպանվել պետք է նաեւ մյուս եղանակներին։ Բացի այդ, լայնեզր գլխարկը վաղուց դադարել է սոսկ պաշտպանիչ դեր ունենալուց, այժմ այն նորաձեւ աքսեսուար է, որն ընդգծում է կնոջ յուրահատկությունն ու խորհրդավոր, կանացի տեսք հաղորդում նրան։
2. Գլխաշոր

Ոչ պակաս կանացի եւ խորհրդավոր աքսեսուար է գլխաշորը, որը կարող է լինել ամենատարբեր ձեւի եւ գույնի։
3. Սպորտային գլխարկ

Նարաձեւ այս միտումը դուր կգա հատկապես թինեյջերական տարիքի աղջիկներին, ովքեր սիրում են սպորտային կամ ազատ ոճի հագուստ կրել։
4. Խոշոր վզնոց

Մեծ, երկար, քարերով եւ այլ նյութերով պատրաստված վզնոցները եւ շղթաները մի քանի սեզոն է, ինչ չեն զիջում իրենց դիրքերը։ Այնպես որ, գարնան գալուն պես՝ անպայման նմանատիպ մի զարդ գնեք։
5. Խոշոր ականջօղեր

Նույնը վերաբերում է նաեւ ականջօղերին, որոնք պետք է լինեն մեծ, գունեղ եւ փայլուն։
6. Մատանի

Այս տարվա գլխավոր նորաձեւ միտումներից են մի քանի տեսակի մատանիները՝ միեւնույն ձեռքի մատներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը