Կիրկորովների ընտանիքը գումար չի տրամադրել ազգությամբ հայ երգիչ Անդրանիկ Ալեքսանյանի բուժման համար: Այս մասին այսօր NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անդրանիկի ներկայացուցիչ Սերգեյ Անդրոնը:
Մեզ հետ զրույցում Սերգեյն ասաց, որ Կիրկորովների ընտանիքն օգտագործում է Անդրանիկի անունը հայերի մոտ դրական կարծիք ձեւավորելու համար:
«Մենք կխնդրեինք հոդվածից հանել Անդրանիկի անունը, որն օգտագործվում է Կիրկորովների էժանագին փիառի համար: Այն, որ երեխայի վիրահատությունը կատարվել է Կիրկորովների ֆինանսավորմաբ, ճիշտ չէ»,-ասաց Սերգեյն` ավելացնելով, սակայն, որ Կիրկորովները փորձել են օգնել երեխային` համերգ կազմակերպելով, սակայն համերգից ստացված հասույթն Անդրանիկին այդպես էլ չի հասել: Ավելին, Անդրանիկն ու նրա ծնողները միայն համերգի ժամանակ են իմացել, որ համերգը Անդրանիկի բուժման համար գումար հավաքելուն է ուղղված:
«Մեզ ասել էին, որ Կիրկորովն ամենամյա փառատոն է անցկացնում, որին հրավիրել էին նաեւ Անդրանիկին: Բարեգործության մասին ոչ մի խոսք չի եղել: Միայն համերգի ժամանակ է հայտարարվել այդ մասին: Երբ մենք իմացանք, խնդրեցինք դադարեցնել այդ ամենը»,-նշեց Անդրանիկի ներկայացուցիչը:
Անդրանիկ Ալեքսանյանը` «Մանկական նոր ալիք-2011»-ի ժամանակ
Սերգեյ Անդրոնն ասաց նաեւ, որ Անդրանիկը տեսաուղերձ է պատրաստում, որտեղ հայտնելու է, որ լրատվամիջոցի տվյալ հոդվածն իր հետ չի համաձայնեցվել եւ խնդրելու է չշահարկել իր անունը, որն օգտագործվում է Կիրկորովների փիառի համար:
«Նրանք ոչ մի գումար չեն փոխանցել: Երեխային օգնել են բոլորովին այլ մարդիկ, եւ կարծում եմ` այս ամենը կարդալով, նրանց հաճելի չի լինի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Экспресс газета»-ն հոդված էր պատրաստել Բեդրոս եւ Ֆիլիպ Կիրկորովների մասին, որտեղ նշվում էր, որ նրանք մշտապես օգնում են հայ համայնքին եւ մասնավորապես «Մանկական նոր ալիք-2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին:
Պատրաստեց` Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ