1950-ականների կեսին դիզայներ Սերժիո Ռոսին Իտալիայում հիմնեց Sergio Rossi համանուն ապրանքանիշը, որին 1970-ականներին համաշխարհային հռչակ բերեց Gianni Versace-ի հետ տանդեմը։ Իսկ 1990-ականներին նորաձեւ կոշիկի հանճարը համագործակցում էր Dolce&Gabbana-ի հետ։ Ներկայումս Sergio Rossi ապրանքանիշը գործում է Gucci նորաձեւության տանը։ Այս ընթացքում այն հասցրել է հռչակ ձեռք բերել՝ դառնալով կանանց ամենացանկալի բրենդերից մեկը։
Sergio Rossi-ի կոշիկները արվեստի գլուխգործոցներ են։ Կոշիկի թե՛ դետալները, թե՛ բուն կաղապարը ստեղծելիս գործին նուրբ մոտեցում է ցուցաբերվել, ինչն այն կրողի համար ապահովում է թեթեւություն ու հարմարավետություն։ Ոչ ոք այնպես լավ չգիտի կնոջ ոտնաթաթի կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես Sergio Rossi-ն։
Նախքան խանութների ցուցափեղկերում հայտնվելը կոշիկը շուրջ 120 արտադրական փուլ է անցնում, որոնց ընթացքում այն կատարելագործվում եւ գնահատվում է։ Կոշիկի ստեղծման վրա աշխատում են գործի նվիրյալներ, որոնք մշտապես ձգտում են կատարելության։ Հայտնի վարպետի անսպառ ստեղծագործ տեսլականի շնորհիվ աշխարհ է գալիս երեւակայական, ուլտրականացի եւ անհավանական հարմարավետ կոշիկ՝ կերպարը լրացնող շքեղ դետալ եւ բացառիկ ոճի խորհրդանիշ։
Sergio Rossi-ի կոշիկները նրբաճաշակ են, զգայական եւ շքեղ։ Դրանից զատ, յուրաքանչյուր մոդելում առկա է սեքսուալության եւ բացարձակ յուրահատկության տարրեր։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գարուն-ամառ 2015 հավաքածուի կանացի նրբաճաշակ կոշիկները։
Ձեռքի աշխատանքի նրբաճաշակ ծալքերը սրաքիթ թավշակաշվե կոշիկներին հատուկ հմայք են հաղորդում։ Առաջնակարգ կաշվե դետալներով, նեղ քթով, կաշվե ներբանով եւ կաշեպատ կրունկով կոշիկը իրական գլամուրի կերպար է ստեղծում։
Նյութը՝ հորթի կաշի՝ 100 տոկոս
Կրունկը՝ 11 սմ
Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա
Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա
Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա
Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը