«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կոշիկ՝ Sergio Rossi-ից. արվեստի գլուխգործոց

23:03, 11 մարտի

1950-ականների կեսին դիզայներ Սերժիո Ռոսին Իտալիայում հիմնեց Sergio Rossi համանուն ապրանքանիշը, որին 1970-ականներին համաշխարհային հռչակ բերեց Gianni Versace-ի հետ տանդեմը։ Իսկ 1990-ականներին նորաձեւ կոշիկի հանճարը համագործակցում էր Dolce&Gabbana-ի հետ։ Ներկայումս Sergio Rossi ապրանքանիշը գործում է Gucci նորաձեւության տանը։ Այս ընթացքում այն հասցրել է հռչակ ձեռք բերել՝ դառնալով կանանց ամենացանկալի բրենդերից մեկը։

Sergio Rossi-ի կոշիկները արվեստի գլուխգործոցներ են։ Կոշիկի թե՛ դետալները, թե՛ բուն կաղապարը ստեղծելիս գործին նուրբ մոտեցում է ցուցաբերվել, ինչն այն կրողի համար ապահովում է թեթեւություն ու հարմարավետություն։ Ոչ ոք այնպես լավ չգիտի կնոջ ոտնաթաթի կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես Sergio Rossi-ն։ 

Նախքան խանութների ցուցափեղկերում հայտնվելը կոշիկը շուրջ 120 արտադրական փուլ է անցնում, որոնց ընթացքում այն կատարելագործվում եւ գնահատվում է։  Կոշիկի ստեղծման վրա աշխատում են գործի նվիրյալներ, որոնք մշտապես ձգտում են կատարելության։ Հայտնի վարպետի անսպառ ստեղծագործ տեսլականի շնորհիվ աշխարհ է գալիս երեւակայական, ուլտրականացի եւ անհավանական հարմարավետ կոշիկ՝  կերպարը լրացնող շքեղ դետալ եւ բացառիկ ոճի խորհրդանիշ։ 

Sergio Rossi-ի կոշիկները նրբաճաշակ են, զգայական եւ շքեղ։ Դրանից զատ, յուրաքանչյուր մոդելում առկա է սեքսուալության եւ բացարձակ յուրահատկության տարրեր։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գարուն-ամառ 2015 հավաքածուի կանացի նրբաճաշակ կոշիկները։  

Ձեռքի աշխատանքի նրբաճաշակ ծալքերը սրաքիթ թավշակաշվե կոշիկներին հատուկ հմայք են հաղորդում։ Առաջնակարգ կաշվե դետալներով, նեղ քթով, կաշվե ներբանով եւ կաշեպատ կրունկով կոշիկը իրական գլամուրի կերպար է ստեղծում։ 

Նյութը՝ հորթի կաշի՝ 100 տոկոս

Կրունկը՝ 11 սմ

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search