MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Նամակ խմբագրությանը. Անանուն նամակ «բարի կամեցողից»

21:11, 18 մարտի

Մոտ մեկ շաբաթ առաջ մի տարօրինակ էլեկտրոնային նամակ ստացա։ Ոմն մի կին պնդում էր, որ արդեն կես տարի է սիրային հարաբերություններ է սկսել  ամուսնուս հետ։ Սկզբում ես մտածեցի, որ  ինչ-որ մեկը որոշել է չար կատակ անել. կասկածյալների թվում էր նաեւ ամուսինս, քանի որ նա այս տեսակ հումորների մեծ սիրահար է։ Սակայն պարզվեց, որ ամուսինս այս ամենի հետ ոչ  մի կապ չուներ։ Ավելին, երբ ես նրան պատմեցի այս մասին, նա ծիծաղեց եւ ասաց, որ պատրաստ է անգամ ջարդել այն մարդու ձեռքերը, ով գրել է տվյալ նամակը։ Նշեմ, որ մենք ավելի քան 10 տարի ամուսնացած ենք եւ անկեղծ ասած՝ երբ ինձ մոտ նման կասկածներ էին առաջանում, ես վանում եւ ուշադրություն չէի դարձնում դրանց. կարծում եմ՝ հարաբերությունները առաջին հերթին պետք է կառուցել վստահության հիմքի վրա։ Հետեւաբար, այդ մտքերն այնքան էլ էական նշանակություն չունեին ինձ համար։

Սակայն հաջորդ օրը ստացա եւս մեկ նամակ, որտեղ գրված էր նրանց հանդիպման մասին, ինտիմ բնույթի մանրամասներ, որոնք վկայում են, որ  նամակի հեղինակը շատ լավ ճանաչում է ամուսնուս։ Ես շատ ցնցված էի, սակայն կարողացա «հավաքել ինձ» եւ երկրորդ նամակի մասին ոչինչ չասեցի ամուսնուս։ Երրորդ նամակը բավականին գռեհիկ էր։ Դա ապացուցում էր այն հանգամանքը, որ ամուսինս վաղուց արդեն ինձ չի սիրում եւ կլքեր ինձ, եթե չլինեին մեր երեխաները։ Ավելին, այդ կինը սկսեց վիրավորել ինձ՝ պահանջելով, որ այլեւս «չբռնանամ» ամուսնուս ու ազատություն տամ նրան։ Սակայն նույնիսկ այս ամենից հետո ես վիճաբանություններ չսկսեցի ամուսնուն հետ՝ չնայած այս ամենը մեծապես ազդում էր նյարդերիս վրա։ Բնականաբար, նամակների բովանդակությունը ստիպեցին ինձ կասկածել ամուսնուս եւ արդյունքում սկսեցի փորփրել նրա հեռախոսը, ինչը նախկինում թույլ չէի տա ինձ։ Կասկածելի ոչինչ չգտա, ինչը փոքր-ինչ հանգստացրեց ինձ, բայց կասկածները շարունակում էին կրծել իմ հոգին։ Ես հասկանում էի, որ եթե ամուսնուս հետ խոսեմ, նա հաստատ կհերքի ամեն ինչ։ Այդ ժամանակ ես որոշեցի պատասխանել այդ կնոջն ու հանդիպման հրավիրել նրան։ Թվում էր՝ դա մեծ անակնկալ էր նրա համար, որովհետեւ մի քանի օր նա չպատասխանեց ինձ։ Սակայն օրեր անց նա նամակ ուղարկեց՝ գրելով, որ իբրեւ թե, չի ցանկանում հանդիպել «ինձ նման ծեր եւ հիստերիկ կնոջ հետ»։ Այս ամենից հետո ես բոլոր նամակները ուղարկեցի ամուսնուս։ Շատ մեղմ կլինի ասել, որ նա զայրացել էր, սակայն ոչ մի արդարացում կամ հերքում։ Միայն նշեց, որ իր մեթոդներով կփորձի հասկանալ, թե ով է նամակի հեղինակը եւ ամեն ինչ կկարգավորի։ Նրա այս պահվածքից ես հասկացա, որ այս պատմությունը ինչ-որ մի «բարի կամեցողի» ինտրիգն է, սակայն անկեղծ ասած՝  կասկածներն իմ հոգում դեռ չեն մարել։ Պարզ է, որ այդ կինը, ով էլ որ լինի, շատ լավ ճանաչում է ամուսնուս։ Եվ հենց սա էլ հանգիստ չի տալիս ինձ. հատկապես հաշիվ առնելով այն փաստը, որ ամուսինս հրաժարվեց ասել՝ նրան հաջողվեց պարզել, թե ով էր նամակի հեղինակը, թե ոչ։ Նա միայն պնդում էր, որ ամեն ինչ կարգավորվել է եւ պետք է մոռանալ այս պատմության մասին; Եվ չնայած ես շարունակում եմ խելացի եւ հանգիստ կնոջ իմ դերը խաղալ, ինչ-որ անհասկանալի մի բան ներսից տանջում է ինձ։ Առաջին անգամ մեր հարաբերություններում նման խնդիր է առաջացել, եւ ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ...

 

 

Լիլիթ Ա.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել