Երեւանում մարտի 6-ին նշանակված, այնուհետ ապրիլի 6 տեղափոխված Իրինա Ալեգրովայի մենահամերգը եւս մեկ անգամ հետաձգվում է. այն տեղի կունենա մայիսի 23-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ «Forpostart» ընկերության մոսկովյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Տոլստելեւը:
Ըստ նրա` այս անգամ պատճառը ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Խոսելով Ալեգրովայի համերգի հետաձգման պատճառների մասին, նա նշեց, որ խնդիրը եղել է միայն երգչուհու հիվանդությունը: «Ես դիմավորել եմ նրան օդանավակայանում: Արդեն այդ ժամանակ նա իրեն լավ չէր զգում: Համերգից երեք ժամ առաջ նրա ջերմությունը կտրուկ բարձրացավ` հասենլով 39,5-ի: Մենք առաջին հերթին որպես մարդ թույլ չէինք կարող տալ, որ նա այդ կերպ բեմ բարձրանա»,-նշեց Ալեքսանդր Տոլստելեւը` հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե համերգի հետաձգման պատճառը եղել է տոմսերի քիչ վաճառքը կամ այն, որ կազմակերպիչները համերգասրահին գումարը չեն վճարել:
«Շոու-բիզնեսում կա հստակ մեխանիզմ: Երբ պայմանավորվածություն է ձեռք բերվում համերգն անցկացնելու համար, կազմակերպող կողմը վճարի 50 տոկոսը մուծում է ամենասկզբում, մյուս 50 տոկոսը` համերգից ուղիղ մեկ ամիս առաջ: Այլ մեխանիզմ չկա: Մենք բոլոր վճարումներն արել էինք»,-նշեց նա:
Ի դեպ, նրանք, ովքեր մայիսի 23-ին ինչ-ինչ պատճառներով չեն կարող ներկա գտնվել Իրինա Ալեգրովայի մենահամերգին, կարող են իրենց տոմսերը հանձնել` նամակ ուղարկելով [email protected] հասցեին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում նախատեսված՝ Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ էր հայտարարվել: Պատճառը երգչուհու վատառողջ լինել էր:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը