Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Չորս երեւույթ, որոնք կանայք երբեք չեն ներում տղամարդկանց

23:05, 28 մարտի

Կատարյալ երջանիկ է համարվում այն կինը, ով հարգում է իրեն, սիրված է ամուսնու կողմից, ուշադրության պակաս չի զգում եւ երբեք չի մտածում՝ «Թեկուզ վատն է, բայց կարեւորը ինձ հետ է..»։ Սակայն կյանքում միշտ չէ, որ ամե ինչ հարթ է ընթանում եւ կան որոշ սխալներ, որոնք կանայք երբեք չեն ներում։

Օգնությունից հրաժարվել

Գաղտնիք չէ, որ գոյություն ունի գենետիկ հիշողություն։ Կանանց գենետիկ հիշողության մեջ «տպված է», որ տղամարդը պետք է ասպետ, հերոս լինի, ամեն ինչի պատրաստ՝ իր կնոջ ու ընտանիքի համար։ Կարեւոր չէ, թե խոսքն ինչպիսի օգնության մասին է։ Հավատացեք, այժմ կանայք կարող են հաղթահարել ցանկացած խնդիր, սակայն եթե նա դիմում է տղամարդուն, ուրեմն կնոջ մոտ արթնացել է թույլ լինելու, պաշտպանված զգալու ցանկությունը։ Իսկ մերժումը միշտ որպես վիրավորանք է ընդունվում կնոջ կողմից։

Տղամարդը առաջինն է լքում կնոջը

Կարեւոր չէ տղամարդը հավերժ է հեռացել, թե վերադառնալու մտադրությամբ, կինը երբեք չի կարող մոռանալ այն պահը, երբ տղամարդը իր առաջ փակեց դուռն ու լքեց նրան։ Կնոջ համար շատ ավելի հեշտ է հաշտվել բաժանմանը, եթե հենց նա է առաջինը հեռացել զուգընկերոջից։

Երկակի կյանք

Գրեթե բոլոր կանանց կյանքում լինում են ակնթարթներ, երբ նա ցանկանում է կարդալ տղամարդու ՍՄՍ հաղորդագրությունները, տեսնել նրա անհայտ ընկերներին եւ պարզել ամեն ինչ իր սիրելի տղամարդու մասին։ Կանայք նման քայլերի դիմում են, քանի որ նրանց հոգում կասկածներ են առաջացել։ Օրինակ, իսկական կինը կարող է ներել ձեզ եթե համակարգչում պոռնո ֆիլմ գտնի եւ հասկանա, որ դուք նման ֆիլմերի սիրահարներ եք, սակայն նա երբեք ձեզ չի ների, եթե դուք ուշ երեկոյան նստեք համակարգչի դիմաց եւ ծանոթությունների կայքերի միջոցով շփվեք այլ կանանց եւ աղջիկների հետ։ Երբ կինը հասկանում է, որ տղամարդը երկակի կյանք է վարում, նա մտածում է՝ պետք է շարունակել ապրել նման տղամարդու հետ, թե ոչ։ Սակայն այս փաստը, նա երբեք չի մոռանա եւ չի ների...

Դավաճանություն

Մի՞թե այստեղ ինչ-որ բացատրությունների կարիք կա։ Կան մի շարք պատճառներ եւ հանգամանքներ, որոնք «ստիպում են» տղամարդուն դավաճանել կնոջը։ Արու կենդանիները բնազդաբար միշտ փորձում են շատ ժառանգներ ունենալ, ինչը բնորոշ է նաեւ տղամարդկանց։ Սակայն մարդը կենդանուց տարբերվում է  իր բանականությամբ. նա պետք է վերահսկի իր բազմանալու բնազդը։ Հակառակ դեպքում կինը երբեք չի ների նրան։

 

Աղբյուրը՝ Creu.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել