MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինգա Կազումյան. Իմ նպատակն է ստեղծել ժամանակակից նորաձեւ բիժուտերիա

21:27, 7 հունվարի

Inga Kazumyan՝ նորաձեւության արդյունաբերության մեջ համեմատաբար նոր բրենդ։ NEWS.am STYLE –ը որոշել է հայ հանրությանը ծանոթացնել այս բացառիկ բիժուտերիայի դիզայների հետ։ Ահա եւ ինքը՝ Ինգա Կազումյանը։

Ինգա, պատմեք ձեր արմատների մասին։

Ինքս Երեւանից եմ։ Մասնագիտությամբ դաշնակահար եմ, աշխատել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դոցենտ եմ։ Ամուսնացած եմ։ Երեք երեխա ունեմ։ Ավագ դուստրս՝ Դիանան, ապրում է Կանադայում, նա էլ է դաշնակահար եւ սեփական «Arcadia Academy of Music» երաժշտական դպրոցն ունի։ Երկրորդ դուստրս՝ Ռիման, ապրում է Միլանում։ Նա դիզայներ է՝ Emporio Armani –ում ավագ դիզայներ է աշխատում։ Որդիս՝ Զորայրը, սովորում է Միլանի Sir James Henderson school անգլիական դպրոցում։

Ինչպե՞ս հայտնվեցիք Միլանում։

2006 թվականին դուստրս՝ Ռիման, Master Fashion design մասնագիտությամբ ընդունվեց Միլանի Istituto Marangoni։ Ավարտելուց հետո նրան հրավիրեցին աշխատանքի սկզբում Frankie Morello ընկերություն, ապա՝ Emporio Armani։ Ես հաճախ էի այցելում նրան Միլան եւ պարզապես սիրահարվեցի այս քաղաքին։ Այստեղից էլ ծագեց որդուս ուսումը Միլանում շարունակելու գաղափարը։

Ի՞նչը ձեզ բացառիկ բիժուտերիա ստեղծելու միտք տվեց։  

Ինքս շատ եմ սիրում զարդեր կրել։ Ճիշտ ընտրված զարդը ցանկացած կնոջ հանդերձանքին ավարտուն ու անկրկնելի տեսք է տալիս։ Մեր դինամիկ աշխարհում հարմար է, երբ զարդը կարելի է օրվա ցանկացած ժամին կրել։ Հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում եմ իմ վզնոցները ստեղծելիս։ Դրանք կարելի է կրել ինչպես ամենօրյա հագուստի, ջինսերի, այնպես էլ երեկոյան զգեստների հետ։ Դրանք կարող է կրել ցանկացած տարիքի ու մասնագիտության ցանկացած կին։ Կարեւորը «իր» զարդը ճիշտ ընտրելն է։ Ահա թե ինչու եմ վզնոցներ պատրաստում մեկ օրինակից։ Երբեմն, ճիշտ է, ցանկության դեպքում կրկնում եմ, բայց շատ սահմանափակ քանակով։

Ի՞նչ նյութեր եք օգտագործում։

Զարդեր պատրաստելիս օգտագործում եմ բամբակյա թելեր, եղեգ ու մետաքս։ Շղթաները տարբեր որակի են, դրանց մեջ կան նաեւ արծաթազօծ ու ոսկեզօծ շղթաներ։ Քարերը հիմնականում բնական են, կիսաթանկարժեք, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Բաթսվանայից, Բրազիլիայից, Աֆրիկայից բերված։

Ճի՞շտ է, որ յուրաքանչյուր զարդի մեջ հոգու մասնիկ եք ներդնում։

Ես շատ եմ սիրում իմ զբաղմունքը։ Աշխատում եմ հաճույքով, մտածում եմ դրական հույզերի մասին, որոնք ստանում է գեղեցիկ ու լավ հագնված կինը։ Արվեստի նկատմամբ սերը, կյանքն Իտալիայում, հրապուրիչ ճամփորդությունները, ամեն ստեղծագործ ու գեղեցիկ բանի հանդեպ հետաքրքրությունը, նոր նյութերի ու ձեւերի փնտրտուքը խթան հանդիսացան զարդերի յուօրինակ հավաքածու ստեղծելու համար եւ իրենց կնիքն են թողել իմ ոճի ու ստեղծագործության վրա։ Յուրաքանչյուր զարդը ձեռագործ է եւ պատրաստված է բնական նյութերից։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում մանրուքներին, նյութերի ու գույների համադրությանը։ Ստեղծագործական պրոցեսն ու ձեռքի աշխատանքը յուրաքանչյուր զարդն անկրրկնելի են դարձնում։ Ոճի առանձնահատկությունը թարմ դիզայնն է, նորաձեւությունը, գույների, բնական քարերի, թելերի, տարբեր շղթաների համադրությունն ու ձեռքի աշխաանքն է։ Inga Kazumyan զարդերի հավաքածուն ամբողջովին մտածել ու պատրաստել եմ ինքս։ Իմ նպատակն է ժամանակակից, նորաձեւ բիժուտերիա ստեղծելն է, որը հեշտությամբ համադրվում է ինչպես առօրյա, այնպես էլ յուրահատուկ դեպքերի համար նախատեսված հագուստի, համար՝ ստեղծելով անկրկնելի կերպար։

Դուք նկարո՞ւմ եք էսքիզը թղթի վրա, թե՞ ներշնչանքն այցելում է ձեզ աշխատանքի պահին։

Էսքիզները ես չեմ նկարում։ Զարդերը սարքելիս առաջնորդվում եմ այն բանով, թե ի՞նչ զարդ կկրեի ես ինքս։ Հետեւում եմ նորաձեւության թրենդներին, եւ իմ զարդերը կարող են լրացնել ցանկացած ժամանակակից հանդերձանք։

Որքա՞ն ժամանակում եք ստեղծում ձեր մեկ շեդեւրը։

Դժվար է ասելը։ Երբեմն շատ ժամանակ եմ ծախսում, երբենմ՝ ավելի քիչ։ Ամեն ինչ կախված է մոդելից։

Ո՞ր գույներն եք նախընտրում։

Գույներն ընտրում այնպես, որ հնարավոր լինի համադրել ցանկացած հագուստի հետ։

Ձեր զարդերը հասանելի՞ են հայ սպառողին։

Այո, այժմ Երեւանում իմ զարդերը վաճառվում են Via Artis խանութում։

Ծրագրում եք արդյո՞ք Հայաստանում ցուցահանդես կամ խանութ բացել։

Այդ մասին դեռ չեմ մտածում։

Ե՞րբ եք վերջին անգամ Հայաստանում եղել։

Հաճախ եմ Երեւան գալիս, չէ՞ որ այնտեղ իմ տունն է, ազգականներս ու հարազատներս են, ում ես շատ սիրում եմ։

Հայերեն խոսո՞ւմ եք։

Իհարկե, խոսում եմ։

Ձեր հայրենակիցներին ի՞նչ կասեիք։

Հայուհիներն աշխարհի ամենագեղեցիկ կանայք են, Երեւանը գեղեցկագույն քաղաք է, իմ տունն աշխարհի ամենալավ տեղն է։

Սիրեք ձեր մտերիմներին եւ երջանիկ եղեք։

 

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել