Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանում եւ աշխարհում տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում` կոչ անելով մարդկությանը դատապարտել 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը:
«100-ամյակով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է». համոզված է ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: NEWS.am STYLE-ի թղթակիցը հանդիպում է ունեցել վերջինիս հետ եւ զրուցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում արխիվի գործունեության, սպասվող միջոցառումների, ինչպես նաեւ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած` Քիմ Քարդաշյանի նախնիների մասին տեղեկությունների վերաբերյալ:
Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այս տարի արխիվն իր հիմնական գործունեությունը ծավալելու է երկու ուղղությամբ` եղած փաստաթղթերի հրապարակում եւ ցուցադրություն:
«Փաստաթղթերի հրապարակման ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք ենք կատարել: 2012 թվականին հայերենով 3 հատորով լույս տեսավ «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» փաստաթղթերի ժողովածուն, որտեղ ականատեսների վկայություններ են ներկայացված անմիջապես 1915 թվականից հետո, երբ նրանց հիշողությունը թարմ էր, եւ նրանք հիշում էին կազմակերպիչների, մարդասպանների, նաեւ սպանդի ենթարկվածների անունները: Այս տարի թողարկվելու են այդ ժողովածուի 4-րդ եւ 5-րդ հատորները: Մենք նաեւ թարգմանել ենք ժողովածուն օտար լեզուներով, ինչին մեծ աջակցություն է ցույց տվել «Վան» ՀԿ-ն, որի ղեկավարն է մոսկվաբնակ հայ գործարար Գագիկ Մելիքյանը: Բայց, հասկանալով, որ 3 հատորը հեշտ չի լինի թարգմանել եւ տպագրել, որոշեցինք ստեղծել մեկ հատընտիր գիրք: 2013-ին լույս տեսավ գրքի անգլերեն, 2014-ին` թուրքերեն, եւ 2015-ին` ռուսերեն տարբերակը: Այժմ պատրաստում ենք իսպաներեն թարգմանությունը: Նախատեսվում է նաեւ թարգմանել ֆրանսերեն, արաբերեն եւ ճապոներեն: Բացի այդ, Մոսկվայում լույս կտեսնի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանի պատրաստած «Հայերի կոտորածները Կարսի մարզում» ժողովածուն: Կարսը թեպետ Ռուսաստանի կազմում էր, բայց թուրքերը երկու անգամ մտան Կարս եւ ֆիզիկապես ոչնչացրեցին հայերին»,-նշեց Ա.Վիրաբյանը:
Այս տարի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ ցուցադրության է պատրաստվում, եւ շատ փաստաթղթեր ազգային արխիվը տրամադրել է նրանց, իսկ իրենք որոշել են կազմակերպել Օսմանյան Թուրքիայում այլ ժողովուրդների ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ: Ամատունի Վիրաբյանը նշեց նաեւ, որ ցուցադրություններ են նախատեսվում նաեւ ՀՀ այն մարզերում, որտեղ 1916-1920 թթ. եղել են որբանոցներ եւ որտեղ ապաստանել են Ցեղասպանությունից փրկված երեխաները` Գյումրի, Վանաձոր, Գավառ, Դիլիջան, Ստեփանավան, Աշտարակ:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ազգային արխիվը նաեւ շտեմարան է պատրաստում, որտեղ ընդգրկվելու են Եղեռնի զոհերի անունները:
Անդրադառնալով Daily Mail կայքի` Քիմ Քարդաշյանի նախնիների վերաբերյալ հրապարակած տեղեկություններին, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Ք. Քարդաշյանի նախնիները բնակվել են երկու վայրերում:
«Մի մասն ապրել է Կարսի մարզում, եղել են բողոքականներ, ժողովուրդը նրանց մալական էր անվանում`հայ մալականներ, մի մասն էլ` Կարինում: Կարսի մարզի Կարակալա գյուղում գտել ենք Քարտաշյանների հետքերը: Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն մյուսները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում:
Գյումրիում Քարտաշյաններ կան, ովքեր հեռավոր բարեկամներ են հայտնի Քարդաշյանների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները եղել են այստեղ: Այժմ ֆիլմ են նկարահանում, պետք է նորից ժամանեն արխիվ եւ նկարահանեն փաստաթղթերը»:
Զրուցեց՝ Շ. Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին