Հորս ես ճանաչում եմ միայն լուսանկարներով, որոնցում նա բավականին երիտասարդ է։ Երբ նա լքեց մեզ, ես ընդամենը մեկ ու կես տարեկան էի։ Միակ հիշողությունը մի մշուշոտ լուսանկար է։ Ես յոթ տարեկան էի, երբ մի անծանոթ տղամարդ եկավ մեր տուն, եւ փորձելով «շշուկով բղավել»՝ խոհանոցում երկար վիճեց մայրիկիս հետ։ Իսկ նրա գնալուց հետո մայրս սկսեց արտասվել։ Այդ ժամանակ նա պահանջում էր վաճառել կենտրոնում գտնվող մեր բնակարանը եւ իրեն տալ գումարի մի մասը։ Այդ օրից ի վեր ես նրան երբեք չեմ տեսել եւ ոչինչ չեմ լսել նրա մասին։ Ասում էին, որ մեկնել է Ռուսաստան եւ նոր ընտանիք կազմել։ Մայրս միշտ խուսափում էր հորս մասին խոսելուց։ Նրա համար հայրս մահացել էր, իսկ մահացածների մասին կամ պետք է լավն ասել, կամ լռել։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչքան ցավ է նրան պատճառում հորս մասին խոսելը եւ դադարեցի այդ թեմայի վերաբերյալ հարցեր տալ։ Մայրս ինձ երբեք հորս դեմ չի տրամադրել՝ թեպետ դրա կարիքը չկար։ Այն օրից ի վեր, երբ նա եկել ու պահանջում էր բնակարանը վաճառել, ես նրան ատում էի։ Ինչպես կարող էր երեխան վերաբերել մեկին, ով նրա մայրիկի արտասուքի պատճառն է։ Մայրս այդպես էլ չամուսնացավ՝ չնայած ես դեմ չէի, անգամ շատ էի ցանկանում։
Այժմ ես մոտ 30 տարեկան եմ, ամուսնացած եմ ու երկու երեխա ունեմ։ Սակայն օրեր առաջ մեր տան բակում հանդիպեցի մի մեծահասակ տղամարդու, ով ներկայացավ որպես իմ հայր։ Այսքան տարի հետո նա, իբրեւ թե, հիշել է, որ դուստր, իսկ այժմ արդեն թոռներ ունի։ Նա փորձեց ներողություն խնդրել, ասաց, որ գիտակցում է իր սխալը եւ ցանկանում է ուղղել այն։ Ես նայում էի նրան, լսում ու հազիվ էի զսպում ինձ, որ լաց չլինեմ ու գրողի ծոցը չուղարկեմ նրան։ Նրա ուշացած ներողությունը ավելի շատ էր ինձ զայրացնում, քան այն փաստը, որ նա լքել է մեզ։ Ինչպե՞ս է նա կարողացել այսքան տարի անց, իր արարքներից հետո մտածել, որ ես կարող եմ նրան ներել։ Ես երբեք հայր չեմ ունեցել։ Մայրս ինձ համար եւ մայր, եւ հայր է եղել։ Եվ ես չեմ ցանկանում շփվել կամ կապ հաստատել նրա հետ։ Թող ինձ դաժան մարդ համարեն, բայց ես երբեք չեմ կարող ներել նրան։ Սակայն ամենից շատ ինձ զարմացրեց մորս վերաբերմունքը։ Լսելով իմ ցասումով եւ զգացմունքներով լի պատմությունը՝ մայրս երկար լռելուց հետո հանդարտ ասաց. «Ինչ էլ լինի նա քո հայրն է, եւ դու պարտավոր ես ներել նրան»։ Ես ցնցված էի եւ անկեղծ ասած՝ մինչ այժմ ուշքի չեմ գալիս։ Ես ատում եմ հորս, չեմ ուզում տեսնել կամ լսել նրան, չեմ ցանկանում, որ նա ինչ-որ դեր ունենա իմ կյանքում, շփվի երեխաներիս հետ։ Նա ստոր, սրիկայի մեկն է։ Այսքան տարի նրան չի հետաքրքրել, թե ինչպես է ապրում իր աղջիկը, ոչնչով չի օգնել վերջինիս, իսկ այժմ ես պետք է ներե՞մ ու ընդունե՞մ նրան։ Ամուսինս նույնպես մորս նման է մտածում ու ասում է, որ հետագայում ես հանրավոր է զղջամ, որ երես եմ թեքել հորիցս։ Բայց կարծում եմ, որ կյանքում կան երեւույթներ, որոնք աններելի են։ Այդ մարդը ներման արժանի չէ։ Գործած մեղքերի համար պետք է պատասխան տալ։ Եվ այժմ ես նրան կրկնակի եմ ատում, քանի որ նա նորից հիշեցրել է ինձ իմ ցավերի մասին, որոնք ես այսքան տարի փորձել եմ խեղդել ու լռեցնել։
Ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն։ Մի՞թե հնարավոր է այս ամենը մոռանալ։
Վարդուհի Հ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում