Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

Նամակ խմբագրությանը. «Անառակ հոր» վերադարձը

21:07, 17 ապրիլի

Հորս ես ճանաչում եմ միայն լուսանկարներով, որոնցում նա բավականին երիտասարդ է։ Երբ նա լքեց մեզ, ես ընդամենը մեկ ու կես տարեկան էի։ Միակ հիշողությունը մի մշուշոտ լուսանկար է։ Ես յոթ տարեկան էի, երբ մի անծանոթ տղամարդ եկավ մեր տուն, եւ փորձելով «շշուկով բղավել»՝ խոհանոցում երկար վիճեց մայրիկիս հետ։ Իսկ նրա գնալուց հետո մայրս սկսեց արտասվել։ Այդ ժամանակ նա պահանջում էր վաճառել կենտրոնում գտնվող մեր բնակարանը եւ իրեն տալ գումարի մի մասը։ Այդ օրից ի վեր ես նրան երբեք չեմ տեսել եւ ոչինչ չեմ լսել նրա մասին։ Ասում էին, որ մեկնել է Ռուսաստան եւ նոր ընտանիք կազմել։ Մայրս միշտ խուսափում էր հորս մասին խոսելուց։ Նրա համար հայրս մահացել էր, իսկ մահացածների մասին կամ պետք է լավն ասել, կամ լռել։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչքան ցավ է նրան պատճառում հորս մասին խոսելը եւ դադարեցի այդ թեմայի վերաբերյալ հարցեր տալ։ Մայրս ինձ երբեք հորս դեմ չի տրամադրել՝ թեպետ դրա կարիքը չկար։ Այն օրից ի վեր, երբ նա եկել ու պահանջում էր բնակարանը վաճառել, ես նրան ատում էի։ Ինչպես կարող էր երեխան վերաբերել մեկին, ով նրա մայրիկի արտասուքի պատճառն է։ Մայրս այդպես էլ չամուսնացավ՝ չնայած ես դեմ չէի, անգամ շատ էի ցանկանում։

Այժմ ես մոտ 30 տարեկան եմ, ամուսնացած եմ ու երկու երեխա ունեմ։ Սակայն օրեր առաջ մեր տան բակում հանդիպեցի մի մեծահասակ տղամարդու, ով ներկայացավ որպես իմ հայր։ Այսքան տարի հետո նա, իբրեւ թե, հիշել է, որ դուստր, իսկ այժմ արդեն թոռներ ունի։ Նա փորձեց ներողություն խնդրել, ասաց, որ գիտակցում է իր սխալը եւ ցանկանում է ուղղել այն։ Ես նայում էի նրան, լսում ու հազիվ էի զսպում ինձ, որ լաց չլինեմ ու գրողի ծոցը չուղարկեմ նրան։ Նրա ուշացած ներողությունը ավելի շատ էր ինձ զայրացնում, քան այն փաստը, որ նա լքել է մեզ։ Ինչպե՞ս է նա կարողացել այսքան տարի անց, իր արարքներից հետո մտածել, որ ես կարող եմ նրան ներել։ Ես երբեք հայր չեմ ունեցել։ Մայրս ինձ համար եւ մայր, եւ հայր է եղել։ Եվ ես չեմ ցանկանում շփվել կամ կապ հաստատել նրա հետ։  Թող ինձ դաժան մարդ համարեն, բայց ես երբեք չեմ կարող ներել նրան։ Սակայն ամենից շատ ինձ զարմացրեց մորս վերաբերմունքը։ Լսելով իմ ցասումով եւ զգացմունքներով լի պատմությունը՝ մայրս երկար լռելուց հետո հանդարտ ասաց. «Ինչ էլ լինի նա քո հայրն է, եւ դու պարտավոր ես ներել նրան»։ Ես ցնցված էի եւ անկեղծ ասած՝ մինչ այժմ ուշքի չեմ գալիս։ Ես ատում եմ հորս, չեմ ուզում տեսնել կամ լսել նրան, չեմ ցանկանում, որ նա ինչ-որ դեր ունենա իմ կյանքում, շփվի երեխաներիս հետ։ Նա ստոր, սրիկայի մեկն է։ Այսքան տարի նրան չի հետաքրքրել, թե ինչպես է ապրում իր աղջիկը, ոչնչով չի օգնել վերջինիս, իսկ այժմ ես պետք է ներե՞մ ու ընդունե՞մ նրան։ Ամուսինս նույնպես մորս նման է մտածում ու ասում է, որ հետագայում ես հանրավոր է զղջամ, որ երես եմ թեքել հորիցս։ Բայց կարծում եմ, որ կյանքում կան երեւույթներ, որոնք աններելի են։ Այդ մարդը ներման արժանի չէ։ Գործած մեղքերի համար պետք է պատասխան տալ։ Եվ այժմ ես նրան կրկնակի եմ ատում, քանի որ նա նորից հիշեցրել է ինձ իմ ցավերի մասին, որոնք ես այսքան տարի փորձել եմ խեղդել ու լռեցնել։

Ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն։ Մի՞թե հնարավոր է այս ամենը մոռանալ։

 

 

Վարդուհի Հ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում