«Գարունը սիրո ժամանակն է»՝ սա վաղուց քարացած կարծրատիպ է։ Մենք միշտ էլ ցանկանում ենք սիրել ու սիրված լինել ու սիրահարվում ենք անկախ տարվա եղանակից։ Սակայն պարզվում է, որ գարնանը մենք չափազանց խոցելի ենք ու մեր օրգանիզմը ուժասպառ է՝ ձմռան ցրտից ու մրսածությունից հետո։ Իսկ բնությունն ընդհակառակը՝ արթնանում է, եւ նրա կենսական էներգիան սկսում է առատորեն հորդել։ Այս տարբերության եւ անհամաչափության հետեւանքով էլ զգացմունքների՝ հատկապես սիրահարվածության, գարնանային սրացում է սկսվում։ Հենց ինքը՝ բնությունն իր զարթոնքով կարծես դրդում է մեզ ավելի զգայուն լինել։ Գարնանը սերն արթնանում է ոչ միայն հակառակ սեռի նկատմամբ, այլ մեզ շրջապատող ամեն ինչի՝ արեւի, երկնքի, ծաղիկների, անուշաբույր ու ծաղկած ծառերի․․․ Ավելի հաճախ ենք սկսում ժպտալ, ուրախանալ, բայց դրա հետ մեկտեղ նաեւ վշտանալ ու հիասթափվել։ Պատճառը մեր օրգանիզմի՝ ձմեռային շրջանից ամառայինի անցնելն է եւ այստեղ ոչ միայն սիրո ապրումներ, այլեւ անհանգստության, սպասման եւ տագնապի զգացողություն կա։
Իհարկե, ամեն մեկն յուրովի է վերապրում գարունը, սակայն շատերը հենց գարնանն են համարձակ քայլերի դիմում եւ արմատական որոշումներ կայացնում։ Հենց գարնանը բնության զարթոնքի ներքո էլ արթնանում է մեր օրգանիզմը. չէ որ մարդը նույնպես բնության մասնիկն է եւ կախված է նրա ռիթմերից ու օրենքներից։
Չնայած կայծակնային առաջընթացին ու կյանքի ռիթմին՝ այսօր անցումը մեկ եղանակից մյուսը ավելի քիչ է զգացվում, սակայն անցումն առկա է, եւ դա փաստ է։ Այդ պատճառով է գարնանամուտը հաճախ ուղեկցվում անկայունության, դյուրազգացության, ինչ-որ բանի պակասության զգացումով եւ որոշ փոփոխություններ կատարելու (ինչպես շուրջբոլորը, այնպես էլ մեր ներսում) եւ կարգավորելու ձգտումով։
Եվ այդ անկայուն ու դյուրագրգիռ իրավիճակից կարող է դուրս բերել միայն սիրահարվածությունը։ Գարունը համարվում է տարվա ամենառոմանտիկ եղանակը․ հենց գարնանն են ավելի հաճախ սիրահարվում մարդիկ։ Շատերի համար գարունը կապված է կենսական ծաղկունքի հետ․ այդ ժամանակահատվածում ոչ միայն բնությունն է արթնանում եւ ծաղկում են ծառերը, այն նաեւ սիրո եւ հոգու զարթոնք է։ Կյանքը կարծես նոր գույներ եւ հուզական բույրեր է ձեռք բերում։ Հենց գարնանն ենք մենք ավելի զգայուն, ավելի խոցելի եւ ռոմանտիկ էակներ դառնում։ Հենց գարնանն ենք լցվում լավատեսությամբ, հավատով ու հույսով։ Իսկ ի՞նչը կարող է թեթեւության, առեղծվածի, երկրային, անբացատրելի եւ հեքիաթային զգացումից ավելի լավը լինել։
Գարնանը դրական տրամադրվածության պատճառով ամեն ինչ ավելի գեղեցիկ ու հաճելի է թվում։ Կարծես կյանքի մի նոր շրջան է սկսվում։
Չնայած ապացուցված է, որ սիրո գարնանային սրացումը պայմանավորված է հորմոնների ակտիվությամբ, բայց դա թողնենք գիտնականներին, չէ՞ որ սերը անբացատրելի մի զգացմունք է, որը կարող է հայտնվել շատ անսպասելի ինչպես գարնանը, այնպես էլ տարվա յուրաքանչյուր եղանակին։
Եվա Նավասարդյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին11:29, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին թիրախավորել է «վախ տարածող ավտորիտարներին» և խստորեն քննադատել ԱՄՆ վարչակազմը11:17, 3 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր 13-ամյա դստերը ռետուշ արած քթի պատճառով ծաղրելու մեջ10:51, 3 սեպտեմբերի
Բիլ Քլինթոնը նշել է իր 80-ամյակը Ալեքս Սորոսի Հեմփթոնսի առանձնատանը, բայց ստիպել է իր գործընկերներին վճարել մուտքի համար