Մայիսյան տոներն են: Առաջին անգամ պիտի գնամ Արցախ: Ուրախանում եմ եւ հուզվում միաժամանակ. գիտեմ` ճանապարհը լավ չեմ «տանի», բայց փոխարենը` կիրականացնեմ երազանքներիցս մեկը:

Երեւանից Արցախ ենք շարժվում գիշերը ժամը 01:00-ին: «Ինչ ափսոս»,- մտածում եմ, -«չեմ կարողանա հիանալ ճանապարհով, կքնեմ հաստատ»,-վստահ եմ լինում ես: Բայց, ի հակառակ իմ համոզմունքների եւ մեծ ցանկության, քնել գրեթե չստացվեց:
Արցախ ենք գնում Քարվաճառ տանող խորդուբորդ ճանապարհով, թեեւ դժվար է դա ճանապարհ անվանել: Հսկայական ցեխակույտերով ծածկված նեղլիկ արահետները յուրաքանչյուր շրջադարձի վրա մի նոր արգելք են ստեղծում: Չեմ կարողանում լուսանկարել ճանապարհը. ցանկացած փորձ «կանխվում է» մեքենայի ցնցումներից: Վարորդը դանդաղ եւ զգույշ հաղթահարում է արգելքները` ճանապարհ հարթելով այլ մեքենաների համար, ու ես մտածում եմ՝ միգուցե իզուր է. տեսնես էլ ու՞մ մտքով կանցնի գալ այս ճանապարհով...
Կատարյալ լռության ու միայնության մեջ հաղթահարում ենք ճանապարհն ու հասնում Քարվաճառ: Լույսը կամաց-կամաց բացվում է: Կանաչապատ ժայռերի ստորոտներին հազիվհազ նշմարվում են ծառեր, որոնք նոր-նոր են ծաղկել. արեւն այստեղ «ժլատ» է:
Վերջապես հասնում ենք Դադիվանք: Վանական մեծ համալիրի պատերի ներսում ինձ այնքան փոքր եմ զգում:
Դեռեւս 1-ին դարում կառուցված վանքն իր պատերի մեջ հսկայական պատմություն է ամփոփում: 7-րդ դարում արաբական արշավանքների ժամանակ, սակայն, վանքը կողոպտվել է, իսկ 12-րդ դարում թուրք-սելջուկների կողմից ավերվել: Միայն 13-րդ դարում շնորհիվ Վախթանգյանների իշխանական տան, այն վերականգնվել է եւ դարձել ավելի ընդարձակ: Ցավոք, եկեղեցին ներկայումս չի գործում:
Դադիվանքից շարժվում ենք Գանձասար: Այստեղ` բլրի վրա, գտնվում է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այն կառուցվել է 1216 թվականին:
Եկեղեցին պարսպապատ է, պարիսպներն էլ՝ ամբողջությամբ կանաչով պատված: Բակում հսկայական ծառ կա, խաչքարեր:
Եկեղեցու պատերից մեկում թշնամու ռումբն է, որն այդպես էլ չի պայթել…
Ստեփանակերտ տանող ճանապարհից «շեղվում ենք» եւ գնում 19-րդ դարի հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան, որը գտնվում է Ծաղկաշատ գյուղում՝ Ազգագրական թանգարանի տարածքում:
Երկհարկանի տունն իր մեջ ամփոփում է հերոսի կենսագրությունն ու գործունեությունը: Այստեղ ցուցադրված են նաեւ 19-րդ դարի հայ ֆիդայիների օգտագործած զենքերի նմուշներ, ազատագրական շարժման գծագրեր ու այլ մանրամասներ:
Ազգագրական թանգարանում կան այլ շինություններ եւս, ուր մտնելուն պես՝ միանգամից զգացվում է ազգային շունչն ու գյուղական կոլորիտը:
Ներսում հնաոճ իրեր են՝ սպասք, պահարաններ, սեղաններ, աթոռներ, գորգեր, անգամ ռադիո կա, որոնք խնամքով հավաքվել են՝ ցույց տալու համար 19-րդ դարի ղարաբաղցիների նիստուկացը:

Շարունակելի…
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»