Խորոված՝ յուղոտ, հյութեղ, խրթխրթան ուտեստ, որն անպայման պետք է ուտել մանղալի կողքին կանգնած, ձեռքերով, մատները փոքր-ինչ վառելով։ Մսի փոքրիկ կտորը փաթաթում են լավաշի մեջ եւ զգալով խորովածի հյութալի համը՝ վայելում այն։ Իսկ վերջում լպստում մատներն ու ձեռքով մաքրում բերանը. չէ՞ որ այս ամբողջ արարողակարգը լիարժեք չի լինի, եթե նախամարդու զգացողությունները չապրես։ Այնուհետեւ, հենց կրակի մոտ մի բաժակ կարմիր գինի կամ տնական օղի են խմում։ Ինչպիսի՜ հաճույք... Ոչ մի թանկարժեք ռեստորանի ուտեստ չես կարող համեմատվել անամոթ որկրամոլի այս վայելքի հետ։
Մի անգամ ծանոթ ընկերներիցս մեկի հետ մայրաքաղաքի իտալական ռեստորաններից մեկում վայելում էինք արտասահմանյան գինի եւ համեղ խորտիկներ։ Նայելով իր բաժակին՝ հանկարծ նա ասաց. «Այս ամենը ժամանակավոր է... հայերին պետք է խորոված ու քաբաբ... իսկ այս «ֆինտուֆլուշկաները» նորաձեւության անցողիկ շունչ են»։ Չնայած նրա այս խոսքերին ես դեմ արտահայտվեցի, սակայն սթափ ուղեղով խորհելուց հետո հասկացա, որ նա ճիշտ է։ Այս պարզ ու հասարակ ուտեստը մեր մշակույթի մասն է կազմում եւ այն կարելի անգամ ներառել հայերի ազգային արժեքների ցանկում։ Կրակի վրա եփված միսը ոչ թե պարզապես ուտեստ է, այլ սուրբ արարողակարգ, որի միջոցով մենք զգում ենք նախնիների շունչը եւ մեր միջեւ առկա կապը։ Խորովածը կերակուր է, որը միավորում է ընտանիքը, ընկերներին, եւ անգամ՝ թշնամիներին։
Խորովածը միշտ տղամարդն է պատրաստում։ Այս սովորությունն արտացոլում է տղամարդու նշանակությունը եւ սահմանում կնոջը դերը։ Միսը ընտրելն ու գնելը, համեմելն ու շամփուրի վրա շարելը անում է տղամարդը։ Ամեն ընտանիքում կա տղամարդ, որին մյուս անդամները լիովին վստահում են խորոված պատրաստելու սուրբ գործը։ Մեր «գերդաստանում» այդ տղամարդը իմ հայրն էր։ Երբ նա «բաստուրմա էր դնում» այս ֆանտաստիկ ուտեստը... դա ասես բարձրարժեք պոեզիա լիներ։ Իր բոլոր գործողությունների ժամանակ նա ասում էր, թե ինչպիսի «անմահական» խորոված է ստացվելու՝ չմոռանալով «վախ... վախ» եւ «պահ...պահ» վանկարկելու մասին։ Նա սիրում էր մսի մեծ կտորները՝ «չալաղաջները», որոնք նա շարում էր միանգամից երկու շամփուրի վրա եւ հպարտանում դրանով։ Ամեն անգամ կաթսան կափարիչով ծածկելուց հետո նա մեծ հպարտությամբ ասում էր մայրիկին. «Գիտե՞ս, թե ինչու է իմ խորովածը համով։ Որովհետեւ ես վերջում հոգուս մի մասնիկն եմ դնում դրա մեջ»։ Մեր ընտանիքում խորովածը լուռ չէին ուտում, քանի որ հայրս չէր սիրում այդպես։ Եթե լռությունը երկար էր շարունակվում, նա անպայման ասում էր. «Փաստորեն, խորովածը համե՞ղ չէ», «Ինչու՞ եք լռում»։ Այս խոսքերից հետո ընտանիքի բոլոր անդամները սկսում էին իրենց «վայ-վույը»՝ «Ինչ անմահական խորոված է» ասելով...
Հիշու՞մ եք, թե ինչպիսին էր Պռոշյան փողոցը 90-ականներին։ Ուղղակի հեքիաթային էր. շատակեր եւ որկրապմոլ մարդու երազանք։ Տասնյակ փոքրիկ տաղավարներ, որտեղ կլորիկ փորով, մազոտ ձեռքերով, սպիտակ շապիկներով տղամարդիկ պատրաստում էին խորոված, որի բույրը տարածվում էր ամբողջ փողոցով մեկ։ Այժմ ամեն ինչ «քաղաքակիրթ» է դարձել։ Փոքրիկ «խորովածանոցներին» փոխարինելու են եկել «օբյեկտները» եւ ըստ իս՝ անվերադարձ կորցրել կոլորիտը...
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո