Ժամանակին ես սեւ խավիարը «գդալներով եմ» կերել։ Ճիշտ է, ես դա չեմ հիշում, բայց մայրս պնդում է, որ այդպես է եղել։ Ինչպես եւ կռահեցիք, սա կատարվել է մանկության հուշ դարձած տարիներին։ Մայրս պատմում է, որ այդ ժամանակ սեւ խավիարը լիտրանոց տարաներով էինք գնում, երբեմն մինչեւ վերջ չէինք ուտում, փչանում էր, եւ մենք թափում էինք այն։ Այսօր սեւ խավիար թափելն անհեթեթություն է։ Հավանաբար մեր օրերում կան մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ դա, բայց անկեղծ՝ ես կսպանեի նրանց։ Մանուկ հասակում Ամանորին մեր տոնական սեղանին եւ կարմիր, եւ սեւ խավիար կար։ Հանկարծ չկարծեք, թե ես մեծացել եմ միլիոնատիրոջ ընտանիքում։ Մենք միջին աշխատավարձով ապրող ընտանիք ենք եղել, պարզապես խավիարը այն ժամանակ այդքան թանկ եւ իմ մեկ տարվա այժմյան աշխատավարձին համապատասխան չէր...
Նաեւ հիշում եմ ապխտած խոզապուխտը, որն անհնար էր գտնել սովորական խանութում. հարկավոր էր «տակից գնել»... Բայց այն աշխարհի ամենահամեղ խոզապուխտն էր։ Համեղ էր, հյութեղ եւ բերանում հալչում էր։ Պրոշուտոն խոզապուխտը անգամ համեմատելի չէ այդ ապխտած խոզապուխտի հետ, որը միայն լավ ծանոթի առկայություն դեպքում կարելի էր գտնել։ Կարծում եմ՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ այն, ինչ այսօր վաճառում են երեւանյան խանութներում, մեծ վերապահումով կարելի է խոզապուխտ անվանել...
Իսկական վայելք էր նաեւ ծովային մանրաձկների պահածոները (շպրոտ), որոնք լցնում էինք գեղեցիկ ափսեի մեջ, կիտրոն դնում եւ մատուցում տոնական սեղանի շուրջ նստած հյուրերին։ Այո, այսօր նույնպես կարելի է շպրոտ գնել, բայց դրանք այնպիսին չեն, ինչպիսին նախկինում, երբ սեւ հացի կտորի վրա քսած կարագը, եփած ձուն եւ շպրոտը աստվածային համ ունեին։
Ավելի ուշ հայտնվեցին «ծովախեցգետնի ձողիկները»։ Շատերը, այդ թվում՝ ես, երկար տարիներ հավատում էինք, որ դա իսկական ծովախեցգետնի միս էր։ Ի՜նչ միամիտ էինք մենք։ Ոչ մեկը դրանով աղցան չէր պատրաստում, այլ կիտրոնի հյութ էր ցողում եւ մատուցում։ Ընդ որում, այս ուտեստը կարելի էր նաեւ համտեսել ռեստորաններում...
Իսկ ապխտած սիգը... Այն փողոցում վաճառում էին տատիկները՝ 100-150դրամ, իսկ եթե մեծ էր ու յուղոտ՝ 200-250դրամ։ Նման ձեւով պատրաստված սիգ արդեն վաղուց չեմ կերել։ Այն այնքան համեղ էր, որ անգամ անհնար է նկարագրել։ Փափուկ միս՝ անկրկնելի համով ու հոտով։ Համաձայնեք, որ «մութ ու ցուրտ 90-ականներին» հայերին հենց սիգն է փրկել սովից։ Դրա համար էլ այսօր Սեւանում սիգ «գտնելը» մեծ հաջողություն է։ Այժմ այդ նույն սիգի մասին մենք միայն հիշում ենք...
Նույն 90-ականներին հայտնվեցին նաեւ արագ սնունդ կոչվող նրբերշիները կամ սարդելկան, որոնք 100-200 դրամով վաճառվում էին կարտոֆիլով, թթու կաղամբով, ծիծակով, կանաչով եւ անհայտ ծագում ունեցող մայոնեզով եւ կետչուպով փաթաթված լավաշի մեջ։ Իսկապես համեղ էր։ Այս «բրդուչները» կարելի էր գնել գրեթե ամենուր՝ հատկապես «Երիտասարդական» մետրոյի հարակից տարածքում։ Բայց ինչպես տատիկս է ասում՝ այժմյան նրբերշիկներն ու սարդելկաները «այն չեն»։ Ամուսինս քաղաքում տեղ գիտեր, որտեղ մի տղամարդ յուրահատուկ «սենրիչներ» (սենդվիչներ) էր վաճառում։ Կես մատնաքաշի մեջ դնում էր կտրատած երշիկ, պանիր, տապակած կարտոֆիլ։ Ամուսինս պատմում է, որ դրանից ավելի համեղ բան դեռ ոչ մի տեղ չի կերել։ Իսկ չեբուրեկները, որոնց մեջ միս գրեթե չկար, յուղի հոտ էր գալիս եւ ասես, ռետինից լինեին... Այո, նախկինում մենք անուշադիր ու սոված էինք, բայց ամեն ինչ շատ համեղ էր...
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին