MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

NEWS.am STYLE Exclusive. Սկանդալային կենդանի տիկնիկ Քենը՝ իր պլաստիկ վիրահատությունների մասին

11:02, 4 հունիսի

Սլավոնական ծագում ունեցող ամերիկացի մոդել և գործարար Ջասթին Ջեդլիկան աշխարհին առավել հայտնի է որպես կենդանի Քեն տիկնիկ: Լրատվական կայքերը, վերջերս, լուրեր տարածեցին այն մասին, որ պլաստիկ վիրահատությունների սիրահար 34-ամյա մոդելն իրականացրել է իր 191-րդ վիրահատությունը, որպեսզի ձեռք բերի «հրեշտակային թևեր»: Իրականում, մինչ օրս քանի՞ վիրահատությունների է ենթարկվել Ջասթինը և է՞լ ինչ արտաքին փոփոխությունների է պատրաստվում դիմել մոտ ապագայում: NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել կենդանի տիկնիկի հետ` պարզելու վերը նշված հարցերի պատասխանները:

- Ջասթին, ինչո՞ւ և երբվանի՞ց որոշեցիք փոխել Ձեր արտաքինը:

- Ես հասկացա, որ ցանկանում եմ դիմել պլաստիկ վիրահատության, երբ դեռ 14 տարեկան էի: Ես սիրում էի ուրվագծել երեխաների և հասուն մարդկանց մարմիններ: Ընդհանրապես, սիրում էի ուրվանկարներ անել և շատ էի ցանկանում դառնալ ճարտարապետ, ինչն այսօր ինձ համար ծիծաղելի է հնչում, քանի որ այժմ ես ինձ տեսնում եմ որպես պլաստիկ վիրաբուժության նախագծող` իմ հաճախորդների մարմինների «ճարտարապետ»: Ես միշտ ցանկացել եմ աչքի ընկնել իմ ոճով, դիզայնով և գեղեցկությամբ: Պլաստիկ վիրաբույժների հետ սկսել եմ խորհրդակցել 17 տարեկանից, իսկ առաջին վիրահատությունս կատարել եմ 18-ում:

- Ի սկզբանե մտածո՞ւմ էիք դառնալ Քեն տիկնիկ:

-Ես միշտ ինձ համար ստեղծել եմ կուռքեր, երազել եմ շքեղ կյանքի մասին և սիրել եմ պլաստիկ վիրահատությունը` որպես գեղարվեստական մանգա: Դա ինձ ավելի էր ոգեշնչում, քան Քենին նմանվելը, քանի որ ես միշտ կարծել եմ, որ արտաքնապես ավելի շատ ասիացու եմ հիշեցնում: Չնայած արևելաեվրոպական ծագում ունեմ, ինձ դուր է գալիս բազմաէթնիկ երևալը:

 

- Իսկ ինչպե՞ս Ձեր ընտանիքը վերաբերվեց Ձեր ընտրությանը:

-Իմ ընտանիքի անդամները միշտ ինձ հասկացել և աջակցել են իմ նորամուծություններում: Մայրս իմ ամենամեծ երկրպագուհին է:

- Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Ձեր կյանքում` վերջնական տեսքին  հասնելուց հետո:

-Գիտե՞ք` չեմ կարծում, թե երբևէ ձեռք կբերեմ իմ «վերջնական» տեսքը: Անընդհատ փոփոխվելու գործընթացն ինձ համար զվարճալի է: Որպես արտիստի` այն ինձ ինքնավստահություն է հաղորդում:

- Երբ հայտնվում եք հանրային վայրերում, սովորաբար, ի՞նչ մեկնաբանություններ եք ստանում:

- Մարդկանց հետաքրքրում են իմ արտաքինում  անընդհատ կատարվող փոփոխությունները: Դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ բոլորը չափազանց մեղմ են և հաճախ հաճոյախոսություններ են անում: Օնլայն տիրույթում քննադատողներն ավելի շատ են, բայց ես կարծում եմ` դա նախանձից է: Ես շատ գումար եմ ծախսել ինձ վրա, մինչդեռ շատերն այդ գումարը ծախսում են շքեղ ավտոմեքենաների, տների, հագուստի և թանկարժեք զարդերի վրա: Ահա, թե ինչով են մարդիկ տարբերվում միմյանցից: Ի դեպ, շատ շքեղ իրեր ևս անհրաժեշտություն չեն ներկայացնում: Պարզապես, ես մի փոքր անսովոր ճանապարհ եմ ընտրել:

 

- Ջասթին, վերջերս որոշ կայքեր գրեցին այն մասին, որ Դուք կատարել եք Ձեր` թվով 191-րդ պլաստիկ վիրահատությունը: Գո՞հ եք արդյունքից, թե՞ պատրաստվում եք շարունակել վիրահատությունների շարքը:

-Իրականում, ես մոտ 245 կոսմետիկ միջամտության եմ արդեն դիմել: Ինչպես գիտեք, հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու համար երկար ժամանակ է պահանջվում, և որոշ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել: Հարկ է նշել, որ չեմ զղջում արածներիս համար: Տղամարդկանց պլաստիկ վիրահատության ոլորտում նորամուծություններ անելն ինձ ոգեշնչում է: Ես այս ոլորտի առաջին կամավորներից եմ, ինչն ինձ առաջ է մղում: Ես սա անում եմ ոչ միայն ինձ համար, այլև ցանկանում եմ օգնել մյուսներին` իմպլանտների և այլ միջամտությունների հարցում, որոնց վրա աշխատում եմ: Ապագայում կցանկանայի մեծացնել թիկունքիս, որովայնիս և ոտքերիս մկանները: Դրանք կանեմ իմ պատրաստած իմպլանտներով: Դա կլինի աննախադեպ մի բան պլաստիկ վիրաբուժության ոլորտում:

 

- Սակայն միշտ չէ, որ հաճախորդները գոհ են լինում պլաստիկ վիրահատության արդյունքից: Դուք նման իրավիճակի  առնչվե՞լ եք:

- Ես չէի օգտագործի «գոհ չլինել» արտահայտությունը: Ինձ վրա արված շատ միջամտություններ աշխարհում արվել են հենց առաջին անգամ: Այդ պատճառով էլ` թե՛ իմ վիրաբույժները, թե՛ ես հասկանում ենք, որ ցանկալի արդյունքի հասնելու համար երբեմն պետք է կրկնել միևնույն վիրահատությունը: Մենք քաջատեղյակ ենք, որ սա մեծ ռիսկի հետ է կապված, բայց սիրով ենք մոտենում մեր աշխատանքին:

- Բացի պլաստիկ միջամտություններից, էլ ի՞նչ միջոցներով եք պահպանում Ձեր կառուցվածքը:

- Անկեղծ ասած` ես լավ գեներ ունեմ և դա ինձ օգնում է միշտ լավ մարզավիճակում մնալ: Իրականում, ես քաղցրակեր չեմ, բայց, ամեն դեպքում, դիետա էլ չեմ պահում: Բացի այդ, 6 տարի շարունակ անդադար աշխատանքի մեջ եմ լինում: Այնուամենայնիվ, իմ ընտրած ճանապարհով ես իմ առջև գեղեցիկ կառուցվածք ունենալու խնդիր չեմ դրել, ես ավելի շատ ուզում եմ հասնել մարմնի կառուցվածքի արվեստին: Այդ միտքն ինձ ուժ է տալիս փորձարկումներ կատարել ինձ վրա:

- Մոդել լինելուց զատ` էլ ինչո՞վ եք զբաղվում:

- Վերջին 3 տարիների ընթացքում անդադար աշխատել եմ իրական շոուի աստղ դառնալու ուղղությամբ: Իմ հայտնի լինելն ինձ համար շատ կարևոր է, և ես ցանկանում եմ իմ օրինակով  ոգեշնչել  մարդկանց: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց պլաստիկ վիրահատությունների հանդեպ իմ սերն ինձ ոգևորեց և բարձրացրեց ինքնագնահատականս, իսկ հիմա ես զբաղվում եմ նրանով, ինչի մասին երազել եմ:

Շատերին իմ նախասիրությունը տարօրինակ կթվա, բայց ես հաջողության հասել եմ տարբերվելով: Երբ փոքր էի, մայրիկս հաճախ էր ասում` «մի հետևիր նորամուծություններին, եղիր դրանց թելադրողը»: Դա իմ կյանքի կարևորագույն խորհուրդներից մեկն է եղել` հասկանալ, թե ով ես դու, հպարտանալ դրանով և երբեք չզղջալ դրա համար: Մարդիկ սիրում են ստեղծել կարծրատիպեր: Ես մարտահրավեր եմ նետել դրանց և դա մարդկանց տարօրինակ է թվում: Բայց եթե իմ շնորհիվ շատերի մոտ կարող են հարցեր առաջանել, թե ինչ է գեղեցկությունը և ինչու են դրա մասին առկա տարբեր կարծրատիպեր, ուրեմն ինձ հաջողվել է ստիպել, որ մարդիկ մի փոքր այլ կերպ մտածեն և վերացնեն մի շարք խտրականություններ:

Ներկա պահին ես աշխատում եմ իմ իրական շոուի վրա: Բացի այդ, աշխատում եմ մի գրքի վրա, որը պլաստիկ վիրահատությունների և դրանց վերաբերյալ հասարակության կարծիքի մասին է: Նաև նոր իմպլանտներ եմ ստեղծում և, վերջապես, նոր բիզնես եմ հիմնել, որի միջոցով տեղեկություն եմ փոխանցում մարդկանց` ելնելով սեփական փորձիցս:  Այս ոլորտում մասնագետ լինելը հաճելի զգացողություն է:  Այս բիզնեսն ինձ համար խիստ անձնական ու կարևոր է:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել