Հայտնի հայ ավանգարդ երաժիշտ, կոմպոզիտոր եւ բազմաթիվ գործիքներ նվագող Արտո Թունջբոյաջյանը եւ Armenian Navy Band ավանգարդ ֆոլկ-ջազային երաժշտական համույթը Երեւանի Yans ակումբում ներկայացել են հանդիսատեսին: Նրանց լսելու էր եկել մայրաքաղաքի ողջ բոմոնդը, ինչպես Grammy մրցանակակիր Արտոն է նշել՝ «իմ ընկերներն ու հյուրերը»:
Դահլիճում ազատ տեղ չի եղել: Հետաքրքիր է, որ ակումբում ներկա են եղել նաեւ երեխաներ, ովքեր հաստատ չեն ձանձրացել: Թունջբոյաջյանի վիրտուոզ կատարումը, անկրկնելի վոկալը եւ հաճելի մթնոլորտն իրենց գործն արել են. բոլորը մեծ բավականություն են ստացել համերգից՝ մոռանալով աշխարհում ամեն ինչ:
Համերգ կազմակերպելու միտքը Yans ակումբի տնօրեն Վազգեն Ասատրյանինն է: «Այս իրադարձությունը Հին Նոր տարու առիթով էր, սակայն որպես իր ազգը սիրող հայ մարդ ես նաեւ ցանկանում էի, որ այս ակումբում առաջին լուրջ համերգը Արտո Թունջբոյաջյանինը լինի, երաժիշտ, ում սիրում եւ ընդունում է ժողովուրդը։ Բացի այդ, նա իմ ընկերն է», - ասել է նա:
Հիշեցնենք, որ բացի Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանից, մյուս երաժիշտները նույնպես հայտնի են: Համույթի առաջատար երաժիշտներից մեկը Time Report էթնո-ջազային համույթի հիմնադիր եւ ղեկավար Արմեն Հյուսնունցը համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարը և նաև հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար: Վահագն Հայրապետյանը ստեղնաշարային գործիքների Հայաստանի լավագույն ջազային կատարողն է՝ ամերիկացի հայտնի դաշնակահար Բարրի Հարիսի լավագույն աշակերտներից մեկը, ով բազմիցս հանդես է եկել Ամերիկայում, Ռուսաստանում, Արեւելքում: Նա երկու ալբոմ է թողարկել ԱՄՆ-ում, որոնք ձայնագրվել են ամերիկացի երաժիշտների հետ: Բացի այդ, Վահագն Հայրապետյանը ղեկավարում է «Կատուներ» ջազ-ռոք համույթը: Բասիստ Վարդան Առաքելյանն համարվում է իր ասպարեզում Հայաստանի ամենալավ երաժիշտներից մեկը:
Համերգին հարվածային գործիքներ են նվագում Արման Ջալալյանը, ով միակն է Հայաստանում, որ ունի Yamaha Artist պաշտոնական կարգավիճակը: Դուդուկահարը Վարդան Գրիգորյանն է՝ Ջիվան Գասպարյանի աշակերտը, ով հանդես է գալիս բազմաթիվ արեւմտյան երաժիշտների հետ:
Նորայր Քարտաշյանը ժողովրդական փողային նվագարանների փորձառու կատարող է, կոմպոզիտոր, ում արվեստը կարելի է լսել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի աղմուկ հանած «Արարատ» ֆիլմի սաունդթրեքում:
Տեքստը՝ Մարինա Ադուլյանի/NEWS.am STYLE
Լուսանկարը՝ Տիգրան Անդրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը