Ցանկացած տղամարդ սիրում է ղեկավարի դերում լինել եւ հրամաններ արձակել։ Սակայն երբ կինն է իշխողի դերում, դա արդեն բացասաբար է ընդունվում եւ ընկալվում։
Բայց բնավորության այս գիծն ունի նաեւ իր մեծ առավելությունները, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
1. Իշխող կանայք չեն վախենում ասել այն, ինչ մտածում են
Այս տեսակ կանայք առանց երկմտելու ասում են այն, ինչ մտածում են եւ համոզված են, որ դա է ճիշտը։ Նրանք կարծում են, որ ամեն մարդ իր տեսակետն ունի եւ վստահաբար կարող է արտահայտել այն։
2. Նրանք խնդիրներից չեն խուսափում
Իշխող կանայք խնդիրներ են փնտրում եւ հեշտությամբ հաղթահարում են դրանք։ Կարելի է ասել՝ մեծ ուրախությամբ լուծում եւ առաջ են անցնում։ Հետեւաբար, այս տեսակ կանայք ավելի մեծ կենսափորձ ունեն, քան մյուսները։
3. Ուժեղ լինելը նրանց բնավորության լավագույն գիծն է
Այս կանայք չեն փորձում ուժեղ թվալ, նրանք հենց այդպիսին են. հավանաբար, այդպիսին ծնվում են։
4. Նրանք ինքնավստահության պակաս չեն զգում
Նման կանայք շատ ինքնավստահ են եւ գիտեն հարգել իրենց կարծիքը։
5. Իշխող կանայք գիտեն, թե ինչի են ընդունակ եւ ձգտում են հասնել իրենց նպատակներին
Նրանք երբեք չեն սահմանափակվի նվազագույնով։ Նման կանայք պետք է հասնեն նրան, ինչին ցանկանում են։ Նրանք չեն արդարանում ոչ մեկի առաջ։ Փորձում են ցույց տալ իրենց նվաճումները։
6. Նրանք գիտեն պայմանավորվել
Նման կանայք հիանալի բանակցություններ են վարում եւ հաջողակ կառավարում իրենց բիզնեսը։
7. Իշխող կանայք թույլ չեն տա, որ կյանքն անցի իրենց կողքով
Նման կանայք, ֆիզիկապես չեն կարող միշտ նույն տեղում նստել։ Նրանք ամեն կերպ փորձում են ուրախ եւ հետաքրքիր ժամանց անցկացնել։
8. Նրանք միշտ պատրաստ են
Այս կանայք կարող են դուրս գալ ցանկացած իրավիճակից։ Նրանց անհնար է փաստի առաջ կանգնեցնել։ Ինչ էլ որ դուք անեք, նրանք ձեզանից երկու քայլ առաջ են։
9. Նման կանայք չեն հետեւում համընդհանուր կանոններին
Իրականում իշխող կանայք ընդհանրապես ոչ մի կանոնի չեն հետեւում։
10. Նրանք չեն վախենում ասել, որ դուք սխալվել եք
Շատերը վախենում են ճշմարտությունն ասել, քանի որ չեն ցանկանում վիրավորել դիմացինին։ Բայց երբ խոսքը ուժեղ եւ ազդեցիկ կանանց է վերաբերում, ամեն ինչ այլ է։
11. Իշխող կանանց գլխավոր նպատակը՝ հասնել առավելագույնին
Կարեւոր չէ, թե ինչով են զբաղվում նրանք։ Այս կանայք իրենց գործն անում են 110 տոկոսով։ Երբեք մի մտածեք, որ ուժեղ եւ ազդեցիկ կինը ինչ-որ առաջադրանք կամ հանձնարարություն գլուխ չի բերի։
12. Նրանք չեն ստիպում ձեզ դժվար որոշումներ կայացնել
Սովորաբար հարաբերություններում դժվար որոշումները կայացնում են տղամարդիկ, բայց այս կանանց դեպքում, ամեն ինչ այլ է։ Նրանք կարող են իրենց ուսերին վերցնել այդ պատասխանատվությունը։
13. Նման կանայք ապահովության զգացում են փոխանցում ձեզ
Ուժեղ եւ ազդեցիկ կանանց հետ ապրելն ավելի հեշտ ու հարմար է։
14. Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում
Ուժեղ կինը, երբեք չի ասի, թե չգիտի ինչ պետք է անի այս կամ այն հարցում։ Նա իր որոշումներն ու ընտրությունները կատարում է առանց երկմտելու։
15. Նրանք թույլ չեն տա հիմարացնել իրենց
Ազդեցիկ կանայք հարաբերություններում հազվադեպ են փոխզիջման գնում։ Նրանց շատ դժվար է հիմարացնել կամ խաբել։
16. Ուժեղ կանայք պատրաստ են նոր երեւույթներ փորձել
Այս կանայք միշտ նոր զգացողություններ են փնտրում եւ ապրում են հետաքրքիր կյանքով։
17. Նրանք երբեք չեն ամաչում իրենց կատարած քայլերից
Սա նրանց համար անփոփոխ կանոն է։
Ashley Fern
Why Bossy Girls Are Better At Sex, Life,
Relationships And Business via Lifter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:14, 24 մարտի
Doja Cat-ը պլաստիկ վիրահատություն է կատարել․ փոքրացված կուրծք եւ լիպոսակցիա ազդրերի շրջանում13:30, 24 մարտի
«Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան»․ Ջենիֆեր Լոպես13:05, 24 մարտի
«Ամուսինս շատ էր հուզվել, արտասվում էր, ես՝ նույնպես։ Կարելի է ասել՝ հնդկական ֆիլմ ստացվեց»․ Սիլվի Բարկովան՝ նորածին որդու, ամուսնու եւ մոր աջակցության մասին12:25, 24 մարտի
Աշխարհի ամենաառաջադեմ տարածական աուդիո համակարգը կներկայացվի Լոնդոնում11:20, 24 մարտի
Իջին vs Նիկոլ Շերզինգեր. ի՞նչ ընդհանրություններ ունեն հայուհին եւ համաշխարհային աստղը (ֆոտո)10:45, 24 մարտի
Ֆիլիպ Կիրկորովը հերթական պլաստիկ վիրահատությունն է արել. ամեն ինչ լցված էր ճարպով10:05, 24 մարտի
09:00, 24 մարտի
ՄԱՐՏԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 23 մարտի
Շեֆ խոհարարը խոսել է հայտնիների խոհարարական նախասիրությունների մասին22:16, 23 մարտի
Դիզայներ Ջերեմի Սքոթն ավտոպահեստամասերը վերածում է տպավորիչ զգեստների21:20, 23 մարտի
Օրվա look-եր. Էվա Խաչատրյանի, Լիլիթ Մուրադյանի, Քրիստինա Հովհաննիսյանի, Եվա Բաղդասարյանի ու Նատալիա Ռոտենբերգի կերպարները21:00, 23 մարտի