Հրաչ Քեշիշյանի «Thank You, Հայրիկ» ֆիլմը պատմում է ամերիկահայ աղջկա` Վիրջիի մասին, որը երկար տարիներ չէր շփվում հոր հետ, սակայն նրա մահից հետո դառնում է վերջինիս ունեցվածքի` 50 միլիոնի միակ ժառանգորդուհին: Բայց որպեսզի կարողանա ստանալ ժառանգությունը, ըստ կտակի` Վիրջին պետք է Նյու Յորքից մեկնի Հայաստան և ամուսնանա Պարգևոս (դեր.` Միքայել Պողոսյան) անունով հայ տղամարդու հետ:
Թե ինչպիսի զարգացում է ունենում սցենարը, կարող եք իմանալ` դիտելով ֆիլմը: Իսկ NEWS.am STYLE-ը ձեզ ներկայացնում է բացառիկ հարցազրույց ֆիլմում հայուհուն մարմնավորող ամերիկացի դերասանուհի Քրիստա Դոնարգոյի հետ:
- Քրիստա, ինչպե՞ս ստացվեց, որ մարմնավորեցիք «Thank You, Հայրիկ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն:
- Որպես դերասանուհի, որն ապրում է Նյու Յորքում, ես շատ հաճախ եմ հանդիպում տարբեր ռեժիսորների: Իսկ Վիկտորիա Ալեքսանյանի նման ռեժիսորի հանդիպելն, իսկական, հաջողություն է: Նա ինձ տեսել էր մեկ այլ ռեժիսորի ֆիլմում և ցանկացել էր ինձ հետ աշխատել: Մենք միասին մի քանի նախագծերի շուրջ աշխատեցինք և դարձանք լավ ընկերներ: Նա ինձ միշտ ասում էր, որ ես հայկական արտաքին ունեմ: Անցյալ ամառ Վիկտորիան ինձ պատմեց իր ընկերոջ` Միքայել Պողոսյանի և նրա նոր նախագծի մասին: Նա ասաց, որ ֆիլմի անձնակազմը փնտրում է ամերիկահայ աղջկա կամ, պարզապես, մի աղջկա, որը նման է հայուհու և նա ցանկացավ առաջարկել իմ թեկնածությունն այդ դերի համար: Լսումներն անցա համացանցով` Skype-ի միջոցով և ճանապարհվեցի Հայաստան: Այդտեղ մոտ մեկ ամիս մնացի, մինչև նկարահանումների ավարտը:
- Ի՞նչ տպավորություններ ունեք հայ դերասանների, հատկապես, Միքայել Պողոսյանի հետ համագործակցությունից:
- Սկզբում ռիսկային էր թվում նկարահանվել դերասանների հետ, որոնք այլ լեզվով են խոսում և այլ ոճով են նկարահանվում: Բայց բոլոր դերասաններն էլ շատ թարմ էին, զվարճալի և անչափ տաղանդավոր, հատկպես, Միշան: Նա կարողանում է իր ջերմ էներգիայով լուսավորել ամեն ինչ: Ես նրանից շատ բան եմ սովորել և կցանկանայի կրկին համագործակցել նրա հետ:
- Ո՞ւմ հետ, հատկապես, ընկերացաք «Thank You, Հայրիկ» ֆիլմի նկարահանման ընթացքում:
-Բոլորն էլ շատ ջերմ և հյուրընկալ էին: Շատ եմ մտերմացել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, Միքայել Պողոսյանի, պրոդյուսեր Մուշեղի և ինձ հետ նկարահանվող դերասանների` Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Յերո Մուրյանի, տաղանդավոր Մկոյի, Սինայի և ամբողջ անձնակազմի հետ: Բախտավոր եմ, որ այդքան ջերմ մարդկանց եմ հանդիպել: Երևի միայն մի քանի հոգու մոռացա նշել:
- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր եկել Հայաստանում:
- Կերակուրը…Ես կյանքում այդքան շատ չէի կերել: Ուտելիքն այնքան համեղ էր…Իսկ մրգերը…հողը, մարդիկ…Ինձ, իրոք, դուր է եկել Երևանը և ամբողջ երկիրն, առհասարակ: Ամեն ինչ կախարդական էր, Հայաստանը շատ լավ երկիր է:
- Իսկ որևէ տեղեկություն ունեի՞ք Հայաստանի մասին, մինչև ֆիլմում նկարահանվելը:
-Նյու Յորքում ապրող մի քանի հայ ընկերներ ունեմ, բայց ավելին չգիտեի երկրի մասին:
- Լինելով ամերիկուհի` հե՞շտ էր մարմնավորել հայուհու:
-Չէի ասի հեշտ էր, բայց հետաքրքիր էր: Ես մարմնավորում էի ամերիկուհու, որն ունի հայկական արմատներ: Երևի նույն կերպ կմարմնավորեի նաև ամերիկուհու` իտալական արմատներով, ի դեպ, արմատներով նաև իտալուհի եմ: Դա միևնույն ժամանակ և՛ հուզիչ է, և՛ օտար, և՛ վախեցնող: Այսպիսով, ինձ համար հեշտ էր ներկայացնել տարբեր մշակույթներ կրող հերոսուհուն:
-Որևէ ընդհանուր գծեր ունե՞ք Ձեր մարմնավորած հերոսուհու` Վիրջիի հետ:
-Իհարկե: Ինչպես նշեցի, ես ամերկուհի եմ, ում նախնիները եկել են այս աշխարհի տարբեր կողմերից և Վիրջիի պես ես ևս դեռ բացահայտում եմ իմ արմատները: Նա ամերիկուհի է, բայց նրա արմատները Հայաստանից են, որտեղ նա երբեք չէր եղել: Բացի այդ, Վիրջիի պես մենք բոլորս էլ բնավորության տարբեր գծեր ունենք: Դրանցից շատերով մենք հպարտանում ենք, շատերով` ոչ: Նրա պես ես ևս ամեն օր տարբեր բաներ եմ սովորում, հուսով եմ` այդպիսով օր օրի ավելի եմ կատարելագործվում:
-Քրիստա, հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք այլ հայկական ֆիլմերում:
-Հուսով եմ, որ այո…Կցանկանայի վերադառնալ… Ես քեզ կարոտում եմ, Հայաստա՜ն:
-Իսկ ներկա պահին ի՞նչ նախագծերով եք զբաղված:
-Որոշ ժամանակ առաջ նկարահանվել եմ սարսափ ժանրի մի ֆիլմում, որը կոչվում է «Ժպիտների երկիր»: Այս ամառ պատրաստվում եմ դերասանական դասընթացների հաճախել The William Esper Studio-ում: Բացի այդ, այս պահին աշխատում եմ իմ սեփական սցենարների վրա: Նորություններիս և լուսանկարներիս կարող եք հետևել Instagram-ի իմ պաշտոնական էջում` (@kdonargo), ինչպես նաև Twitter-ում` (@kristadonargo13):
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Քրիստա Դոնարգոյի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը