PROFFY. Հայկական գորգի առեղծվածը

Shine&Food: Խոհանոցային լայֆհաքեր․ ինչպե՞ս առանձնացնել սպիտակուցը դեղնուցից

Ի՞նչ գումար են պատրաստ տրամադրել հայերը մեկ օրվա շոփինգին. NEWS.am STYLE-ի հարցումը

VARDA

Սոնա Դունոյանը հրաշալի կատարեց հայկական երգը ռուսական «Գոլոսում»

Թաիլանդացի տրանսվեստիտներ, հայ մայր եւ հարսանիք Կիպրոսում․Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան՝ «Երեկոյան Ուրգանտ» շուոի հյուր

Կրծքով նկարող նկարչուհին, Տիգրան Քեոսայանը եւ Անդրեյ Բեբուրիշվիլիի սեքսուալ արկածները նոր Comedy club-ում

Father and Son Arutiunov blast the stage at Russian Voice

POPcorn blog. Խաղում ենք Stand Up-ի Մաշայի հետ

Comedy смотрит Comedy. Эпизод 2.

Victoria's Secret 2018 Fashion Show Walks

Comedy club

Էմոցիոնալ Արթուրո Սանդովալն ու Լեւոն Մալխասյանի անակնկալը. Yerevan Jazz Fest 2018-ի բացման համերգը

«Հայ կանայք շատ գեղեցիկ են. արդեն ուզում եմ այստեղ երկար մնալ». Արթուրո Սանդովալ

«Թոփ մոդել ԱՊՀ-2018»

PROFFY. Գեղեցիկ վարսահարդարում՝ մի քանի րոպեում

Shine&Food: Որքա՞ն կալորիա է հարկավոր նիհարելու համար

«Գիտե՞ք, որ այսօր Տղամարդկանց համաշխարհային օրն է». NEWS.am STYLE-ի հարցումը Երեւանի կենտրոնում

«Thank You, Հայրիկ» ֆիլմի ամերիկացի աստղ Քրիստա Դոնարգո. «Ես քեզ կարոտում եմ, Հայաստա՜ն»: Հարցազրույց

11:05, 24 հունիսի

Հրաչ Քեշիշյանի «Thank You, Հայրիկ» ֆիլմը պատմում է ամերիկահայ աղջկա` Վիրջիի մասին, որը երկար տարիներ չէր շփվում հոր հետ, սակայն նրա մահից հետո դառնում է վերջինիս ունեցվածքի` 50 միլիոնի միակ ժառանգորդուհին: Բայց որպեսզի կարողանա ստանալ ժառանգությունը, ըստ կտակի` Վիրջին պետք է Նյու Յորքից մեկնի Հայաստան և ամուսնանա Պարգևոս (դեր.` Միքայել Պողոսյան) անունով հայ տղամարդու հետ:

Թե ինչպիսի զարգացում է ունենում սցենարը, կարող եք իմանալ` դիտելով ֆիլմը: Իսկ NEWS.am STYLE-ը ձեզ ներկայացնում է բացառիկ հարցազրույց ֆիլմում հայուհուն մարմնավորող ամերիկացի դերասանուհի Քրիստա Դոնարգոյի հետ:

- Քրիստա, ինչպե՞ս ստացվեց, որ մարմնավորեցիք «Thank You, Հայրիկ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն:

- Որպես դերասանուհի, որն ապրում է Նյու Յորքում, ես շատ հաճախ եմ հանդիպում տարբեր ռեժիսորների: Իսկ Վիկտորիա Ալեքսանյանի նման ռեժիսորի հանդիպելն, իսկական, հաջողություն է:  Նա ինձ տեսել էր մեկ այլ ռեժիսորի ֆիլմում և ցանկացել էր ինձ հետ աշխատել: Մենք միասին մի քանի նախագծերի շուրջ աշխատեցինք և դարձանք լավ ընկերներ: Նա ինձ միշտ ասում էր, որ ես հայկական արտաքին ունեմ: Անցյալ ամառ Վիկտորիան ինձ պատմեց իր ընկերոջ` Միքայել Պողոսյանի և նրա նոր նախագծի մասին: Նա ասաց, որ ֆիլմի անձնակազմը փնտրում է ամերիկահայ աղջկա կամ, պարզապես, մի աղջկա, որը նման է հայուհու և նա ցանկացավ առաջարկել իմ թեկնածությունն այդ դերի համար: Լսումներն անցա համացանցով` Skype-ի միջոցով և ճանապարհվեցի Հայաստան: Այդտեղ մոտ մեկ ամիս մնացի, մինչև նկարահանումների ավարտը:

- Ի՞նչ տպավորություններ ունեք հայ դերասանների, հատկապես, Միքայել Պողոսյանի հետ համագործակցությունից:

- Սկզբում ռիսկային էր թվում նկարահանվել դերասանների հետ, որոնք այլ լեզվով են խոսում և այլ ոճով են նկարահանվում: Բայց բոլոր դերասաններն էլ շատ թարմ էին, զվարճալի և անչափ տաղանդավոր, հատկպես, Միշան: Նա կարողանում է իր ջերմ էներգիայով լուսավորել ամեն ինչ: Ես նրանից շատ բան եմ սովորել և կցանկանայի կրկին համագործակցել նրա հետ:

- Ո՞ւմ հետ, հատկապես, ընկերացաք «Thank You, Հայրիկ» ֆիլմի նկարահանման ընթացքում:

-Բոլորն էլ շատ ջերմ և հյուրընկալ էին: Շատ եմ մտերմացել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, Միքայել Պողոսյանի, պրոդյուսեր Մուշեղի և ինձ հետ նկարահանվող դերասանների` Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Յերո Մուրյանի, տաղանդավոր Մկոյի, Սինայի և ամբողջ անձնակազմի հետ:  Բախտավոր եմ, որ այդքան ջերմ մարդկանց եմ հանդիպել: Երևի միայն մի քանի հոգու մոռացա նշել:

- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր եկել Հայաստանում:

- Կերակուրը…Ես կյանքում այդքան շատ չէի կերել: Ուտելիքն այնքան համեղ էր…Իսկ մրգերը…հողը, մարդիկ…Ինձ, իրոք, դուր է եկել Երևանը և ամբողջ երկիրն, առհասարակ: Ամեն ինչ կախարդական էր, Հայաստանը շատ լավ երկիր է:

- Իսկ որևէ տեղեկություն ունեի՞ք Հայաստանի մասին, մինչև ֆիլմում նկարահանվելը:

-Նյու Յորքում ապրող մի քանի հայ ընկերներ ունեմ, բայց ավելին չգիտեի երկրի մասին:

- Լինելով ամերիկուհի` հե՞շտ էր մարմնավորել հայուհու:

-Չէի ասի հեշտ էր, բայց հետաքրքիր էր: Ես մարմնավորում էի ամերիկուհու, որն ունի հայկական արմատներ: Երևի նույն կերպ կմարմնավորեի նաև ամերիկուհու` իտալական արմատներով, ի դեպ, արմատներով նաև իտալուհի եմ: Դա միևնույն ժամանակ և՛ հուզիչ է, և՛ օտար, և՛ վախեցնող: Այսպիսով, ինձ համար հեշտ էր ներկայացնել տարբեր մշակույթներ կրող հերոսուհուն:

-Որևէ ընդհանուր գծեր ունե՞ք  Ձեր մարմնավորած հերոսուհու` Վիրջիի հետ:

-Իհարկե: Ինչպես նշեցի, ես ամերկուհի եմ, ում նախնիները եկել են այս աշխարհի տարբեր կողմերից և Վիրջիի պես ես ևս դեռ բացահայտում եմ իմ արմատները: Նա ամերիկուհի է, բայց նրա արմատները Հայաստանից են, որտեղ նա երբեք չէր եղել: Բացի այդ, Վիրջիի պես մենք բոլորս էլ բնավորության տարբեր գծեր ունենք: Դրանցից շատերով մենք հպարտանում ենք, շատերով` ոչ: Նրա պես ես ևս ամեն օր տարբեր բաներ եմ սովորում, հուսով եմ` այդպիսով օր օրի ավելի եմ կատարելագործվում:

-Քրիստա, հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք այլ հայկական ֆիլմերում:

-Հուսով եմ, որ այո…Կցանկանայի վերադառնալ… Ես քեզ կարոտում եմ, Հայաստա՜ն:

-Իսկ ներկա պահին ի՞նչ նախագծերով եք զբաղված:

-Որոշ ժամանակ առաջ նկարահանվել եմ սարսափ ժանրի մի ֆիլմում, որը կոչվում է «Ժպիտների երկիր»: Այս ամառ պատրաստվում եմ դերասանական դասընթացների հաճախել The William Esper Studio-ում: Բացի այդ, այս պահին աշխատում եմ իմ սեփական սցենարների վրա:  Նորություններիս և լուսանկարներիս կարող եք հետևել Instagram-ի իմ պաշտոնական էջում` (@kdonargo), ինչպես նաև Twitter-ում` (@kristadonargo13):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Քրիստա Դոնարգոյի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության