Ներկայացնում ենք տասը պատճառ, թե ինչու երիտասարդ սերունդը չի կարողանում իսկապես սիրահարվել։
1. Նրանք ակնթարթային հաճույքներն ավելի են գնահատում
Այժմյան երիտասարդներին ամեն ինչ միանգամից եւ հեշտությամբ է տրվում, նրանց համար ամեն ինչ մեկ ակնթարթում հասանելի է դառնում։ Հետեւաբար, երիտասարդները ցանկացած հարցում, այդ թվում՝ սիրո, շտապում են եւ չեն ցանկանում սպասել, ձգտել ու հասնել իրենց ցանկություններին։
2. Նրանք ստեղծել են մշակույթ՝ ալկոհոլի եւ թմրանյութերի հիմքի վրա
Հաճույք ստանալու, ցավերը մեղմելու համար երիտասարդ սերունդը կրկին ընտրում է ակնթարթային տարբերակները՝ ալկոհոլ եւ թմրանյութ։ Երբ նրանք տխրում են, ծանրաբեռնված են, դժգոհ ու բարկացած են միանգամից գնում են խանութ՝ իրենց նախընտրելի խմիչքը գնելու, կամ թմրանյութեր են օգտագործում։ Իսկ ալկոհոլն ու թմրանյութերը սիրո առաջին թշնամին են։ Դրանք մեզ համար ստեղծում են մեկ այլ իրականություն, որտեղ զգացողություններն ավելի սուր են ու կարելի է սիրել ում պատահի։ Իսկ սա աժեզրկում է սերը։
3. Նրանք սեռական հարաբերություններ են ուենում բոլորի հետ
Մեզանից յուրաքանչյուրը սեռական ցանկություն ունի, սակայն բոլորի հետ սեքսով զբաղվելը դատարկության զգացում է առաջացնում։ Անտեղի եւ անիմաստ սեքսը հաճախ միայնության պատճառ կարող է լինել։ Արդյունքում երիտասարդ սերունդը ժամանակը վատնում է այնպիսի մարդկանց վրա, որոնք ոչ մի արժեք չունեն իրենց համար՝ ինտիմ կյանքը վերածելով սպորտային մրցության։
4. Երիատասարդ սերունդն ավելի եսակենտրոն է
Այս աշխարհում բոլորն են եսասեր։ Ամեն մարդ առաջին հերթին մտածում է իր մասին։ Սա բնական է։ Սակայն խնդիրն այն է, որ շատերն արդեն վաղուց մոռացել են կարեկցանքի մասին եւ անտեսում են այն։ Իսկ եթե չկա կարեկցանք, չկա սեր․․․
5. Նրանց առաջնային խնդիրը նոր ծանոթությունն է
Երիտասարդ սերնդին բնորոշ երեւույթ՝ նոր ծանոթություններ ամեն օր։ Թվում է՝ հիանալի է, բայց արդյունքնում ստացվում է, որ մարդկանց հետ իրերի ու առարկաների պես են վերաբերում․ չես հավանում այս մեկին, գտնես մեկ ուրիշին։ Իսկ մի՞թե այդպես հնարավոր է իսկական հարաբերություններ կառուցել;
6. Երիտասարդ սերունդը փոխզիջումների պատրաստ չէ
Նրանք ցանկանում են ունենալ ամեն ինչ, լինել ամենուր․ արդյունքում միայն պահանջներ։ Եթե երիտասարդ սերնդակիցները պետք է փոխզիջման գնան, նրանք անգամ պատրաստ են հրաժարվել ամեն ինչից։ Եթե նրանք չհասկանան, որ իդեալական մարդիկ եւ հարաբերություններ չեն լինում, երբեք մեծ սեր չեն ունենա։
7. Երիատսարդները հավատում են միայն հեքիաթային ավարտին
Սա հավանաբար պայմանավորված է մուլտֆիլմերով, որտեղ ամեն ինչ երջանիկ ավարտ է ունենում։ Սակայն այս մուլտֆիլերի պատմությունները իրական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Մարդը երբեք վերջնականապես երջանիկ չի լինում, բայց մուլտֆիլմերը եւ ֆիլմերը սերմանել են ամեն ինչում իդեալականը փնտրել։
8. Նրանց ստել են․ անհնար է կատարելության հասնել
Անհնար է կատարելության հասնել։ Դա միշտ եղել է, կա ու կմնա անհասանելի։ Սակայն երիտասարդները միշտ փորձում են գտնել իդելական տարբերակները, որոնք անհնար են։
9. Նրանց սովորեցրել են, որ պետք է նպատակներ ունենալ, բայց չեն ասել, որ սերը նպատակ չէ
Իհարկե, հիանալի է, որ երիտասարդ սերունդը փորձում է ձգտել ու հասնել իրենց նպատակներին, սակայն պետք չէ կյանքում ամեն ինչ դիտարկել որպես նպատակ։ Ամեն ինչ չէ, որ կարելի է պլանավորել ու փորձել իրակացնել։ Սերը նպատակ չէ։
10. Երիտասարդներից շատերն անգամ չեն հասկանում, թե ինչ է սերը
Սերը առասպել է․ այս արտահայտությունը, ցավոք, շատ հաճախ ենք լսում, եւ արդեն սկսել ենք հավատալ, որ այն ճիշտ է։
10 Reasons Why This Generation
Is Losing The Ability To Be In Love via Lifter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ