Հանրահայտ ամերիկացի երգիծաբան Բիլլ Կոսբին խոստովանել է, որ լռության համար վճարել է այն կանանց, որոնց հետ սեքսով է զբաղվել, գրում է New York Times-ը:
78-ամյա Կոսբին այդ խոստովանությունն է արել 10 տարի առաջ, երբ ցուցմունքներ էր տալիս սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ: Նրա դեմ հայցը ներկայացրել է Ֆիլադելֆիայի համալսարանի աշխատակիցներից մեկը, որը հայտարարել է, որ դերասանը նախ թմրանյութեր է տվել նրան, իսկ հետո` բռնաբարել:
Կոսբին նաև խոստովանել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել ամենաքիչը հինգ կանանց հետ, որոնց թմրանյութեր էր առաջարկում և խաբում իր ճանաչվածության շնորհիվ: Կոմիկի խոսքերով, նա խնդրում էր իր բժշկին հանգստացնող դեղամիջոցներ դուրս գրել, իբր մեջկի ցավի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հերթին հայտարարել է, որ մտադրություն չունի ազատազրկման ենթարկել Բիլլ Կոսբիին, չնայած իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքների: Այնուամենայնիվ, Օբաման հիշեցրեց, որ եթե մեկը թմրեցնում է այլ անձին, իսկ հետո առանց իր համաձայնության զբաղվում է նրա հետ սեքսով, ապա դա դիտարկվում է որպես բռնաբարություն:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 17-ին Associated Press-ի լրագրողները հրապարակել են ամերիկացի կոմիկ Բիլլ Կոսբիի ցուցմունքները, որը 2005 թվականին նա տվել էր դատարանում` ըստ Թեմպլի համալսարանի նախկին աշխատակցուհու առաջադրած մեղադրանքի: Համաձայն այդ փաստաթղթերի` Կոսբին խոստովանել է մետակվալոն քնաբեր դեղամիջոցի օգտագործման մեջ` կանանց հետ սեքսով զբաղվելու միտքն իրագործելու համար: Սակայն այդ նյութերը ընթացք չեն ստացել 10 տարի և չեն հրապարակվել, քանի որ ֆեդերալ դատավոր Էդուարդո Ռոբրենոն համարել է, որ Կոսբին ճանաչված անձնավորություն է:
2014 թվականի դեկտեմբերին Կոսբիին մեղադրանք առաջադրեցին անչափահասների բռնաբարության մեջ: Ըստ լոսանջելեսյան դատարան ներկայացրած հայցի` 1974 թվականին շոումենը սեքսով է զբաղվել 15-ամյա աղջկա հետ: Դրանից հետո Կոսբին դուրս է եկել Թեմպլի համալսարանի խորհրդից, որի անդամն է եղել երկար տարիներ: Ընդհանուր առմամբ դերասանին մեղադրանք է ներկայացվել 15 կանանց բռնաբարության համար: Նրանցից մեծ մասը հայտարարել են, որ բռնաբարելուց առաջ դերասանը նրանց թմրանյութեր է տվել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը