Ուշադիր նայեք այս տարօրինակ սմայլիկներին եւ ընտրեք այն մեկը, որը ցանկանում եք։ Փորձեք արագ եւ առանց երկար մտածելու կայացնել ձեր որոշումը։ Ընտրե՞լ եք։ Ահա թե ինչպիսին է ձեր բնավորությունը։
Տարբերակ 1. Դուք փորձում եք շրջապատին ցույց տալ ձեր բնավորության դրական հատկանիշները՝ հատկապես հումորի զգացումը։ Մարդիկ ձեզ համառ եւ նպատակասլաց են համարում։ Բայց սա մասամբ է համապատասխանում իրականությանը, քանի որ դուք կրում եք լավատես մարդու դիմակ, բայց երբեմն խորը հիասթափություն եք ապրում եւ հուսահատված եք լինում։
Տարբերակ 2. Երկրորդ սմայլիկը հուշում է այն մասին, որ դուք պատրաստ եք նոր արկածների, եթե դրանք ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջի։ Դուք շատ կցանկանք, որ օրվա մեծ մասը անցկացնեք ուրախ մթնոլորտում, ընկերներով շրջապատված։ Բայց երբեմն ձեր պահանջները չափից շատ են լինում, իսկ կամակորությունները նյարդայնացնում են ձեր հարազատներին։ Ի դեպ, դուք կարծում եք, որ հիանալի բնավորություն ունեք, եւ ոչ մեկը իրավունք չունի ձեզ քննադատել։
Տարբերակ 3. Դուք կարողանում եք թաքցնել ձեր մտքերը։ Դուք կարիերիստ եք, եւ դա մեծ առավելություն է։ Դուք միշտ ավարտում եք այն, ինչ սկսել եք։ Սակայն երբեմն փորձում եք ոչ թե խնդիրները լուծել, այլ շրջանցել դրանք։ Ճիշտ է, շատերը դրա համար ձեզ կմեղադրեն անվճռականության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ խելացի մարդիկ սար չեն բարձրանում, այլ շրջանցում են այն։
Տարբերակ 4. Դուք միշտ հիանալի գաղափարներ ունեք եւ կարողանում եք հետաքրքրությամբ լցնել ձեր եւ ձեր ընկերների կյանքը։ Բոլոր խնդիրները լուծում եք առանց հուսահատվելու եւ ընկճվելու։ Սովորաբար նման մարդիկ հաջողակ են լինում։
Տարբերակ 5. Դուք կամային հատկանիշներ ունեցող անձնավորություն եք։ Միշտ փորձում եք լինել հաղթողի դերում։ Դուք պատասխանատվությամբ եք մոտենում ձեզ հանձնարարված գործին, ինչը մեծապես գնահատվում է ձեր շրջապատի կողմից։
Տարբերակ 6. Այս սմայլիկը հուշում է, որ դուք իշխանատենչ եք եւ ձգտում եք լինել ղեկավարի կամ տնօրենի դերում։ Դուք իսկական ընկեր եք եւ պատրաստ եք անել ամեն ինչ, որպեսզի սատարեք օգնության կարիք ունեցող անձանց։ Նշենք, որ դուք ատում եք խաբեբաներին եւ դավաճաններին եւ չեք ընդունում նրանց։
Տարբերակ 7. Ձեր շրջապատից սեր եւ ուշադրություն եք պահանջում։ Դուք հաճախ կարող եք «քաղցր սուտ» ասել՝ ձեր ցանկությանը հասնելու համար։ Սա ձեզ բնորոշ մարտավարություն է, որը աճախ դրական արդյունք է ունենում։
Տարբերակ 8. Ձեր բնավորության լավագույն հատկանիշը առողջ անտարբերությունն է։ Դուք կարող եք մոռանալ խնդրի մասին եւ դրա մեջ փորձել օգտակար եւ ձեզ ձեռնտու երեւույթներ փնտրել։ Չեք սիրում անսպասելի անակնկալներ, քանի որ կայունությունը էական նշանակություն ունի ձեզ համար։
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը