Տղամարդիկ սովորաբար բավականին հոգնած են վերադառնում տուն, քանի որ աշխատանքային օրերը հաճախ հագեցած եւ ծանրաբեռնված են լինում։ Սակայն եթե տղամարդը ծանր աշխատանքային օրվանից հետո գալով տուն զգում է իր կնոջ սերն ու ջերմությունը, ամեն ինչ միանգամից փոխվում է։ Իսկ ինչպես կարող է կինը աջակցել իր ամուսնուն։
Դիմավորեք նրան
Նույնիսկ եթե ամուսինը վերադառնում է տուն եւ դուք զբաղված եք շատ կարեւոր գործով, միեւնույնն է, չպետք է մոռանալ նրան դիմավորելու եւ ողջունելու մասին։ Հիշեք, որ աշխատանքային գերլարված օրվանից հետո նա առաջին հերթին ցանկանում է տեսնել իր գեղեցկուհի կնոջն ու ժպտադեմ երեխաներին։
Մի ծանրաբեռնեք նրան
Իհարկե, բնական երեույթ է, որ ամուսինները միմյանց պատմում են, թե ինչ է իրենց հետ կատարվել օրվա ընթացքում, բայց երբ ամուսինը հոգնած վերադառնում է տուն, պետք չէ հավելյալ ծանրաբեռնել նրան՝ պատմելով թե ինչ եք խոսել ձեր ընկերուհու հետ, ինչ եք եփել, ինչ գնումներ եք կատարել եւ այլն։
Թույլ տվեք, որ նա հանգստանա
Թույլ տվեք, որ նա նստի, հանգստանա, թուլանա, ինչից հետո արդեն կարելի է սկսել քննարկել, թե ինչ է պատահել նրա հետ օրվա ընթացքում։
Լսեք նրան
Երբ նա արդեն փոքր-ինչ հանգստացած կլինի, հարցրեք նրան, թե ինչպես է անցել նրա օրը։ Ուշադրությամբ լսեք նրան, ցույց տվեք, որ նա հիանալի ամուսին եւ հայր է ձեզ համար։ Մեծ ուշադրությամբ հետեւեք ձեր ամուսնու խոսքին եւ թույլ տվեք, որ նա արտահայտի իր զգացմունքները։
Ակտիվացրեք նրան
Երբեմն տղամարդիկ ուղղակի ձեր կարեկցանքի եւ աջակցության կարիքն ունի։ Հետեւաբար, նրա համար շատ կարեւոր է նման խոսքեր լսելը։ Հիշեցրեք նրան, որ նա տաղանդավոր է, հաջողակ եւ լայն հնարավորություններով լի։ Չէ՞ որ նա լավագույն տղամարդն է ձեզ համար։
Թույլ տվեք, որ նա ժամանակ անցկացնի երեխաների հետ
Երբ ձեր ամուսինը հոգնած վերադառնում է տուն, սովորաբար կանայք փորձում են լռեցնել երեխաներին, որպեսզի հայրիկը հանգստանա։ Սակայն իրականում պետք է անել հակառակը, քանի որ հենց երեխաները կարող են սթրեսից հանել իրենց հայրիկին։ Օրինակ՝ նա կարող է խաղալ երեխաների հետ, օգնել նրանց Lego քաղաք կառուցելու հարցում եւ այլն։
Հիշեք, որ ծան աշխատանքային օրվանից հետո տղամարդը միայն ձեր եւ երեխաների սիրո ու ջերմության կարիքն ունի։
Megan Shauri
6 ways to calm your husband’s soul when
he’s had the worst day ever via Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում