Կինը զարմանալի երեւույթ է։ Նա միշտ ցանկանում է այն, ինչ անհասանելի է իրեն։ Սակայն նա իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի։ Օրինակ, եթե կինը գանգուրներ ունի, նա երազում է ուղիղ վարսերի մասին։ Կանանց այս հակասական բնավորության շնորհիվ էլ ծաղկում է բյութի-շուկան, որը հատուկ ծառայություններ է առաջարկում եւ մազերը ուղիղ դարձնելու, եւ գանգրացնելու համար։ Այսօր ես խոսելու եմ մազերի կերատինային ուղղման մասին, որն այժմ մեծ տարածում է գտել մեզ մոտ։

Ըստ մասնագետների՝ մազերի կերատինային ուղղման միջոցով վարսերը ուղիղ վիճակում պահպանվում են մոտ վեց ամիս եւ այս ժամանակահատվածում կարելի է մոռանալ վարսավիրի եւ վարսահարդարիչի մասին։ Եկեք պարզենք, թե որքանով է այս պնդումը համապատասխանում իրականությանը։

Նշեմ, որ այս պրոցեդուրան երեւանյան սրահներում արժե 20-150 հազար դրամ. երբեմն նաեւ ավելի թանկ։ Ավելին, մի վարսավիր ասաց, որ որքան թանկ է այս պրոցեդուրան, այնքան ավելի բնական միջոցներ են օգտագործվում, որոնք չեն վնասում վարսերը։ Ի դեպ, եթե այս գործընթացի ընթացքում անորակ նյութեր են կիրառվում, ապա մի քանի ամիս անց մազաթափության (անգամ ճաղատանալու) խնդիր է առաջանում։ Ավելացնեմ, որ մազերի կերատինային ուղղման ժամանակ օգտագործվող միջոցների մեծ մասի մեջ առկա է ֆորմալդեգիդ, սակայն կարելի է նաեւ գտնել այնպիսի միջոցներ (իհարկե, ավելի թանկարժեք), որոնց մեջ այս բաղադրիչը չկա։

Կերատինը ֆիբրիլյար սպիտակուց է, որը ներթափանցում է գլխամաշկի եղջերային շերտ։ Բացի կերատինից, բաղադրության մեջ ներառված են նաեւ մի շարք սնուցող նյութեր եւ այլ սպիտակուցներ։ Պրոցեդուրայի գլխավոր փուլը կատարվում է 2300С պայմաններում եւ կերատինը վերածվում է կարծր մի շերտի, ինչի շնորհիվ վարսերը դառնում են էլաստիկ, ձիգ, փայլուն եւ հեշտությամբ սանրվում են։ Սակայն մյուս կողմից չպետք է մոռանալ, որ այս պրոցեդուրան սթրես եւ ծանրաբեռնվածություն է մազարմատների համար, քանի որ շատ դժվար է «պահել» երկար վարսերը։ Մազերի ծայրերը նույնպես վնասվում են, եւ դրանք ավելի դյուրաբեկ են դառնում։ Հետեւաբար, այսպիսի պրոցեդուրայից հետո մազաթափության վտանգը շատ մեծ է։ Իմ ընկերուհիներից մեկի մազերը «պոկվում էին»։ Այսինքն դրանք ոչ թե «թափվում էին», այլ նույնիսկ թույլ հպումից պոկվում էին։ Իսկ սրահում ասել էին, որ իրենք մեղավոր չեն, խնդիրը օգտագործված միջոցի բաղադրության մեջ է։ Ուստի, մինչեւ այս գործընթացի «օգնությանը» դիմելը, տեղեկացեք, թե ինչպիսի մասնագետի մոտ եք գնում եւ ինչ նյութեր է նա օգտագործում։

Սակայն եթե ցանկությունն իսկապես մեծ է, ուրեմն պետք է հիշել մի քանի կանոն. Պրոցեդուրայից հետո 3 օր չպետք է վարսերը լվանալ, հավաքել եւ անգամ ականջի հետեւի մասը տանել։ Մազերը պետք է ներկել 10 օր անց, լվանալ առանց սուլֆատի շամպունով։ Անհրաժեշտ է մոռանալ սաունաների, շոգեբաղնիքի եւ լողավազանի մասին։ Ծովափ գնալիս նույնպես չեք կարող ծովը մտնել, քանի որ ջուրը «լվանում է» կերատինը։ Հղիներին եւ գլխամաշկի խնդիրներ ունեցող մարդկանց կտրականապես արգելված է մազերի կերատինային ուղղումը։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր