«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կանացի խորամանկություններ. Ի՞նչ չպետք է տեսնի տղամարդը

19:08, 11 օգոստոսի

Իմ հեռավոր բարեկամուհիներից մեկը ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը 6-ին, որպեսզի հասցներ առավոտյան բոլոր պատրաստությունները։ Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրա ամուսինը առանց դիմահարդարման, սանրվելու, այսպես ասած՝ «տնային վիճակում» չէր տեսել կնոջը։ Եվ նա այնքան խորամանկ էր, որ կարողանում էր այնպես անել, որ ամուսինը երբեք չէր տեսնում պատրաստվելու գործընթացը։ Իմ կարծիքով՝ նա յուրահատուկ կին է եւ ըստ իմ տատիկի՝ նա միշտ պետք է օրինակ լինի ինձ համար։ Ի դեպ, տատիկս մի շարք կանոններ եւ արգելքներ ունի, որոնց մասին տղամարդը չպետք է իմանա՝ լինի նա կնոջ ամուսինը, թե սիրեկանը։ Ահա հենց այս մասին էլ մտադիր եմ խոսել։ Ի՞նչ չպետք է տեսնի տղամարդը կամ ի՞նչ չպետք է անի կինը նրա ներկայությամբ։

Իմ տատիկը, ինչպես նաեւ ես, կարծում ենք, որ տղամարդը չպետք է տեսնի, թե ինչպես է կինը շպարվում, դիմակ պատրաստում, ներկում վարսերը, հոնքերը շտկում, մանիկյուր եւ պեդիկյուր, էպիլյացիա անում։ Կանանց գեղեցկության պահպանմանը նպաստող բոլոր այս գործողությունները պետք է գաղտնիք լինեն տղամարդու համար։ Նա պետք է համոզված լինի, որ իր կնոջ անհավանական գեղեցկությունը ի ծնե է նրան տրված, բնական է։ Բացի այդ, հին կրթություն եւ դաստիարակություն ստացած տատիկս համոզված է, որ կինը անպայման նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին պետք է ներկայանա այլ հագուստով։ Խալաթով եւ գզգզված մազերով կինը ուղղակի հանցագործություն է։ Իսկ սպորտային լայն հագուստը եւ անհասկանալի ձեւ ունեցող երկար շապիկը անարգանք է եւ ամուսնու, եւ սեփական անձի նկատմամբ։

Բնականաբար, ֆիզիոլոգիական բոլոր դրսեւորումների մասին նույնպես չպետք է բարձրաձայնել։ Ոմանք կարծում են, որ եթե ամուսինները տեղյակ են նման խիստ անձնական հարցերին վերաբերող երեւույթներից, ուրեմն դա մտերմության եւ վստահության նշան է։ Բայց տատիկս համոզված էր, որ մտերմությունն ու վստահությունը պետք է ցույց տալ մի շարք այլ հարցերում։ «Իսկական կինը պետք է հանելուկ լինի տղամարդու համար»,- ասում էր նա։

Իմ ծանոթներից մյուսը դիմում էր մեկ այլ հետաքրքիր խորամանկության։ Նա ամուսնու վերադառնալուց առաջ փոշեկուլը դնում էր արդեն իսկ իդեալական մաքուր սենյակի կենտրոնում, փորք-ինչ հոգնած տեսքով դիմավորում նրան։ Ամուսինը սկսում էր նրան մեղադրել, թե ինչու է այդքան գործ արել ու այսքան տանջվել։ Բայց տատիկս կարծում է, որ սա նույնպես սխալ է, քանի որ իսկական կինը չպետք է ամուսնուն ցույց տա կենցաղի «առօրեական» կողմը։ «Տան մաքրությունը այնքան բնական երեւույթ պետք է լինի, որ տղամարդը անգամ չմտածի, թե ինչպես է դա կատարվում»։ Ի դեպ, տատիկս համոզված է, որ տղամարդուն մշտապես անհրաժեշտ է զարմացնել՝ կատարելով արտաքին տեսքի փոփոխություններ։ «Կինը միշտ պետք է տարբեր լինի։ Դա նրա հանելուկի մի մասն է»,- պնդում է տատիկս՝ ավելացնելով. «Տղամարդն իր ամբողջ կյանքում պետք է փորձի լուծել այդ գլուխկոտրուկը»։

Հակիրճ փորձեցի ներկայացնել տատիկիս կանոններն ու արգելքները։ Վստահեցնում եմ, որ դրանցից շատերը «գործում են»։ Անձնական փորձից եմ ասում...

 

 

Յուլիա Վարդանյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search