Իմ հեռավոր բարեկամուհիներից մեկը ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը 6-ին, որպեսզի հասցներ առավոտյան բոլոր պատրաստությունները։ Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրա ամուսինը առանց դիմահարդարման, սանրվելու, այսպես ասած՝ «տնային վիճակում» չէր տեսել կնոջը։ Եվ նա այնքան խորամանկ էր, որ կարողանում էր այնպես անել, որ ամուսինը երբեք չէր տեսնում պատրաստվելու գործընթացը։ Իմ կարծիքով՝ նա յուրահատուկ կին է եւ ըստ իմ տատիկի՝ նա միշտ պետք է օրինակ լինի ինձ համար։ Ի դեպ, տատիկս մի շարք կանոններ եւ արգելքներ ունի, որոնց մասին տղամարդը չպետք է իմանա՝ լինի նա կնոջ ամուսինը, թե սիրեկանը։ Ահա հենց այս մասին էլ մտադիր եմ խոսել։ Ի՞նչ չպետք է տեսնի տղամարդը կամ ի՞նչ չպետք է անի կինը նրա ներկայությամբ։
Իմ տատիկը, ինչպես նաեւ ես, կարծում ենք, որ տղամարդը չպետք է տեսնի, թե ինչպես է կինը շպարվում, դիմակ պատրաստում, ներկում վարսերը, հոնքերը շտկում, մանիկյուր եւ պեդիկյուր, էպիլյացիա անում։ Կանանց գեղեցկության պահպանմանը նպաստող բոլոր այս գործողությունները պետք է գաղտնիք լինեն տղամարդու համար։ Նա պետք է համոզված լինի, որ իր կնոջ անհավանական գեղեցկությունը ի ծնե է նրան տրված, բնական է։ Բացի այդ, հին կրթություն եւ դաստիարակություն ստացած տատիկս համոզված է, որ կինը անպայման նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին պետք է ներկայանա այլ հագուստով։ Խալաթով եւ գզգզված մազերով կինը ուղղակի հանցագործություն է։ Իսկ սպորտային լայն հագուստը եւ անհասկանալի ձեւ ունեցող երկար շապիկը անարգանք է եւ ամուսնու, եւ սեփական անձի նկատմամբ։
Բնականաբար, ֆիզիոլոգիական բոլոր դրսեւորումների մասին նույնպես չպետք է բարձրաձայնել։ Ոմանք կարծում են, որ եթե ամուսինները տեղյակ են նման խիստ անձնական հարցերին վերաբերող երեւույթներից, ուրեմն դա մտերմության եւ վստահության նշան է։ Բայց տատիկս համոզված էր, որ մտերմությունն ու վստահությունը պետք է ցույց տալ մի շարք այլ հարցերում։ «Իսկական կինը պետք է հանելուկ լինի տղամարդու համար»,- ասում էր նա։
Իմ ծանոթներից մյուսը դիմում էր մեկ այլ հետաքրքիր խորամանկության։ Նա ամուսնու վերադառնալուց առաջ փոշեկուլը դնում էր արդեն իսկ իդեալական մաքուր սենյակի կենտրոնում, փորք-ինչ հոգնած տեսքով դիմավորում նրան։ Ամուսինը սկսում էր նրան մեղադրել, թե ինչու է այդքան գործ արել ու այսքան տանջվել։ Բայց տատիկս կարծում է, որ սա նույնպես սխալ է, քանի որ իսկական կինը չպետք է ամուսնուն ցույց տա կենցաղի «առօրեական» կողմը։ «Տան մաքրությունը այնքան բնական երեւույթ պետք է լինի, որ տղամարդը անգամ չմտածի, թե ինչպես է դա կատարվում»։ Ի դեպ, տատիկս համոզված է, որ տղամարդուն մշտապես անհրաժեշտ է զարմացնել՝ կատարելով արտաքին տեսքի փոփոխություններ։ «Կինը միշտ պետք է տարբեր լինի։ Դա նրա հանելուկի մի մասն է»,- պնդում է տատիկս՝ ավելացնելով. «Տղամարդն իր ամբողջ կյանքում պետք է փորձի լուծել այդ գլուխկոտրուկը»։
Հակիրճ փորձեցի ներկայացնել տատիկիս կանոններն ու արգելքները։ Վստահեցնում եմ, որ դրանցից շատերը «գործում են»։ Անձնական փորձից եմ ասում...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել