Ամերիկյան գրող Ֆոն Ուիվերը որոշել է գիրք գրել երջանիկ հարաբերությունների մասին եւ նշել, թե ինչ է հարկավոր անել ավելի երջանիկ լինելու համար։
1. Հետաքրքրություններ
Շատ կանայք ամուսնանալուց հետո մտածում են միայն տնային գործերի եւ առօրյա խնդիրների մասին՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների եւ հոբբիների մասին։ Կյանքն ավելի գունեղ դարձնելու համար պետք է աշխատել, սովորել կամ զբաղվել սիրելի հոբբիով։

2. Ընտանեկան ավանդույթներ
Երջանիկ ընտանիքում կան ավադույթներ։ Օրինակ՝ առավոտյան միասին սուրճ խմել, միասին գնալ աշխատանքի, ազատ ժամանակ հանդիպել, քննարկել օրվա անելիքները ծրագրավորել եւ այլն։ Առաջին հայացքից մանրուք է թվում, բայց սա շատ կարեւոր ու էական նշանակություն ունի զույգի կյանքում։
3. Հանդիպում
Շատ կանայք մտածում են. «Ավարտվեց մեղրամիսը. վերջ, ռոմանտիկ կյանքը մնաց հետեւում»։ Նույնիսկ եթե ամուսինը ռոմանտիկ հանդիպումներ կամ ընթրիք չի կազմակերպում, կարող եք դուք լինել նախաձեռնողի դերում։ Իսկ հաճելի անակնկալների համար միշտ էլ կարելի է ժամանակ գտնել։

4. Փոխհամաձայնություն
Ցանկացած իրավիճակում ամուսինները պետք է ամուր հենարան լինեն մեկը մյուսի համար։ Անհրաժեշտության դեպքում կարելի է անգամ ստանձնել ամուսնու դերը եւ ընտանիքում դառնալ գլխավորը։ Կարեւորը փոխադարձ հարգանք ու համաձայնություն լինի։
5. Ընկերություն
Կինն ու ամուսինը պետք է մտերիմ ընկերներ լինեն իրար համար։ Նրանք միայն միմյանց կարող են վստահել իրենց գաղտնիքները։

6. Ճիշտ առաջնահերթություն
Կնոջ կյանքում ամենակարեւոր տեղը զբաղեցնում է ամուսինը։ Նույնիսկ եթե երեխա ունեք, նա չի կարող առաջինը լինել ձեր կյանքում։ Ձեզ համար միշտ առաջնահերթ պետք է լինի ամուսինների միջեւ եղած ամուր կապը։
7. Փոխզիջում
Հաճախ երբ կնոջ եւ տղամարդու հարաբերություններում տարաձայնություններ են լինում, նրանք որոշում են բաժանվել։ Սա ամենահեշտ լուծումն է։ Ավելի դժվար է դիմացինին հասկանալն ու փոխզիջման գնալը։ Սակայն միայն այսպես կարող եք երջանիկ եւ երկարատեւ հարաբերություններ ունենալ։
8. Հումորի զգացում
Եթե ամուսինները հումորի լավ զգացում ունեն, կարողանում են ծիծաղել սեփական սխալների վրա, ինչպես նաեւ ճիշտ հասկանալ դիմացինի կատակը, ուրեմն նրանք ճիշտ ընտրություն են կատարել։

9. Հարգանք
Ուշադիր եղեք եւ հարգեք դիմացինին, նրա անձը, արժանապատվությունը, նախընտրությունները, կայացրած որոշումներ եւ այլն։ Հոգատար եղեք միմյանց նկատմամբ։
10. Վստահություն
Եթե ամուսինների միջեւ փոխադարձ վստահություն չկա (ֆինանսական անհամաձայնություններ, խանդ, հնազանդեցնելու փորձեր) հարաբերությունները չեն կարող երջանկություն պարգեւել ամուսիններին։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ