Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Հաջողակ կնոջ տասնհինգ կանոն

19:09, 11 սեպտեմբերի

Ցանկացած աղջիկ երազում է հաջողակ դառնալու մասին, իսկ դրան հասնելու համար պետք է հավատալ սեփական ուժերին եւ հետեւել այս տասնհինգ կանոններին։

1.Սովորիր տեսնել եւ գնահատել քո երջանկությունը. Այսպես աղջիկը իսկական մագնիս է դառնում եւ ձգում բոլոր տղամարդկանց, քանի որ նրա երջանիկ ժպիտը գրավում է բոլորին։

2.Մի մտածիր, թե ինչպես կարող ես բարձրացնելու քո ինքնագնահատականը. Սա խոչընդոտ է հաջողության հասնելու ճանապարհին։

3. Ավելորդ կատարելապաշտություն. Թույլ տուր քեզ կատարյալ չլինել։ Նույնիսկ եթե ինչ-որ բանում թերանում ես, դու դրա իրավունքն ունես։ Դու պարտավոր չես բոլորի համար իդեալական լինել։

4.Մոռացիր վախերիդ մասին. Նախօրոք պետք է որոշակի քայլեր ձեռնարկես այն ամենի դեմ, ինչից վախենում ես։ Եվ չպետք է մոռանալ, որ անգամ բացասական փորձը կարող է բարձրացնել ձեր ինքնագնահատականը։

5.Մի հետաձգիր գործերդ. Որքան երկար ես պատրաստվում այս կամ այն գործին, այնքան անհաղթահարելի են թվում խնդիրները։

6.Մի վախեցիր նոր բացահայտումներից. Փորձիր այն, ինչ նախկինում խուսափում էիր անել։ Մի օր այդ փորձը կարող է պետք գալ քեզ։

7.Հետեւիր քո արտաքին տեսքին. գնա մարզասրահ, դիմահարդարվիր, սանրվածքդ փոխիր։ Արտաքին տեսքը շատ կարեւոր է։

8. Թարմացրու զգեստապահարանդ. Կինը միշտ մնում է կին եւ նրա համար նոր հագուստները շատ կարեւոր են ու կարող են բարձրացնել նրա տրամադրությունը։ Ազատվիր այն բոլոր զգեստները, որոնք այլեւս չես հագնում։

9. Մի աղաղակիր քո մասին. Նույնիսկ եթե դու շատ ինքնավստահ ես եւ հավատում ես քո ուժերին, պետք չէ աղաղակել դրա մասին եւ գովաբանել քեզ։

10. Լավատեսություն. Ամեն ինչում փորձիր դրականը տեսնել։ Մշտապես դժգոհ ու բողոքող կինը խլում է մյուսների էներգիան եւ ազդում նրանց նյարդերի վրա։

11.Բավական է քեզ համեմատես մյուսների հետ. Համեմատիր քեզ միայն ինքդ քեզ հետ. ինչպիսին էիր դու անցյալում, ինչպիսին ես հիմա։

12.Մի բարձրաձայնիր քո թերությունների մասին

13.Երբեք մի արդարացիր. Եթե ցանկանում ես բացատրություններ տալ, ուրեմն պետք է հանգիստ ձայնով ասել, թե ինչու դիմեցիր այդ քայլին եւ ինչու այդպես ստացվեց. եվ այս ամենը մեկ անգամ։

14. Եթե ինչ-որ բան չի ստացվում, մի հուսահատվիր. Դու փորձ ես ձեռք բերում, որը շատ կարեւոր է։

15. Գլխավորը՝ գործի անցիր. Վճռական քայլերով առաջ շարժվիր եւ մի մտածիր քո զգացմունքների մասին։

 

 

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search